«Օմիկրոնով դեպքում ձայնը քաշվում է, շատ հազվադեպ է բարձր ջերմություն լինում». Լամարա Մանուկյան

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մի կողմից չնահանջող համավարակ՝ նոր հայտնված շտամներով և հիվանդացության կրկին աճող թվերով, մյուս կողմից՝ սեզոնային գրիպ: Ներկա իրավիճակում ինչպիսի՞ համաճարակային պատկեր ունենք: Թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի հետկովիդային վերականգնման ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանը նշում է՝ անցնում ենք համավարակի հինգերորդ ալիքի միջով, թվերը ոչ թե բարձրանալու են, այլ տասնապատկվելու:

«Հիմա կա նաև Օմիկրոն շտամը, որն, ի տարբերություն Դելտա շտամի, չորս անգամ ավելի վարակելի է, բայց ավելի թեթև ընթացք ունի: Վիրուսը մուտացվելով պետք է կորցնի իր պաթոգեն ռեսուրսները և դառնա սովորական վերին շնչառական վարակ: Օմիկրոնն իր ուժգնությամբ ու ընթացքով նման է սովորական շնչառական վարակների: Տեսեք՝ նախկինում, եթե մարդը վարակված էր Դելտա շտամով ու, ասենք, նաև A շտամի գրիպով, այն արդեն չէր երևում, քանի որ Դելտա շտամն ուժգին էր, այլ բարդություններ ուներ: Հաճախ են հարցնում՝ իսկ ինչպե՞ս տարբերենք այս շտամներն իրարից կամ այլ շնչառական վարակներից: Բոլորը նույն շնչառական վարակներն են, ընդհանուր գանգատները նույնն են՝ ջերմություն, ցավ կոկորդում, չոր հազ, մկանային թուլություն, գլխացավեր, առատ քրտնարտադրություն, քերոց կոկորդում, հոդացավեր և այլն: Այս տարբերակումն անհրաժեշտ է բժիշկներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանուկյանը:

Նրա խոսքով, տարբեր շտամներով վարակելիության դեպքում, բնականաբար, հիվանդության ընթացքը ևս տարբեր է:

«Համավարակի ամենասկզբում ասում էինք, որ վարակի ինկուբացիոն գաղտնի շրջանը՝ մինչև կլինիկական ախտահարումների սկսվելը, 14 օր է, այդքան ժամանակով մարդուն մեկուսացնում էինք: Հաջորդ շտամների դեպքում այդ օրերը սկսեցին կրճատվել՝ Ալֆա շտամի ժամանակ դարձավ 10 օր, Դելտայի դեպքում հինգ օր հետո արտահայտվում էին կլինիկական ախտանշանները, Օմիկրոնի ժամանակ գաղտնի շրջանը կազմում է երեք օր:

Երկրորդ տարբերությունն արտահայտվում է ձայնի խռպոտությամբ, Օմիկրոնի դեպքում ձայնը քաշվում է, մյուս շտամների դեպքում նման բան չկար: Օմիկրոն շտամն ավելի քիչ է հակված թոքեր անցնելուն՝ ի տարբերություն Դելտայի, որն 90 տոկոսով անցնում էր թոքեր: Օմիկրոնի դեպքում ունենք մինչև 20 տոկոս թոքաբորբեր, Դելտայի պարագայում՝ 90 տոկոս:

Դելտայի ժամանակ սուր արտահայտված համի ու հոտի զգացողության կորուստը չկա Օմիկրոնի դեպքում, կազմում է 10-12 տոկոս և շատ արագ վերականգնվում է: Իսկ Դելտա շտամով վարակվելու դեպքեր գիտենք, երբ անգամ մեկ տարի անց համի ու հոտի զգացողությունը չի վերականգնվում: Կարող ենք ասել, որ Օմիկրոնի դեպքում հետկովիդային համախտանիշ կոչվածը, որ մարդիկ մինչև մեկ տարի չեն կարողանում լիարժեք վերականգնվել և վերադառնալ բնականոն կյանքի, չի լինի կամ ավելի կարճ կտևի:

Օմիկրոնով վարակվելու դեպքում մարդը շատ հազվադեպ է բարձր ջերմություն ունենում, իսկ պատվաստված լինելու պարագայում համարյա թե ջերմային ռեակցիա չի գրանցվում, մի քանի օր խռպոտություն, չոր հազ, մկանային թուլություն և այլն: Բացի դա, Դելտա շտամը բուժում էինք մինիմում 14-ից 21 օր և անգամ ավելի երկար, իսկ Օմիկրոնը տևում է 3-5 օր: Այս շտամի պարագայում հետաքրքիր տերմին ենք ներմուծել՝ սիմպտոմատիկ վիրուս, այսինքն՝ չունի դեղորայքային հատուկ բուժման կարիք, ջերմությունը բարձրացավ, ջերմիջեցնող եմ օգտագործում, գլխացավի դեպքում՝ ցավազրկող: Այսինքն՝ մշակված հատուկ բուժում չունի, ի տարբերություն Դելտա շտամի»,-նշում է մեր զրուցակիցը:

Վարակելիության թվերի աճի մասին. «Դեկտեմբերին թվերը սկսեցին նվազել: Դա բնական էր վիրուսի համար, հետո, իմ կանխատեսմամբ, պետք է ավելանար մարտին կամ փետրվարի կեսերին: Բայց դեկտեմբերին գործընթացը սկսվեց, քանի որ մարդկանց տեղաշարժ սկսվեց երկրում: Բայց իսկական ալիքը կսկսվի փետրվարի կեսերին, և մենք կունենանք մինչև տասնապատիկ բարձր թվեր: ԱՀԿ-ի նախագահն էլ է ասել, որ երեք ամիսն ամենածանր են լինելու՝ թվային առումով: Ներկայումս վիրուսը դարձել է ավելի կառավարելի: Նախ՝ թուլացել է շտամը, երկրորդը՝ պատվաստումները խաղացին իրենց դերը: Դրանք չեն կանխում վարակվելու հավանականությունը, ուղղակի անկառավարելի համաճարակը դարձնում ենք կառավարելի, այսինքն՝ կրճատվում են ծանր դեպքերը, հոսպիտալիզացիայի սպասողներ չունենք, մահերի թիվն է կրճատվում»:

դիտվել է 2254 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am