Աղքատություն, արտագաղթ ու անորոշություն

Անցած տնտեսական տարին շատ տխուր դասավորվեց Հայաստանի համար։ Երբևէ երկիրն այսքան հուսահատված ու հուսալքված չէր եղել։ Պատերազմում կրած ծանր պարտության հետևանքները զգացնել տվեցին ամբողջ տարվա ընթացքում։

Տնտեսությունն այդպես էլ չկարողացավ ուշքի գալ կրած կորուստներից հետո։ Դա ուղեկցվեց համատարած թանկացումներով ու բարձր գնաճով՝ հանգեցնելով երկրում սոցիալական լարվածության խորացման։

Չնայած մինչ այդ էլ սոցիալական իրավիճակը Հայաստանում մի բան չէր, անցած տարում ավելի վատացավ։ Իշխանությունների խոստացած աղքատության նվազման փոխարեն՝ ունեցանք աղքատության ընդլայնում ու խորացում։

Մի կողմից՝ տնտեսական ու սոցիալական իրավիճակը, մյուս կողմից՝ ապագայի անորոշություններն ու անվտանգության հետ կապված ռիսկերն արտագաղթի նոր ալիքի սկիզբ դրեցին։ Նման ակտիվ միգրացիա Հայաստանից վաղուց չէր եղել։

9 ամսում երկրից հեռացավ ավելի քան 103,5 հազար մարդ ու շարունակում է հեռանալ։

Դժվար է նույնիսկ ասել, թե երբ կարող է կանգնել այս ալիքը։ Դրա համար պատերազմից հետո բացարձակ հիմքեր չեն ստեղծվել, չնայած անցել է ավելի քան 1 տարի։

Այսպիսի պայմաններում, բնականաբար, անիմաստ է խոսել իշխանությունների խոստացած մեծ ներգաղթի մասին։ Երբեմնի ապահով ու անվտանգ Հայաստանը հայտնվել է բարձր ռիսկային գոտում, որտեղ քչերը կցանկանան վերադառնալ։

Հիմա մարդիկ ձգտում են ոչ թե վերադառնալ, այլ հեռանալ Հայաստանից։ Իշխանությունները դրա համար ստեղծել են լավագույն պայմանները։ Շատերն են այսօր պատրաստ հեռանալ երկրից, որովհետև կորցրել են անվտանգության երաշխիքներն ու ապագայի նկատմամբ ունեցած հավատը։

Արտագաղթը խթանում է նաև սոցիալական իրավիճակի լարումն ու հատկապես գործազրկությունը։

Որքան էլ պաշտոնապես Հայաստանում աշխատատեղերն ավելանում են, գործազրկության մակարդակը շարունակում է մնալ չափազանց բարձր։

Հարյուր-հազարավոր աշխատող քաղաքացիներ չեն կարողանում աշխատանք գտնել։ Զարմանալի չի, որ այդ առումով նախկին Խորհրդային Միության տարածքում Հայաստանը հակառեկորդ է սահմանել։

Համաշխարհային բանկի վերջին տվյալներով՝ 2020թ. Հայաստանը 7-րդ տեղն է գրավել աշխարհի այն երկրների շարքում, որտեղ գործազուրկ է բնակչության 20 տոկոսից ավելին։

Սա ամենավատ արդյունքն է նախկին Խորհրդային Միության անդամ երկրների շարքում։

Որպես այդպիսին՝ Հայաստանին հաջորդողը Վրաստանն է, որտեղ գործազրկությունը գրեթե կիսով չափ պակաս է։ Ռուսաստանում էլ ընդամենը 5,7 տոկոս է։

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, իհարկե, նոր չէ։ Բայց նախկինում դա ավելի շատ կապված էր թաքնված գործազրկության հետ։ Իրականում շատերն աշխատում էին, սակայն՝ առանց հայտարարագրման։

