Գաղտնի 1 հանդիպում արդեն եղել է. Թուրքիան բացահայտեց, որ ՀՀ կառավարությունում արդեն «ընկեր» ունեն

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացին ուշադրությամբ հետևող ԱՄՆ-ի պետքարտուղարը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, որի ընթացքում ի թիվս օրակարգային այլ հարցերի Էնթոնի Բլինքենն ու Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակման թեման:
Նկատենք, որ շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Անկարան Երևանի հետ ուղիղ բանակցելու համար բանագնաց է նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Հայկական կողմն էլ հատուկ ներկայացուցիչ նշանակեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին:

Տարեվերջին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ հայկական կողմի ցանկությամբ բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարին Մոսկվայում։ Չավուշօղլուն ընդգծել էր, որ բանագնացները պետք է մշտական կապի մեջ լինեն և հաջորդիվ հանդիպումները կարող են կայանալ նաև Երևանում ու Անկարայում:

Թե ինչ են խոսել Էնթոնի Բլինքենն ու Մևլյութ Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերությունների մասին, կողմերի պաշտոնական հաղորդագրությունները չեն մանրամասնում։ Փոխարենը Չավուշօղլուն օրերս տված հարցազրույցում մի շարք մանրամասներ է պատմել հայ-թուրքական նշմարվող երկխոսության մասին:

Թուրքիայի արտգործնախարարը, մասնավորապես, պատմել է, թե ինքն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի սկզբին զրուցելու առիթ են ունեցել Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։
Ուշագրավն այն է, որ այս ոչ պաշտոնական շփման մասին երկու երկրների արտաքին գերատեսչությունները ոչինչ չէին հաղորդել։

«Հայաստանի ԱԳ նախարարը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը դրական մոտեցում ունեցող ընկեր է: Նրան այդպես եմ անվանում, քանի որ արդեն ընկերներ ենք դարձել նրա հետ հանդիպելով Ստոկհոլմում: Ընթրիքից առաջ հնարավորություն ունեցանք ոտքի վրա հընթացս զրուցելու, խոսել ենք հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին, հայտնել եմ, որ առաջիկայում հայտարարելու ենք բանագնացների մասին, գոհունակությամբ ընդունեց, ընդգծվեց նաև կարճ ժամանակում բանագնացների հանդիպման անհրաժեշտության մասին», - ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ներկայացրել է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանից եկող ազդակներն ու ձեռնարկվող քայլերը ցույց են տալիս, որ այս պահին հայկական կողմը դրական տեսակետ ունի, բայց այն պետք է մնայուն լինի: Թուրք նախարարը նաև շեշտել էր, որ երկխոսության են գնում առանց նախապայմանների, բայց որոշ հարցերում հնարավոր չէ համակարծիք լինեն: Նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ Չավուշօղլուն համոզմունք է հայտնել, թե հայկական կողմը նման նախապայման առաջ չի քաշի՝ գիտակցելով, որ դա իրատեսական չէ:

«Եթե նախապայմաններով սկսենք, այս գործընթացը ոչ մի կետի չի հասնի», - ընդգծել է նա:

Չավուշօղլուն նույն հարցազրույցում դրական էր արտահայտվել նաև հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի մասին, ասելով, թե ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Աքիֆ Չաղաթայ Քըլըչը ճանաչում է Ռուբինյանին և իրենց տպավորությամբ նա «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում բարի նպատակներ ունեցող անձնավորություն է, որը լավ գիտի Թուրքիան»։
Առայժմ հստակ չէ հայ և թուրք բանագնացների առաջին հանդիպման հստակ օրը։

Միևնույն ժամանակ օրակարգում է երկու երկրների միջև 2019-ից դադարեցված ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցը։ Թուրքական և հայկական ավիափոխադրողներ արդեն դիմել են Երևան-Ստամբուլ թռիչքներ իրականացնելու համար և հիմա երկու կողմից էլ համապատասխան թույլտվության են սպասում: Մասնավորապես, թուրքական Pegasus ընկերությունը փետրվարից սկսած շաբաթական երկու չվերթ իրականացնելու հայտ է ներկայացրել, իսկ Flyone Armenia ընկերությունը ծրագրում է շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել նույն երթուղով։

