Խոշոր ավտովթար Մասիս քաղաքում. բախվել են Mitsubishi Colt–ն ու 06-ը. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են

Երեկ՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Այգեպատ գյուղի բնակիչ, 35-ամյա Վահան Հ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի և Մասիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Տիգրան Ս.-ի վարած Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Վահան Հ.-ի ուղևոր, Այգեպատ գյուղի բնակիչ, 28-ամյա Լիաննա Հ.-ն և Տիգրան Ս.-ի ուղևորներ, Մասիս քաղաքի բնակիչներ, 27-ամյա Ժենյա Ի.-ն, 5-ամյա Աննա Ի.-ն, 5-ամյա Արթուր Ս.-ն տեղափոխվել են՝ մի մասը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, մի մասն էլ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վաչության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել նույն վաշտի ավագ տեսուչ Կարեն Ստեփանյանը, ով այնուհետև վերադարձել է դեպքի վայր և սահմանազատել տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վոարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա: Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը: Վթարի փաստով տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարող ՃՈ ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 251 անգամ
Լրահոս
Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում ընտանիքի 7 անդամների՝ այդ թվում 5 անչափահասների թունավորման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Մամիկոն Ասլանյանին և Նարեկ Մալյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` Արմեն Աշոտյանին․ Աբրահամյան Նարեկ Զեյնալյան, կնշե՞ք գոնե մեկ կիրանցեցու անուն, ում հանդիպել եք Կիրանցում ու իրենց գոհունակությունն են հայտնում․ Կիրանցի բնակչուհու արձագանքը Վիճաբանություն, նռնակի պայթեցում՝ բակում.Ֆուչիկի փողոցում միջադեպի գործով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել և կալանավորվել է Վլադիմիր Գասպարյանի հիվանդություններն անհամատեղելի չեն կալանքի հետ, սակայն դատարանը դրանք հաշվի կառնի․ դատարանը մերժեց միջնորդությունը Դատախազությունը բանակցում է Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում գտնվող բռնագրավված առանձնատան վաճառքից ստացված գումարը Հայաստան վերադարձնելու համար Տեղի է ունեցել գազի արտահոսք. ոստիկանությունը՝ ավտոմեքենայում պայթյունի դեպքի մասին Ընդամենը 1 միլիարդ դրամ ՝ ջրհեղեղից տուժած 1000 ֆիզիկական անձանց և 251 օբյեկտների տերերին Սամանթա Փաուերը կայցելի Հայաստան Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն 50 հազար դոլարի հիփոթեք ունեմ, ինձ պարգևավճարը պետք է, որ մարեմ. Հովիկ Աղազարյան․ 24news Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա Տեսա՛ք, Նիկոլը Կիրանցում ցույց տվեց ամենասարսափելին․ Նաիրա Զոհրաբյան (video) Հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը «փչացրեց» Տիգրան Խզմալյանին (video) Նիկոլի քաղաքական «կապիկությունները»․ նա նոր տերեր է փնտրում․ Հայկ Նահապետյան (video) Լուլուն և Արփի Դավոյանը գոհացել են ադրբեջանցիներից․ Էդգար Ղազարյան (video) Բեյրութից ենք եկել, որ մշտական մնանք Հայաստանում, Սրբազանի հետ ենք, Շարժումը հաջողելու է (video) Լուլուից «լափը վերցրու», տես՝ ինչ է անելու. զոհվածի հայր (video) Փոսերը, քչանալու փոխարեն, մի բան էլ ավելացել են. Արթուր Չախոյան Արցախից բռնահանված երեխաները հանգստանալու են մեկնել Ռուսաստան Մկրատով մարմնական վնասվածք էր պատճառել 55-ամյա հարևանին Հանդիպել ենք Սրբազան պայքարի ժամանակ կալանավորված մեր բոլոր ընկերներին. Գեղամ Մանուկյան (video) Բանակում մահերին միշտ նախորդել է Ալիևի կոնկրետ հայտարարությունը․ ի՞նչ է ակնարկում Ղազարյանը (video) Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am