Կոռուպցիոն բուրգ՝ նախկինների, թե «հեղափոխականների» հովանավորչությամբ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 24-ին հրապարակեց ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար «Պատրոն Դավիթ» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Ավիացիոն սպառազինության պետ (լիազորությունները կասեցված են) Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։
Դատարանը որոշեց, որ Դավիթ Տոնոյանը, Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավոն) եւ մյուսները կմնան կալանքի տակ, իսկ Արտյոմ Համբարյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց: Նշենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները եւ բանակի մատակարար ընկերության սեփականատեր Պատրոն Դավիթը մեղադրվում են բանակին 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։

Դեռեւս անցած տարվա սեպտեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ խոշոր չարաշահումներ թույլ տալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետ-վարչության պետ Ավետիք Մուրադյանը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում էր, որ ձեռք են բերվել անորակ հրթիռներ, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամի վնաս։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ իբր
2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը՝ Պատրոն Դավիթի ընկերությունը, ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Ակնհայտ է, որ այս քրեական գործում իրավականից շատ գերակշռում է քաղաքական բաղադրիչը: Պատերազմից եւ խայտառակ պարտությունից հետո Արցախի զգալի հատվածի կորստի թիվ մեկ մեղավոր եւ պատասխանատու Նիկոլ Փաշինյանը մինչեւ հիշյալ ձերբակալությունները հասրել է այլ մեղավորներ հռչակել՝ բանակ, ԳՇ, ընդդիմադիր գործչներ, արցախցիներ եւ այլն, նշված քրեական գործով անցնող անձինք այդ ցանկում են, սակայն այստեղ կա մի նրբերանգ, նախ ըստ մեղադրանքի անորակ զենքի գնման ժամկետների, ապա նաեւ Պատրոն Դավիթի՝ նախկինների հետ ունեցած կապի մասով: Սրանով է պայմանավորված քրեական այս գործով անցնողների եւ հատկապես Պատրոն Դավոյի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը: Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի պարտության մեղքը դնել նախկինների, մասնավորապես, Սերժ Սարգսյանի վրա՝ իբր նա է Պատրոն Դավիթին բանակի մատակարար դարձրել, անորակ զենքեր գնել, որոնք էլ չեն կրակել պատերազմի օրերին: Սակայն ՀՀԿ-ն եւ այդ կուսակցության ներկայացուցիչները քանիցս փաստարկված ներկայացրել են իրականությունը: Եթե իմի բերենք այս ամիսների հայտարարությունները, ապա կարող ենք մի քանի արձանագրում անել: Մասնավորապես, Պատրոն Դավիթի ընկերությունն, իսկապես, 2011 թվականին անորակ զենք է վաճառել բանակին, ընդ որում ըստ տեղեկությունների՝ Սերժ Սսարգսյանը նախապես իմացել է, որ զենքի այդ խմբաքանակի հետ կապված խնդիրներ կան, տեւական ժամանակ արգելել է գնման գործընթացը, սակայն որոշ ժամանակ անց, ըստ ամենայնի զեկուցել են, թե խնդիրը հարթված է ու տեղի է ունեցել գործարքը, սակայն նախկիններն էլ չեն հերքում, որ ձեռք բերված սպառազինության՝ հրթիռների մի մասն ունեցել է որակի հետ կապված խնդիրներ, մի մասը եղել է պիտանի։ Այն ժամանակ իշխանությունը շատ էժան գին է վճարել դրա համար՝ շուկայական գնի կեսը, իսկ այն մասը, որը, պարզվել է, որ անպիտան է, այդ հատվածի համար որևէ լումա չի վճարվել։ Մատակարար ընկերությանն ասվել է, որ այն հետ տանի, բայց քանի որ այդ պահին տեղափոխման հետ կապված հարցեր են առաջացել, այդ անորակ ապրանքն ի պահ է տրվել՝ մինչև մատակարարն այն տանի կամ վերավաճառի այլ երկրի։ Ի պահ տրվածը մնացել է մինչև 2018 թվականը, սակայն, ըստ ԱԱԾ հաղորդագրության, պարզվում է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո շատ ավելի թանկ գնով , ավելի ճիշտ՝ թան, քան Սերժ Սարգսյանի իշխանության օրոք է գնվել, վաճառվել է բանակին, հիմա թող բարի լինեն, պարզեն՝ ինչպես է 2011 թվականին ոչ նպատակահարմար եւ պիտանի ճանաչված զինամթերքը հայտնվել զինված ուժերի սպառազինությունում 2018 թվականին և ինչու է դրա դիմաց վճարում կատարվել: Փաշինյանը, որ տարբեր առիթներով հորջորջում էր, թե համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված, այս քրեական գործով ակամայից մատնում է, որ ինքը առնվազն ստել է այդ հայտարարությամբ, իր քթի տակ տեղի է ունեցել կոռուպցիա, որի արդյունքում բանակին ծախել են 80-ականների զենք, մի բան, ինչի համար նա ծաղրում էր Սերժ Սարգսյանին:
Ինչ վերաբերում է հրթիռները պատերազմի օրերին չկրակելուն, ապա այդ մասով Պատրոն Դավիթի փաստաբանի միջնորդությունները՝ անցկացնել փորձաքննություն, ցայսօր մնում են մերժված եւ իշխանությունները փաստերով չեն ապացուցում այդ մասին՝ տեղի տալով հերթական կասկածներին:

Անի Սահակյան

դիտվել է 1756 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am