Նոր աշխատատեղեր, որոնք պիտի նպաստեին գործազրկության կրճատմանը, Հայաստանում շատ քիչ են ստեղծվում։ 200-250 հազար աշխատունակ քաղաքացի գործազուրկ է։

Աշխատանքի կարիքն էլ հաճախ դառնում է արտագաղթի խթանման պատճառներից մեկը։ Հատկապես որ, հիմա դրան ավելացել են նաև շատ ավելի լուրջ գործոններ։

Տարին ոչնչով արդյունավետ չէր տնտեսության համար։ Տնտեսությունը 2021թ․ ընթացքում գտնվեց բարձր ճնշման ու լարվածության գոտում։ Եթե չլիներ արտաքին բարենպաստ միջավայրը, չէինք ունենա նաև այն աճը, որը սպասվում է։

Դրանով հանդերձ, տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները շատ թույլ էին։ Անգամ ստանձնած մեծածավալ նոր պարտքային պարտավորությունները չօգնեցին՝ տնտեսությանը բարձր ակտիվություն հաղորդել։

2021թ. դարձավ այն եզակի տարիներից մեկը, երբ երկրի պետական պարտքի աճը տարվա ընթացքում գերազանցեց 1 մլրդ դոլարի սահմանաչափը։

Տասնմեկ ամսում պարտքն ավելացել է գրեթե 1,2 մլրդ դոլարով։ Աճը հասնում է շուրջ 15 տոկոսի։

Այդպիսով առաջին անգամ այն գերազանցեց 9 միլիարդը։ Վերջին տվյալներով, մեր երկրի պետական պարտքը հասել է 9 մլրդ 159 մլն դոլարի։

Մեկ տարում պարտքի 1,2 միլիարդի ավելացումն աննախադեպ էր՝ ինչպես նախորդ 3-4 տարիների, այնպես էլ՝ վերջին 10-15 տարվա կտրվածքով։

Երկիրը դրեցին բավական մեծ պարտքային նոր պարտավորությունների տակ, ներգրավեցին թանկ փողեր, ու, որ ավելի վատ է, չկարողացան դրանք ծառայեցնել տնտեսության զարգացումներին։

Գումարների գրեթե կեսը, տնտեսության մեջ ներարկելու և տնտեսական ծրագրեր իրականացնելու փոխարեն, պարզապես պահեցին պետական գանձապետական հաշիվներին։ Այդպես էլ կառավարությունը չկարողացավ հաղթահարել այն պրիմիտիվ մտածողությունը, որ փողը ավանդ դնելն ամենևին էլ այն կառավարելու լավագույն տարբերակը չէ։

Տնտեսությունը բախվեց նաև մասնավոր ֆինանսական համակարգից փոխանցված դժվարությունների հետ։ Դինամիկ զարգացող վարկային շուկայի աճը պարզապես կանգ առավ և սկսեց պտտվել հակառակ ուղղությամբ։

Շատ վաղուց ֆինանսական համակարգում նման իրավիճակ չէր առաջացել։ Տնտեսությունը զրկվեց բանկային միջոցներ ներգրավելու հնարավորությունից, որքան էլ այդ միջոցները ոչ միշտ են առանձնանում իրենց արդյունավետությամբ։

Կառավարությունը չկարողացավ ոչինչ անել նաև տնտեսության մեջ ուղղակի ֆինանսական հոսքերը խթանելու ուղղությամբ։ Խղճուկ ծավալների են հասել ներդրումները, հատկապես՝ ուղղակի ներդրումները։ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է այնպիսի բարձր ռիսկի գոտում, որտեղ ներդրումների անվտանգության երաշխիքները գրեթե զրոյացված են։

Իշխանությունը հասավ նրան, որ իր հայտարարած հպարտ քաղաքացին հայտնվել է սոցիալապես ավելի վատ վիճակում, կանգնած է խորացող աղքատության ու երկրի անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրների առաջ, որոնց լուծումը շատերը փնտրում են ոչ թե Հայաստանում, այլ Հայաստանից դուրս։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

դիտվել է 361 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am