Պուտինի ղազախական պլանը, Էրդողանի խորամանկ խաղն ու Ալիևի վախը

Միջկլանային պայքար՝ Նազարբաևի և Տոկաևի թիմերի միջև

Այսօր՝ հունվարի 10-ին ծրագրված է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը, որտեղ կքննարկվի Ղազախստանի իրավիճակը։ Այս մասին ռուսաստանյան գործակալություններին հայտնել էին ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ գործող նախագահ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունից։ Ղազախստանի առաջնորդն ավելի վաղ առաջարկել էր Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքի անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ առաջիկա օրերին համատեղ քննարկում անցկացնել՝ տեսակոնֆերանսի միջոցով։ «Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել այդ առաջարկին», - հաղորդել էր Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Կասիմ-Ժոմարտ Տոկաևի գնահատմամբ՝ այս փուլում անհրաժեշտ է Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների համատեղ զրույց կազմակերպել։ Այդ առումով Տոկաևը առաջարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս նախաձեռնել՝ Հայաստանի Հանրապետության, որպես կազմակերպության գործող նախագահի գլխավորությամբ», - նշված էր Կրեմլի հաղորդագրության մեջ։ Հայաստանն արդեն համաձայնել է զբաղվել հեռավար համաժողովի կազմակերպմամբ, այդ մասին Փաշինյանը նշել էր ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Ալմաթիում իրադրության որոշակի հանդարտեցման և ՀԱՊԿ զորախմբի՝ Ղազախստանի տարածքում տեղակայման ֆոնին օրերս հայտնի դարձավ երկրի ամենաազդեցիկ գործիչներից մեկի՝ Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովի ձերբակալության մասին։ Ղազախական հատուկ ծառայությունների պնդմամբ՝ Մասիմովը և մի շարք այլ անձինք, որոնց անունները չեն հրապարակվում, «ձերբակալվել են պետական դավաճանության կասկածանքով» Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մասիմովին Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի պաշտոնից հեռացրել էր հունվարի 5-ին՝ Ալմաթիում և մի շարք այլ քաղաքներում լայնածավալ անկարգությունների բռնկումից մի քանի ժամ անց։ Քարիմ Մասիմովը համարվում է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մերձավոր թիմակիցներից մեկը։ Ազգային անվտանգության կոմիտեն նա ղեկավարում էր 2016 թվականից, մինչ այդ երկու անգամ՝ 2007-ից 2012 և 2014-2016 թվականներին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, եղել է նաև նախագահ Նազարբաևի աշխատակազմի ղեկավար։

Մասիմովի կալանավորմանը նախորդեցին նախագահ Տոկաևի թիմին մոտ կանգնած մի շարք աղբյուրների տեղեկատվական արտահոսքերը, որոնց համաձայն հունվարի 5-ի անկարգությունների ժամանակ Ազգային անվտանգության մարմինները հանցավոր անգործություն են ցուցաբերել` թույլ տալով, որպեսզի ցուցարարները թալանեն գերատեսչության զինապահեստներից մեկը։ Բացի այդ տեղեկություններ կան, որոնց համաձայն Մասիմովի ղեկավարած գերատեսչությունը միտումնավոր կերպով անպաշտպան է թողել Ալմաթիի միջազգային օդանավակայանը՝ թույլ տալով, որպեսզի բողոքի գործողությունների մասնակիցները գրավեն և թալանեն այն։ Մասիմովի ձերբակալությունը գալիս է հաստատելու անկարգությունների առաջին իսկ օրվանից շրջանառվող այն տեղեկությունները, որոնց համաձայն վերջին իրադարձությունների գլխավոր շարժիչ ուժը ոչ միայն ժողովրդական լայն զանգվածների դժգոհություններն էին, այլև Ղազախստանի առաջին և երկրորդ նախագահների՝ Նուրսուլթան Նազարբաևի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի թիմերի միջև առկա լարվածությունը։

