Թե ինչու Պուտինը թույլ տվեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանության գա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է․ «ՀԱՊԿ-ի ձեռնարկած միջոցները հստակ ցույց են տվել, որ մենք թույլ չենք տա, որ ներքաղաքական իրավիճակը ցնցվի, և թույլ չենք տա, որ, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների սցենարը իրականացվի»։ ՌԴ նախագահն այս հայտարարությունն արել է Ղազախստանի իրադարձությունների առնչությամբ։ Նա նաև նշել է, որ  ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը Ղազախստանում կմնան այնքան ժամանակ, որքան Ղազախստանի նախագահը անհրաժեշտ կհամարի։

Հիմա հարց է առաջանում, թե 2018 թվականի ապրիլին Պուտինը ինչո՞ւ հանդուրժեց, որ Հայաստանում տեղի ունենա հեղափոխոխություն։ Ի դեպ, մինչև 2018 թվականը Նիկոլ Փաշինյանը երբեք ռուսամետությամբ աչքի չի ընկել, հակառակը․ նա՝ որպես ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, նախաձեռնել էր Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց, որը, բնականաբար ժամանակին հաջողություն չունեցավ։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական թիմում մեծ մասամբ հակառուսական գործունեությամբ աչքի ընկած ակտիվիստներ էին։

 Ասել, թե Պուտինն այն ժամանակ վախեցավ հայսատանյան համաժողովրդական շարժումից՝ առնվազն անլուրջ կլինի։ Պուտինը թույլ տվեց, որ Նիկոել Փաշինյանը Հայաստանում վերցնի իշխանությունը, քանի որ կա՛մ ի սկզբանե, կա՛մ էլ ինչ-որ պահից սկսած այդ շարժումն ու նրա առաջնորդը լիովին Կրեմլի վերահսկողության տակ էին։
Ներկա իշխանությունները և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, թե նախկինները իր իշխանության գալու հենց հաջորդ օրը հայտարարում էին, թե ինքը Արցախի հարցում խոշոր զիջումների է պատրաստվում։ Մանիպուլացնելով իրողությունները՝ նա փորձում է համոզել հասարակությանը, թե հողերի հանձնման պայմանավորվածությունը վաղուց է եղել։

Միգուց եղել է, և որքա՞ն վաղուց, իսկ որ ավելի կարևոր է՝ ո՞վ է համաձայնություն տվել այդ պայմանավորվածությանը։ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ավելի ակնհայտ է դառնում, որ Կրեմլը Անկարայի և Բաքվի հետ հայկական հարցով որոշակի պայմանավորվածություններ է ունեցել, որոնց իրագործման կետերից մեկն էլ Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունն էր։ Ըստ էության նախկինները չեն համաձայնվել գնալ այն զիջումներին, որոնց Նիկոլ Փաշինյանը գնաց հլու-հնազանդ ու դեռ 5000 հոգու էր դատապարտեց մահվան, որպեսզի իրեն չմեղադրեն դավաճանության մեջ։

Կրեմլին պետք էր Նիկոլ Փաշինյանի նման ազգային արժանապատվությունից զուրկ, հայկական շահի վրա թքած ունեցող բացառիկ կամակատար։ Ահա այն գլխավոր պատճառը, որի համար Պուտինը թույլ տվեց, որ Փաշինյանը գա իշխանության։ Փաշինյանի փոխարեն ցանկացած երկրորդ, երրրոդ կամ չորրորդ այլ իշխանություն կփորձեր տարածքային և մարդկային կորուստները գոնե մասամբ նվազեցնել, կփորձեր կանխել պատերազմը և վերջապես ամբողջությամբ չէր հրաժարվի Արցախից։
Դժվար է ասել՝ Փաշինյանին ընտրելիս Կրեմլը վստա՞հ էր, որ նա այսչափ հակահայ կլինի։ Բայց այլևս փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր լիովին ձեռնտու է Կրեմլին՝ ոչ միայն Արցախի և Հայաստանի հարցերը բացառապես սեփական սցենարով լուծելու համար, այլև ըստ անհրաժեշտության նրան նաև ՀԱՊԿ շրջանակում մինչև վերջ օգտագործելու համար։

Հայաստանում իշխանությունը, հատըկապես Հայաստանի ԱԱԾ-ն, ՊՆ-ն ու Գլխավոր շտաբը միշտ էլ Ռուսաստանի ազդեցության տակ են գտնվել։ Սա գաղտնիք չէ։ Այսքանով հանդերձ՝ կա սեփական ժողովրդի շահը պահելու կարմիր գիծ, որը տրորելը դավաճանություն է։ Դավաճանություն է ոչ միայն հայ ժողովրդի հանդեպ, այլև ընդհանրապես։ Մոսկվան ու Կրեմլը վստահաբար գիտակցում են, որ եթե մարդը կարողանում է ոտնատակ տալ հարազատ ժողովորդի ու պետության շահը, ապա մի գեղեցիկ օր կհրաժարվի նաև ռազմավարական գործընկերոջ շահերի պաշտպանությունից։ Թե երբ կգա այդ օրը, ցույց կտա պատմությունը։ Միգուցե այդ պահն ավելի շուտ կհասունանա, քան Կրեմլը կհասցնի մինչև վերջ օգտագործել Հայաստանի հողատու դրածոներին։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 7811 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am