Նորքի ինֆեկցիոնի աշխատակիցներին հեռացնում են աշխատանքից, որովհետև բնական շուբա են հագնում (video)

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի «Նորք» մասնաճյուղի աշխատակիցները վաղ առավոտվանից բողոքի ակցիա են իրականացնում։

Հիվանդանոցի շուրջ 80 աշխատակցի դեկտեմբերի 30-ին տեղեկացրել են, որ ազատելու են աշխատանքից։

«Դեկտեմբերի 30-ին ժողով հրավիրեցին, բոլորիս ասացին՝ դիմումներ գրեք։ Ներկայացված դիմումի մեջ գրված էր՝ խնդրում եմ՝ մեզ ազատել աշխատանքից մեր դիմումի համաձայն: Բոլորիս ասացին, որ մինչև հունվարի 15-ն իրավունք ունենք աշխատելու, դրանից հետո ազատված ենք», - լրագրողների հետ զրույցում ասաց աշխատակիցներից Լեյլի Հովհաննիսյանը։

Նա պատմեց, որ ժողովի ընթացքում հիվանդանոցի իրավաբանն իրենց ասել է, որ դիմումը գրեն, թե չգրեն, միևնույն է՝ ազատված են աշխատանքից։

«Երբ պահանջեցինք ասել, թե մեզ ինչի համար են աշխատանքից հեռացնում, մեկը ինձ ասացին, որ ես լավ եմ ապրում, դրա համար, մյուսին ասացին՝ դու բնական «շուբա» ես հագնում, մեկին ասացին՝ դու մեքենա ունես, դրա համար, մյուսը՝ ամուսին ունի։ Իրավաբանն ամեն մեկիս ներկայացրեց մեր պատճառները, բայց ոչ մեկին չասացին, թե աշխատանքում թերացումներ ունեք: Քովիդի ժամանակ 45 հիվանդի հետ մենակ եմ աշխատել։ Անցած տարվա փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին ասացին, թե ստորագրեք, որ դուք Քովիդի հետ չեք աշխատել, որպեսզի մեզ ցածր վճարեին: Շատ գումարներ է եկել հիվանդանոց, բայց ստիպված ստորագրել ենք», - ասաց Լեյլի Հովհաննիսյանը։
Աշխատակիցներից մեկն էլ ասաց, թե վաղուց խոսակցություններ կային, որ ինֆեկցիոն հիվանդանոցը փակվելու է, «ռեմոնտի» է կանգնելու:

«Բայց խոսակցություն կար, որ մեզ պետք է տեղավորեին ուրիշ տեղեր։ Եկավ էս րոպեն ու մեզ ասացին, թե դիմում գրեք, որ ձեր դիմումի համաձայն եք ազատվում», - ասաց նա։

Աշխատակիցը նշեց, թե տնօրենին չեն ճանաչում, չգիտեն էլ՝ ում դիմեն։

դիտվել է 1350 անգամ
Լրահոս
ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել. «Հրապարակ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» 6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Մի ուշագրավ դրվագ, որ Փաշինյանն անում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am