Ու հանկարծ այս թոհուբոհի մեջ Նազարբաևը քաղաքացիներին կոչ արեց համախմբվել նախագահ Տոկաևի շուրջ: Նա, ով մինչև այս իրադարձությունները շարունակում էր առանցքային դերակատարություն ունենալ երկրի իշխանական համակարգում, Տոկաևի հրամանագրով Ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից հեռացվեց հունվարի 5-ին։ Այդ օրվանից նրա մասին որևէ տեղեկություն չկար։ Տեսախցիկների առջև Նազարբաևը վերջին անգամ հայտնվել էր դեկտեմբերի 28-ին՝ ԱՊՀ նախագահների Սանկտ-Պետերբուրգում կայացած ոչ ֆորմալ գագաթաժողովի ժամանակ։ Վերջին օրերին, ճգնաժամի խորացմանը զուգահեռ, երկրում լուրեր էին պտտվում Նազարբաևի առողջական վիճակի կտրուկ վատթարացման և անգամ փախուստի մասին։ Նույնիսկ չհաստատված հաղորդագրություններ կային, թե իբր առաջին նախագահը գտնվում է Չինաստանում։

Նազարբաևի գրասենյակը, սակայն, այդ լուրերը կտրականապես հերքում է։ Տասնօրյա լռությունից հետո այսօր առավոտյան նրա մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը Twitter-ում երկու գրառում է կատարել՝ հերքելով տարածվող լուրերի մեծ մասը։ «Ելբասին (թարգմանաբար՝ ազգի առաջնորդը) գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում։ Խնդրում ենք ի սկզբանե կեղծ և շահարկումների առիթ տվող տեղեկություններ չտարածել։ Ելբասին մի շարք խորհրդատվական հանդիպումներ է անցկացնում և ուղիղ կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ», - գրել է Նազարբաևի խոսնակը՝ հավելելով, - «Նուրսուլթան Նազարբաևը նաև մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի բարեկամ պետությունների ղեկավարների հետ»։

Թուրքիայի ու Ադրբեջանի զգուշավոր, խորամանկ խաղը

Ու մինչ Ղազախստանում փորձում են կայունություն հաստատել, հանկարծ Բաքվում «կենացները քաղցրացան», կոչ արեցին՝ հեռացնել բոլոր ռուսամետ պաշտոնյաներին...
Ադրբեջանում բոլոր ռուսամետ պաշտոնյաները պետք է հեռացվեն իշխանությունից, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանվել արտաքին ազդեցությունից, հայտարարել է «Թուրան» կուսակցության նախագահ Ջահանդար Բայօղլուն։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է վերահսկողություն վերցնել և ղեկավարությունից հեռացնել ռուսամետ բոլոր պաշտոնյաներին, պատգամավորներին և հասարակական կազմակերպությունների ղեկավարներին։ Կուսակցության նախագահը պետության ղեկավարին կոչ է արել ցրել Միլի Մեջլիսը և սկսել սոցիալ-տնտեսական նոր բարեփոխումներ, հաղորդում են ադրբեջանական լրատվականները:

Բայօղլուն վստահություն է հայտնել, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են կրկնվել Ադրբեջանում, եթե երկրի ղեկավարությունը չկատարի այդ վճռական քայլերը։ Նրա կարծիքով՝ ռուսամետ ուժերը ներթափանցել են ՆԳՆ, Պետական անվտանգության ծառայության և ՊՆ կառույցներ։

Սա իրականում, բավական լուրջ ազդակ է Բաքվից: Ըստ ամենայնի՝ Ալիևին վախն է պատել: Ղազախստանյան իրադարձությունները ինչ-որ առումով ցույց են տալիս, որ Ռուսաստանը սկսել է արագ արձագանքել հետխորհրդային տարածքում «արտաքին միջամտություններին»:

Չէ՞ որ Մոսկվան Ղազախստանի իրադարձությունները դիտարկեց երկրի ինքնիշխանության դեմ ուղղված հստակ ծրագիր, իսկ սա նշանակում է, որ Մոսկվան այսուհետ ավելի ուշադիր է հետևելու այլ երկրներում քաղաքական գործընթացներին:

Իսկ ով է Ադրբեջանում հիմա «տերն ու տիրակալը»... Էրդողանը: Կարո՞ղ է նա մի գեղեցիկ օր հեռացնել Ալիևին, ու նշանակել այլ կլանի ներկայացուցչի... Հարցը հռետորական է: Իսկ նման սցենարին ո՞վ կարող է ընդվզել... Իհարկե՝ Ռուսաստանը:

