Նալբանդյանը երեւի հասկացել է, որ ինքը այս երկրի արտգործնախարարն է

Հուլիսի 4-ին կրկին սրվել է Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գիծը, տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ադրբեջանական կողմը կիրառել է ականանետ, հաստոցավոր հակատանկային, այն զինատեսակները, ինչը կիրառել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: Հակառակորդն ունի կորուստներ, որոնց թվում երկու տարեկան երեխա: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Ուշագրավ է, որ հերթական լարումն արժանացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուշադրությանը, վերջինս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հեռախոսազրույցներում խոսել է Ադրբեջանի ձեռնարկած սադրանքի և դրա հետևանքների մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւս հայտարարություն են տարածել: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը նկատում է, որ հայտարարության մեջ տեղայնացվում է խնդիրը եւ կոնկրետ մատնանշում Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղը.<<Համանախագահները կոնկրետ շեշտել են Ալխանլու գյուղի շուրջ տեղի ունեցող գործողությունները, իսկ դա նշանակում է, որ հարցն ինքնին խեղաթյուրում են: Որովհետեւ ստացվում է, որ հայկական կողմը կոնկրետ նշված գյուղում ինչ-որ գործողություններ է արել, մինչդեռ հայկական կողմը ընդամենը պատասխանել է ադրբեջանական սադրանքին: Ստացվում է, որ համանախագահների արձագանքը ոչ ադեկվատ է, ոչ օբյեկտիվ>>,- նշեց Շիրինյանը: Քաղաքագետի խոսքով, հերթական սադրանը ադրբեջանական քաղաքականության ուղեծրում է եւ նման գործողությունները ըստ նրա՝ մեկ նպատակ են հետապնդում՝ հակառակ կողմին պարտադրել պարտվողականություն.<<Սա կոչվում է հակառակորդի հյուծման, մաշելու քաղաքականություն: Տեսնում ենք տարիներով սահմանային գոտիներում առաջանում է վիճակ, արտագաղթ, այս տրամաբանության մեջ է նրանց քաղաքականությունը>>,- վստահեցնում է քաղաքագետ Շիրինյանը  և միեւնույն ժամանակ նկատում, որ այս անգամ հայկական կողմը բավականին ակտիվ է արձագանքել խնդրին, երեւան է եկել անգամ ԱԳ նախարարը.<<Նալբանդյանն ինչու է ակտիվացել, որովհետեւ երեւի հասկացել է, որ ինքն այս երկրի արտգործնախարարն է>>: Լեւոն Շիրինյանը, ի դեպ, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը բխեցնում է Ադրբեջանի հայտարարություններից, որտեղից համառորեն պնդում են, որ հայկական կողմը միտումնավոր թիրախավորել է խաղաղ բնակչությանը.<<Եթե այդ խումբը օբյեկտիվ լիներ, պետք է հարցներ՝ ոճրագործը, որը նախահարձակ է եղել եւ դա Ադրբեջանն է, ինչու՞ է մարտկոցը տեղադրել բնակավայրում: Հավանաբար այդ գյուղում ադրբեջանցիներ չան, այլ թալիշներ, կամ մեկ ուրիշ ազգ, ամեն դեպքում ինքն է իր ժողովրդին թիրախ դարձրել: Հնարավոր չէ ռազմական գործողություն իրականացնել բնակավայրում եւ ոչ մեկին ոչինչ չպատահի>>:Լեւոն Շիրնյանի խոսքով՝ Ադրբեջանի քաղաքականության <<դրդիչը>> հայկական կողմի դիրքորոշումն է.<<Երբ հայկական կողմն անընդհատ փոխզիջումներից է խոսում եւ անընդհատ խաղաղությունից է խոսում, ու որ ինքը պատրաստ է ստորագրել եւ այլն, կարծրացնում է նրանց դիրքորոշումը: Երբ այստեղից ասում են, որ տարածքը տալիս ենք, նրանք էլ հո հարիֆ չեն, իրենց էլ դա է պետք>>: Անի Սահակյան

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am