«Ճվճվ Արոյի» մահն ու կյանքի հետագիծը

Հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Իր տանը մահացած են հայտնաբերել հանրությանը հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանին, ով ըստ լրատվականների՝ մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան:Թե ինչն է եղել Ա. Վարդանյանի մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո: Մինչ փորձաքննությունների արդյունքները պարզ կդառնան, հիշեցնենք, թե ով է եղել Արա Վարդանյանը եւ հանրությանը առավելապես ինչ դրվագներով է հայտնի: Այսպիսով՝ Արա Վարդանյանի մասին հանրության լայն զանգվածներ իմացան դեռեւս տասը տարի առաջ, երբ գործարարը ընդգրկվեց ԲՀԿ ավագանու ցուցակում եւ դարձավ ավագանի: Նա աղմկոտ պատմություններով պարբերաբար հայտնվեց մամուլի էջերում, իսկ վերջին տարիներին էստաֆետը փոխանցվել էր երկու որդիներին, որոնք վերջին տարիներին բազմաթիվ անգամներ են աչքի ընկել արկածային ավտովթարներով, բացի այդ ժամանակին գրվեց, որ ավագ որդուն՝Սարգիսին ոստիկանությունը բերման է ենթարկել նաև թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով: Ամենաթարմ միջադեպը որդիների մասնակցությամբ այս տարվա գարնանն էր: Ծաղկաձորյան խաղատներից մեկում հնչած կրակոցների արդյունքում ոտքի վիրավորում ստացած Ճըվճըվ Արոյի որդին ոստիկաններին հայտնել էր, թե շունն է կծել, հետո փախուստի էր դիմել հիվանդանոցից: Իսկ Արա Վարդանյանի անունը վերջին անգամ շոշափվել է անցած տարվա աշնանը՝ նոյեմբերին: Չարբախում գտնվող «Լիա» գեղեցկության սրահում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանության դրդապատճառների վերաբերյալ բազում վարկածներից մեկի համաձայն՝ առնչվում էր նաեւ Արա Վարդանյանը: Հիշեցնենք, որ հիշյալ գեղեցկության սրահի նկուղային հարկում հնչած կրակոցների հետեւանքով սպանվել է երկու անձ՝ 38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը: Սպանության մեջ մեղադրվում է հիշյալ գեղեցկության սրահի սեփականատերը՝ «Թոփալ Գեղամ» մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը: Ըստ մամուլի հրապարակումների՝ վերջինս կրիմինալ աշխարհում համարվում է ՝ <<ստացող>>: Որպես սպանության պատվիրատու՝ նշվում էր գործով մեղադրյալ Ալիկ Բանդուրյանի անունը, ինչպես նաեւ՝ Արա Վարդանյանի, ըստ նույն լուրերի՝ սպանված Մուշեղ Մուշեղյանը Ճըվըվ Արոյի «քիլլերն» է: Հարկ է նշել, որ Ա. Վարդանյանի անունը որեւէ դրվագով չի հիշատակվում նախաքննության շրջանակներում: Կար նաեւ մեկ այլ վարկած, համաձայն որի՝ Արա Վարդանյանը ժամանակին պարտքով գումար է տվել ոսկու առեւտրով զբաղվող վարդենիսցի ինչ-որ «շիշկեքի». խոսքը 20 հազար ԱՄՆ դոլարի մասին է: Պարտքը վերադարձնելիս պարտապանները 20-ի փոխարեն 18 հազար են տվել՝ պարտք մնալով 2 հազար դոլար, սակայն խոստացել են, որ դա էլ ժամանակի ընթացքում կմարեն: Մինչդեռ պարտատերը՝ Վարդանյանը, պնդել է իր տվածի պես գումարն ամբողջությամբ վերադարձնել, երբ չի ստացել, դիմել է Պետրոս Իսրայելյանին: Վերջինս համաձայնել է գործը գլուխ բերել, սակայն, երբ պարզել է, որ ընդամենը 2 հազար դոլարի պարտք-պահանջ է, տեղեկացրել է Վարդանյանին, որ չի կարող նրան օգնել, քանի որ գործ ունի մարդկանց «քցելու» երեւույթի հետ, դրանից հետո Արոն նրանից է պահանջել իր պարտքը: Իսրայելյանից ստանալու գործը ստանձնել է Մուշեղ Մուշեղյանը: Նշված գեղեցկության սրահում փողը ստանալու բազարների ժամանակ կողմերը չեն հասկանում միմյանց, վիճում են,եւ վերջապես եզրափակում կրակոցներով: Սա, իհարկե, մահացածին առնչվող վերջին՝ ամենաթարմ դրվագն է, որը կարող է ամենեւին էլ կապ չունենալ Արա Վարդանյանի մահվան հետ: Սպասենք փորձաքննության արդյունքներին: Անի Սահակյան

դիտվել է 18588 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am