Թուրքիան տրոհվում է

«Նոր Հայաստան»-ի կազմակերպած քննարկմանը հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հայտարեց, որ այն, ինչի ականատեսն է աշխարհը Միջին Արևելքում, ըստ էության 100 տարի առաջ սկսված և կիսատ մնացած գործընթացի շարունակությունն է:Նրա խոսքով, Հայաստանը պետք է կարողանա ճիշտ կանխատեսել միտումները, որպեսզի ճիշտ քաղաքական դիրք որդեգրի: «Ես առանձնացրել եմ երեք հնարավոր սցենար: Առաջինը լավատեսական է՝ Թուրքիան տրոհվում է, ստեղծվում է Քրդական պետություն՝ Վանից հարավ ընկած հատվածում: Հայաստանն իր գերիշխանությունն է հաստատում Կարսի մարզի վրա և միջազգային համատիրություն է հաստատում Վիլսոնյան Հայաստանի վրա՝ հայերի, թուրքերի, քրդերի շահերի համադրմամբ: Հայաստանին հաջողվում է դատավարությունների և քաղաքական համաձայնությունների արդյունքում Թուրքիայից կորզել բազմամիլիարդ հատուցումներ»,- ասաց Արա Պապյանը: Նա հավելեց, որ քանի որ սցենարն իրականացնելու համար անհրաժեշտ է տևական, խելամիտ ու հետևողական աշխատանք ՀՀ իշխանությունների կողմից, որն այսօր տեսանելի չէ, հետագայի համար էլ ինքը չի տեսնում, հետևաբար այս սցենարի հավանականությունը համարում է միջինից ցածր: Երկրորդ սցենարն այն է, որ Թուրքիան տրոհվում է, ողջ Արևմտյան Հայաստանում ստեղծվում է Քրդական պետություն` բնույթով աշխարհիկ և բարեկամական Հայաստանի նկատմամբ: Հայաստանը նախաձեռնում է մի շարք դատավարություններ Թուրքիայի դեմ, Նախիջևանը դադարում է Թուրքիայի հետ աշխարհագրական սահման ունենալ և Հայաստանն իր վերահսկողության տակ է վերցնում Իրան-նախիջևան–Հայաստան երկաթգիծը, Ադրբեջանը թևակոխում է կրոնական և էթնիկ խժդժությունների փուլ:  Քանի որ սույն տարբերակի իրականացման համար ավելի քիչ ռեսուրս ու գործունեություն է պետք, ապա քաղաքագետը դրա իրականանալու հավանականությունը համարում է միջինից բարձր: 3-րդ՝ հոռետեսական սցենարն այն է, որ Հայաստանը հայտնվում է լիակատար շրջափակման մեջ, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները մնում են դիմակայության փուլում, Ռուսաստանին չի հաջողվում դուրս գալ տնտեսական ճգնաժամից, Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի են ունենում ռուս-թուրքական ռազմական ընդհարումներ, ակտիվանում է Ղարաբաղի ռազմաճակատը: Ադրբեջանը դառնում է ավելի կրոնական և ազգայնական, Ադրբեջանի ղեկավարությունը տնտեսական ճգնաժամից առաջացած իր բնակչության դժգոհությունն ուղղորդում է Հայաստանի դեմ։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am