Թուրքիան այլևս տարածաշրջանային այն ուժեղ երկիրը չէ. Time

Ամերիկյան Time պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիան այլևս տարածաշրջանային այն ուժեղ երկիրը չէ, ինչպիսին էր դեռևս 5 տարի առաջ։ Դրա գլխավոր պատճառներից մեկը դարձել է Սիրիական հակամարտությանը նրա միջամտելը։ Թուրքիան ներկայումս պայքարում է շատ բարդությունների դեմ։ Անկառու է հինգ փաստ, որոնք ի ցույց են դնում Թուրքիայի խնդիրները։ 1. Երկիրը գտնվում է փախստականների ճգնաժամի կենտրոնում, որոնք Սիրիայից ուղևորվում են Եվրոպա։ Ներկայումս երկրի տարածքում գտնվում է Սիրիայից հեռացած 4.7 միլիոն փախստականներից 2.6 միլիոնը։ Տվյալ խնդրի լուծման վրա ծախսված 8.5 միլիարդ դոլարը մեծապես հարվածել է Թուրքիայի տնտեսական բարեկեցությանը։ Բնականաբար, Անկարան չի հրաժարվել այն երեք միլիարդ եվրոյից, որը նրան առաջարկել է ԵՄ-ը՝ փախստականների հոսքը զսպելու համար։ Սակայն դա հարցի ժամանակավոր լուծում է։ 2. Թուրքիան մասնակցում է Սիրիայի պատերազմին։ Սիրիայում Անկարայի գլխավոր նպատակներից մեկն է այդ երկրի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը տապալելու հետ մեկտեղ քրդերի դեմ պայքարը։  Թուրքիան ամենաշատ վախենում է, որ իր վաղեմի հակառակորդները ինքնավարություն կստեղծեն թուրք-սիրիական սահմանին։ 3. Թուրքիան քրդերի դեմ պատերազմում է երկրի ներսում։ Վերջին մեկ տարում Թուրքիայում ահաբեկչությունները կրկնվում են վտանգավոր հաճախականությամբ, և որ վերջին 7 ամսում սպանվել է մոտ 150 մարդ։ 4. Ահաբեկչական հարձակումները կարող են ուղիղ ազդեցություն ունենալ Էրդողանի ու նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) քաղաքական ընդդիմության վրա։ 5. Սիրիական հակամարտությունը սրել է Անկարայի արտաքին քաղաքական խնդիրները։ Այն բանից հետո, ինչ թուրք զինվորականները կործանեցին ռուսական «Սու-24» ռմբակոծիչը, Մոսկվայի հետ հարաբերությունները դարձան չափազանց լարված։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները մտավախություն ունեն, որ Թուրքիան իրենց կներքաշի Ռուսաստանի հետ ուղիղ կոնֆլիկտի մեջ։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am