Ահա, հասկանալով Մոսկվայի կողմից իրավիճակը սթափ գնահատելու քայլերը, Անկարան մի քանի օր տևած լռությունից հետո սկսեց Ղազախստանին օգնելու ժեստեր ցույց տալ:
Թուրքիան հանդես է գալիս Ղազախստանում կայունության, հանգստության և խաղաղության հնարավորինս շուտ ձեռքբերման օգտին և մտադիր է համակողմանի աջակցություն ցուցաբերել այս երկրին ինչպես իր անունից, այնպես էլ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության շրջանակում, նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով. «Մենք հուսով ենք, որ Ղազախստանը որքան հնարավոր է շուտ կհասնի կայունության, խաղաղության և հանգստության։ Մենք՝ Թուրքիան և Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունը, կտրամադրենք համակողմանի աջակցություն այս ուղղությամբ։ Մյուս մասնակից երկրների, ողջ թյուրքական աշխարհի խնդիրը մեր խնդիրն է։ Ամբողջ աշխարհը դա տեսավ Ղարաբաղում տարած հաղթանակի օրինակով»։ Նա հայտնել է, որ երեքշաբթի տեղի կունենա Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը Ղազախստանում ծագած ճգնաժամը քննարկել էր Ադրբեջանի նախագահի, Ուզբեկստանի նախագահի և Ղրղըզստանի նախագահի հետ։ Պաշտոնական Անկարայի տարածած հաղորդագրության համաձայն Էրդողանն իր ադրբեջանցի, ուզբեկ և ղրղըզ պաշտոնակիցների հետ զրույցներում այսպիսի համոզմունք է հայտնել. «Եղբայրական Ղազախստանը երկխոսության միջոցով կհաղթահարի ծագած խնդիրը։ Անվտանգությունն ու կայունությունը կարևոր են ողջ տարածաշրջանի համար»։

Ահա, Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրները որոշեցին շտապել, որպեսզի Մոսկվայի «օգնության ձեռքով» առանձնապես չընդգծվի Էրդողանի խորամանկ քաղաքականությունը, որը Ղազախստանում ամբողջովին իրադարձությունների այլ պատկեր էր սպասում...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4181 անգամ
Լրահոս
Մախաչկալայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ 13-ամյա աղջկա մարմինը հայտնաբերվել է Փամբակ գետում՝ դեպքի վայրից շուրջ 550 հեռավորության վրա #ՈՒՂԻՂ․ Պլանը կա․ ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում․ Սուրեն Սուրենյանց (video) Շատ մտահոգիչ տեղեկություններ են հասել․ Ի՞նչ է կատարվում Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Շտապ. Ադրբեջանի քարտեզում արդեն ներառված են Սյունիքը, Վայոց ձորը․․․ (video) «Հիվանդանոցից նոր էի դուրս եկել, երբ գազազած հարձակվեցին իմ վրա ու կեղծ գործ կարեցին»․ Սամվելյան (video) Չասե՛ք սուտ Է, հենց հիմա մեջբերում եմ փաստեր՝ 300 հազար ադրբեջանցիների գալու մասին․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հայ կանայք մեկնում են Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արաբկիրի թաղապետն ամուսնացել է. հարսանիքին կարճ ժամանակով ներկա է եղել Փաշինյանը. Armlur.am 50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների Ահա և վերջ... Պետք չէ հիստերիայի մեջ ընկնել, պետք է մտածել. Սոլովյովը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին (video) Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ 8–րդ օրն է՝ Փամբակ գետում նույն թափով որոնում են 13–ամյա աղջկան Օրավարձով աշխատողներ են եղել, գնում էին բերքահավաքի. մանրամասներ Արտենիի ողբերգական վթարից Կոտրել են Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը. այնտեղ հայտնվել են «Մոսկվան այրվելու է» գրառումն ու Ուկրաինայի զինված ուժերին նվիրատվություն անելու հղումներ Եթե Փաշինյանը գնա դեպի Ալիև, պատկերացնու՞մ եք՝ ինչ սարսափելի վիճակում ենք լինելու․ քաղաքացիներ (video) Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am