Ղազախստանում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 5000-ի
Ղազախստանում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 5000-ը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Ամբողջ Ղազախստանում այս պահին բերման է ենթարկվել 5135 մարդ»,-ասել է ՆԳՆ պաշտոնակատարը։
