Ինչպես խեղճացնել Ալիևին

Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ամիսներ առաջ պաշտոնական Բաքվի կողմից սեփական երկրում հավատարմագրված արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների ներգրավմամբ կազմակերպված «հիթ-շքերթը», որը նպատակ ուներ ցուցադրելու իբր ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում «ազատագրված», սակայն, իրականում 1994թ.-ի հունվարից իրենց վերահսկողության տակ գտնվող, Ջոջուկ Մարջանլու գյուղում «հայերի կողմից իրականացված բարբարոսությունները», իր շարունակությունը ստացավ նաև այսօր, բայց արդեն Ալխանլու ռազմաբնակավայրում: Հարկ է նկատել, որ չնայած այցելության հասցեների տարբերությանը, այդուհանդերձ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նախապես մշակված բեմագրերն ու դրանց արդյունքում ակնկալվող նպատակները նույնն էին՝ օտարերկրացիներին ներկայացնել «անսիրտ ու դաժան հայերի կատարածը» ու նաև համոզել, որ «Ալխանլվում որևէ ռազմակայան գոյություն չունի, իսկ այնտեղ ապրող անմեղ բնակիչներն անընդհատ ենթարկվում են հայերի նախահարձակ գործողություններին…»: Որ մեզ հարևան կոչվածների հորինվածքները դժվար թե համոզիչ լինեն առողջ տրամաբանությամբ առաջնորդվող մարդկանց համար, անկասկած է, բայց միաժամանակ չանտեսենք, որ աշխարհում, ցավոք, գոյություն ունի նաև մարդկանց այն տեսակը, այդ թվում ռազմադիվանագիտական ու տեղեկատվական ոլորտից, ով ճշմարտությունն ընկալում է ոչ թե առողջ տրամաբանության հրամայականով, այլև առավելապես ապշերոնյան խավիարի համով ու տեսակով»: Այն, որ պաշտոնական Բաքուն մշտապես մանիպուլյացրել է քաղաքացիական կորուստների փաստը՝ նպատակ ունենալով ուշադրություն շեղել միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներից, դա պարզ է: Ադրբեջանը հետևողականորեն և շարունակաբար խախտում է 1994-1995թթ. ռազմական գործողությունների և կրակի դադարեցման եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ` հուլիսի 4-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կիրառեցին TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ, հավանաբար, դրան հետևած հայկական կողմի պատասխանն անսպասելի էր Բաքվի համար: Հիմա կարևորն այն է, որպեսզի միջազգային հանրությանը բացատրել, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հարկադրված է եղել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին դիմակայելու համար: Ու այդպես է մշտապես վարվելու ու ստիպված է լինելու այդպես վարվել: Իսկ Ադրբեջանի իշխանությունների «մարտավարությունն» ամենևին էլ նորություն չէ. նրանք մշտապես անխնա օգտագործել են սահմանամերձ բնակչությանը՝ որպես կենդանի վահան: Այս հարցը հայկական կողմից մշտապես բարձրացվել է: Ադրբեջանական կեղծիքը պետք է բացահայտվի: Քաղաքացիական անձանց կորուստը մանիպուլյացնելն ու ողջ աշխարհին ստեր հրամցնելը ևս պետք է բացահայտվի: Հենց դրա համար չէր պաշտոնական Բաքուն ցանկանում սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների ներդնումը, որպեսզի մշտապես կեղծիքի օգնությամբ միջազգային հանրությանը մոլորեցնի: Ուստի, շփման գծում և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի կողմից շարունակական սադրանքներն էլ ավելի են կարևորում ու արժևորում 2016 թ. մայիսի 16-ի Վիեննայի և 2016 թ. հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում՝ շփման գծում իրավիճակի կայունացման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը: Պաշտոնական Երևանի համար նոր` լրացուցիչ «գործիք» է ի հայտ եկել. միջազգային հանրությունից պահանջելը, որն նրանք էլ իրենց հերթին Ալիևից պահանջեն այդ պայմանավորվածությունները հարգելը: Ի դեպ, նկատենք, որ այսօրվա տեխնոլոգիաների պայմաններում և հայկական կողմի սարքավորումների տրամադրած տվյալների առկայությամբ` այն, ինչ մերժում է պաշտոնական Բաքուն, թաքցնել հնարավոր չի դառնում: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Google Earth ծրագրի միջոցով իրականացվել են նշագրումներ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի զինուժի թիրախում հայտնված քաղաքացիական բնակավայրերը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Պաշտպանի աշխատակազմի կողմից Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքները տեղայնացվել են ընդհանուր հասանելիություն ունեցող քարտեզի վրա: Google Earth ծրագրի միջոցով իրականացվել են համապատասխան նշագրումներ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի զինուժի թիրախում հայտնված քաղաքացիական բնակավայրերը, ապրիլ-հունիս ամիսներին գնդակոծված տները, շենք-շինությունները: Փաստահավաք աշխատանքների արդյունքները ներկայացվել են հայերեն և անգլերեն: Մետաքսյա Շալունց

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am