Վահե Ղազարյան, էնքան տգետ ես, որ գործ էլ չես կարողանում կարել․Սայաթ Շիրինյան (video)

«Ոստիկանության պահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանն այսօր՝ հունվարի 24-ին, բերման էր ենթարկվել Գեղարքունիքի մարզի Մարտունու վարչություն, քանի որ նախորդ տարվա օգոստոսի 26-ին, ըստ կասկածանքի, Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղից հափշտակել է սրճեփ սարք:Նախորդ տարի գործը հարուցվել էր, սակայն կասեցվել է հանցանքը կատարած անձի անհայտ լինելու հիմքով: Այսօր Ոստիկանությունից Քննչական կոմիտե գրություն են հասցեագրում, որ սարքը հնարավոր է գողացված լինի մեքենայով, որը շահագործվում է Սայաթ Շիրինյանի կողմից: Պարոն Շիրինյանին հարցաքննեցին վկայի կարգավիճակով, մենք տվեցինք ցուցմունքներ, որ տեղյակ չենք սրճեփից, ոչ էլ Գետաշեն գյուղի գտնվելու վայրից: Հետաքրքիր է, թե ինչ օպերատիվ աշխատանքներ են կատարել ոստիկանները, որի արդյունքում ստացել են այս տվյալները: Մենք գնալու ենք դրա հետեւից: Ես կարծում եմ, որ նման բաները հորինում են լրացուցիչ նեղություն տալու համար: Ռեպրեսիաներ են, եւ սա ժամանակի ընթացքում ազդելու է ողջ բնակչության վրա»,-  այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Բենիկ Գալստյանը:

«Ես պատրաստվում էի դուրս հանել իր մենքենան, երբ ոստիկաններն ավտոմատներով մոտեցան նրան:Ոնց Նիկոլն է սովոր, տգետ Վահե Ղազարյանը, շոու արեցին, գցեցին գետնին եւ ձեռնաշղթաներով տանում էին չգիտեմ՝ ուր: Ի վերջո, հայտնվեցինք Մարտունու ոստիկանության բաժանմունքում, բայց չգիտեի, թե ինչու էին ինձ բերման ենթարկել: Բայց հատկապես կցանկանայի նշել Մարտունու բաժնի պետ ինքը ներկայացավ որպես գնդապետ Ստեփանյան Հակոբ, նման տգետ, անմակարդակ: Դա Վահե Ղազարյանի դեմքն է: Ես ասում եմ՝ ես երկու ժամից ավել այստեղ եմ, դուք պարտավոր եք ապահովել, որ ես կարողանամ իմ փաստաբանի, ընտանիքի հետ կապ հաստատել»,- ասաց Շիրինյանը:  

«Վահե Ղազարյանը եւ իր աշխատակիցներն այնքան տգետ են, որ գործ սարքել էլ չգիտեն: Շիրինյանն ո՞ւր, Մարտունիում սրճեփի գողությունն ո՞ւր: Ես կասկածվում եմ նախորդ տարվա օգոստոսին Մարտունիում սրճեփ գողանալու մեջ: Դուք ինձ կարող էիք կանչել, զանգել, այդ շոուն ո՞րն է: Բա չե՞ք մտածում, որ վաղը դուք պառկելու եք: Ես կրտսեր սերժանտից դարձել եմ գնդապետ, դուք ի՞նչ եք կարծում՝ Շիրինյանը պետք է սրճեփ գողանա: Ես Մարտունիում վերջին անգամ եղել եմ 1997 թվականին: Բա այդ տգետները չեն ասել գոնե լուրջ բան մտածենք: Այն օրն էլ կառավարության նիստին ԿԳՄՍ ողորմելի նախարարն ասում է՝ ոստիկանության հեղինակությունն է բարձրացել: Չէ, այ տգետներ, ոստիկանության համազգեստն ատում են: Ոստիկանությունն ու հասարակությունը երբեւէ այսքան տարանջատված չեն եղել: Հայրենիքը կորցնում ենք, Վահե Ղազարյանը գիտի այս ամենը մարսվելու է: Քանի դեռ այս ոհմակը դուրս չի շպրտվել, ես չեմ լռելու»,- ընդգծեց Սայաթ Շիրինյանը:

դիտվել է 577 անգամ
Լրահոս
6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video) «Էդ COP17-ի մասնակիցների մեջ ինչքան լրտես ու եսիմ ինչ զահուրմար կա, էս մեր կաշվից ա հելնելու» (video) Ոստիկանական ջոկատներ են ուղարկել իմ տուն․ Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է հայտնում (video) Ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Ինչ ես խոսում․ 2 ադրբեջանցի հովիվ նստացնեն Արծվաշենում, այնտեղ հայ չի մնա․․․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am