Այսպիսով, Չավուշօղլուն ի դեմս Արարատ Միրզոյանի, արդեն ընկեր ունի, ավելին, նրանք արդեն Ռուբինյանի մասին էլ դրական խոսում: Ինչպես ասում են՝ «ջերմ հարաբերություններ», մնում է հանդիպել պաշտոնապես...

Հետաքրքիր է, ինչո՞ւ է Ստոկհոլմի հանդիպումը գաղտնի պահվել... Ու այդ ինչ է խոսել, վստահեցրել Արարատ Միրզոյանը, որ Թուրքիայի արտգործնախարարը վստահ է, որ պաշտոնական Երևանը Հայոց Ցեղասպանության հարցը չի բարձրացնելու:

Դե, մինչև բանակցություններ սկսելը, եթե պաշտոնական Անկարան Արարատ Միրզոյանին արդեն «ընկեր» է անվանում, կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե մի քանի պաշտոնական բանակցություններ կազմակերպվեն Երևանի ու Անկարայի միջև... Այդ դեպքում, հավանաբար, Թուրքիայի իշխանությունները կխոսեն իրենց «հայ եղբայրների» մասին:

5 հունվարի, 2021թ.

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5544 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, Արցախը ծախե՛լ ես, մենք էլ չե՛նք փախել, փրկվե՛լ ենք, որ․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Խցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են. Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում. Գևորգ Ստեփանյան Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ «Անթալիայում Էրդողանը խայտառակեց Փաշինյանի ինքնիշխանությունը. ինչ է տեղի ունեցել կուլիսներում» (video) Քթներիցս բերում են էս ամեն ինչը․ բողոքի ակցիա (video) Նյու Յորքում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի․ AP Վատ բան եմ ասում․ Ագնեսա Խամոյան (video) Փողոցային վարք են դրսեւորում, ինձ ասում են՝ «շնորհակալություն, որ վերցրիր վրեդ». Բագրատ սրբազան լսել հոդվածը Կիսվել Googleնախընտրելի դարձնել Եվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով Գալյանին հուզում է միայն իր երեխայի թիրախավորումը, իսկ ի՞նչ կասի Արսեն Գևորգյանի ընտանիքի մասին. Գագիկ Ասատրյան Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին. տնտեսագետ 100-ից ավել մարդ է հավաքվում այս կանգառում․ մենք ո՞նց պետք է տուն հասնենք․ ոչ մի զիջման չեն գնում (video) Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին Լեզվակռիվ Լիլիթ Մինասյանի և Լիլիթ Գալստյանի միջև. «Թույլ տուր խոսեմ» (video) «Խուլիգա՛ն, փողոցային, խուժան պահվածքով են մեղադրող դատախազները»․ Բագրատ Սրբազանը հունից դուրս եկավ (video) Շիրակում ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկել լրագրողի, ստիպել են ջնջել սննդի մասին գրառումը. Իրավապաշտպան «Այ խուժա՛ն․․․ դու գողակա՞ն ես, թե՞ խուժան»․ լարված իրավիճակ Բագրատ Սրբազանի և մյուսների նիստին (video) Դե պատասխան տվե՛ք՝ ինչ եք սրանով ուզում ասել․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը՝ դատախազներին (video) Եթե ԵՄ անդամակցության օրակարգը կարող է վտանգել մեր շահերը, ապա ինչո՞ւ այդ վտանգները ժամանակին չկանխվեցին. Անանյան Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. թուրք նախարար Խցանումների պատճառով անգամ չեմ կարողացել առաջին դասը նստել.ուսանող (video) Մարդկանց էշի տեղ եք դնում․ ավագանու անդամը՝ Ավինյանի որոշման մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am