«Միսիան» ավարտված է. սպասենք նոր արհավիրքի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշեց հրաժարական տալ իր պաշտոնից։
«Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից», գրել է Արմեն Սարգսյանը: Նա շեշտում է, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա: «Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից», - նշում է Արմեն Սարգսյանը:

Նա նկատում է` կարող է հարց առաջանալ, թե ինչու հրաժարական չտվեց 2018-ի գարնանը` հեղափոխությունից հետո: «Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը», - բացատրում է նախագահը:

Նա պնդում է` չի կարողացել ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք երկրին հասցրել են ներկայիս ճգնաժամին, քանի որ համապատասխան գործիքների պակաս կա: Արմեն Սարգսյանը նշում է` ինքն առաջարկել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Նա ուրախությամբ է արձանագրում, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, հույս է հայտնում, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում:

Բացի այդ, Արմեն Սարգսյանն ընդգծում է, որ իրականությունն այնպիսին է, որ «պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից»: «Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա», - իր հայտարարության մեջ նկատում է նա:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվեց Ազգային ժողովի կողմից 2018-ի մարտի 2-ին: Ապրիլի 9-ին ստանձնել է այդ պաշտոնը: Այս աշնանը իր հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ լինի նախագահական, թե խորհրդարանական, շատ կարևոր է կառավարման հավասարակշռումը: «Եթե մենք ամեն դեպքում Սահմանադրությունը փոխենք, ապա այն կսկսի աշխատել, երբ հաջորդ նախագահն ընտրվի: Եթե մենք նման որոշում կայացնենք և նոր Սահմանադրություն ընդունենք, ես պատրաստ եմ անմիջապես հրաժարական տալ, որպեսզի մարդկանց ցույց տամ, որ դա ինձ կամ իմ իշխանության համար չէ, այլ՝ նրա համար, որ մեր երկրի համար ավելի հեշտ և լավ լինի»:

Համաձայն Սահմանադրության` հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է ԱԺ-ին: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից: Նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նրա լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը: Նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն:

Բոլորի մոտ տրամաբանական հարց է առաջ գալիս՝ 4 տարի ակտիվ աշխատելուց հետո՞ միայն Արմեն Սարգսյանը հասկացավ, որ երկրում կարևոր փոփոխություններ կատարելու համար լծակներ առանձնապես չունի: Կամ՝ եթե Արմեն Սարգսյանն իսկապես ունեցել է ցանկություն ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա՝ նա տարբեր խնդիրների մասին կարող էր գոնե բարձրաձայնել, ներկայացնել իր դիրքորոշումը հասարակությանը, ոչ թե լռեր, իսկ երկրում խնդիրներն ավելի խորանային:

Բացի այդ, Արմեն Սարգսյանը մշտապես ծանր ու թեթև անող գործիչ է եղել, եթե նա հեռանում է, ուրեմն նա կանխազգում է նոր արհավիրքներ, որոնց կարող է Հայաստանը բախվել ու ճիշտ ժամանակին պարզապես դուրս է գալիս պատասխանատվության տակից: Սա նրա բնավորությանը բավական մոտիկ պահվածք է:

Իսկ ընդհանուր առմամբ՝ Արմեն Սարգսյանի հեռացումը կարող է բավական խորքային զարգացումների ազդակ լինել նաև ներքաղաքական կյանքում: Չի կարելի բացառել տարբերակը, որ այս հեռացումը Նիկոլ Փաշինյանի կողմից շանտաժի արդյունք է, քանի որ նա ցանկանում է տոտալ «մենիշխանություն» սահմանել երկրում և անգամ Արմեն Սարգսյանի նման թույլ լիազորություններով նախագահի կերպարը խանգարում է Փաշինյանին:

Այս տարբերակի դեպքում՝ կարելի է սպասել մի անդեմ կերպարի նախագահի պաշտոնում: Արդեն իսկ երեկվանից շրջանառվում են օրինակ՝ Արամ Զ. Սարգսյանի ու Էդմոն Մարուքյանի անունները:

Թե ում վրա կկանգնի Փաշինյանի ընտրությունը՝ կարևոր էլ չի: Մի բան է հստակ, որ Փաշինյանի իշխանությունն իրեն անպատիժ է զգում, ու գնում է իշխանության վերահսկողության էլ ավելի ուժեղացման, հետևաբար՝ իշխանության ամրապնդման:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3613 անգամ
Լրահոս
Մախաչկալայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ 13-ամյա աղջկա մարմինը հայտնաբերվել է Փամբակ գետում՝ դեպքի վայրից շուրջ 550 հեռավորության վրա #ՈՒՂԻՂ․ Պլանը կա․ ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում․ Սուրեն Սուրենյանց (video) Շատ մտահոգիչ տեղեկություններ են հասել․ Ի՞նչ է կատարվում Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Շտապ. Ադրբեջանի քարտեզում արդեն ներառված են Սյունիքը, Վայոց ձորը․․․ (video) «Հիվանդանոցից նոր էի դուրս եկել, երբ գազազած հարձակվեցին իմ վրա ու կեղծ գործ կարեցին»․ Սամվելյան (video) Չասե՛ք սուտ Է, հենց հիմա մեջբերում եմ փաստեր՝ 300 հազար ադրբեջանցիների գալու մասին․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հայ կանայք մեկնում են Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արաբկիրի թաղապետն ամուսնացել է. հարսանիքին կարճ ժամանակով ներկա է եղել Փաշինյանը. Armlur.am 50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների Ահա և վերջ... Պետք չէ հիստերիայի մեջ ընկնել, պետք է մտածել. Սոլովյովը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին (video) Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ 8–րդ օրն է՝ Փամբակ գետում նույն թափով որոնում են 13–ամյա աղջկան Օրավարձով աշխատողներ են եղել, գնում էին բերքահավաքի. մանրամասներ Արտենիի ողբերգական վթարից Կոտրել են Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը. այնտեղ հայտնվել են «Մոսկվան այրվելու է» գրառումն ու Ուկրաինայի զինված ուժերին նվիրատվություն անելու հղումներ Եթե Փաշինյանը գնա դեպի Ալիև, պատկերացնու՞մ եք՝ ինչ սարսափելի վիճակում ենք լինելու․ քաղաքացիներ (video) Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am