Պարույր Սեւակը մի լավ խոսք ուներ՝ այն էլ զգացի, ցավով զգացի, որ կտրվելուց հետո է միայն զգացվում ծառի բուն հաստությունը․ հիմա այդ խոսքերը, ցավոք սրտի, պետք է ասել։ Այս մասին բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։
«Երբ որ նա կար, մեր կողքին էր, չես զգում՝ ինչ մեծություն է քո կողքին։ Մենք աղքատացանք, պակասեցինք, փոքրացանք։ Եթե մի 20 օր առաջ ինձ հարցնեին՝ ով է մեր ժամանակների ամենամեծ գրողը, կասեի՝ Ռազմիկ Դավոյանը, հիմա չգիտեմ՝ ով է, թող ներող լինեն ինձ մնացած բոլորը։ Ես պարոն Դավոյանի հետ պարբերաբար եմ շփվել՝ ինքը պարզ էր՝ գյուղի էն պարզությունն իր մեջ կար, անկեղծ էր, շիտակ։ Մեր վերջին հանդիպմանը հատուկ էր խնդրել, որ գա, ինձ տեսնի, եկել էր ասելու՝ ապրես, որ էսպիսին ես, որ կաս, ասացի՝ ես սովորական եմ, ոչ մի բանով ավելին չեմ։ Մենք մոտ 3 ժամ նստել ենք, հիմա մտածում եմ՝ ինչո՞ւ ավել չմնաց, մի քիչ էլ մնար, վայելեի․․․ Միշտ մտածում ես՝ դեռ ժամանակ լինելու է, նորից կհանդիպես ու կխոսես։ Մեր մեծերին շատ ավելի լավ պետք է պահենք, իրենց հետ հանդիպումն ու շփումը վաղվան չթողնենք»,- նշեց Թովմասյանը։
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը