Նազարբաեւի փեսան հրաժարական է տվել
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի միջնեկ դստեր` Դինարայի ամուսին Թիմուր Կուլիբաեւը հայտարարել է Ատամեկեն Ձեռնարկատերերի ազգային պալատի նախագահի պաշտոնից հեռանալու մասին։ Նա չի պարզաբանել իր հրաժարականի պատճառը։
Կուլիբաեւը եւ նրա կինը երկրի ամենամեծ բանկի՝ Ղազախստանի ազգային բանկի սեփականատերերն են։
