Քանի ոստիկան է զոհվել Ղազախստանում
Ղազախստանում անկարգությունների ժամանակ զոհվել են անվտանգության 16 աշխատակիցներ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունից։
ՆԳՆ-ի տվյալներով, անկարգությունների ընթացքում վիրավորվել են ոստիկանության ավելի քան 1300 աշխատակիցներ, Ազգային գվարդիայի եւ պաշտպանության նախարարության, ինչպես նաեւ Ղազախստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներ։
