Բարդ ընտրություն․Արայիկ Հարությունյանի ճակատագրական որոշումը

Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ մեծ անջրպետ է բացել: Փաշինյանը պատմությունը կեղծելով կասկածի տակ դրեց Արցախի հայկականությունը, ամենաազգայնական ադրբեջանցուց լավ պաշտպանեց նրանց շահը՝ հայտարարելով, թե ինքը համաձայն չէ, որ Արցախը կարող է լինել հայկական, քանի որ ԼՂԻՄ-ում ապրել են նաեւ ադրբեջանցիներ, որոնք բանակցային բոլոր առաջարկների արդյունքում պետք է վերադառնային։ «Ես համաձայն չեմ այն մտքին, որ Արցախը պետք է լիներ հայկական, այնտեղ նաեւ ադրբեջանցիներ են ապրել», ասաց Փաշինյանը շեշտելով, որ այսպիսի բանակցային ժառանգություն է ստացել նախկիններից՝ մոռանալով իր ավելի վաղ արած հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, ինչպես նաեւ՝ ինքը բանակցում է իր կետից: Ակնհայտ է, որ նա դարձել է Հայաստանում թուրք-ադրբեջանական տանդեմի սպասարկուն եւ իրականացնում է նրանց հակահայ ծրագիրը: Իր այս ձեւակերպումները կոշտ արձագանքի արժանացան Արցախից, Փաշինյանին պատասխանեց նախ ԱՀ արտգործնախարարը, նախագահ Արայիկ Հարությունյանը, ապա նաեւ խորհրդարանական բոլոր ուժերը: «Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որեւէ վերապահման ու զիջման ենթակա չէ, եւ այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից», հայտարարեց Արայիկ Հարությունյանը, նույնաբովանդակ հայտարարություն հաջորդեց Արցախի խորհրդարանի կողմի. «Արցախի ճակատագիրը որեւէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել եւ չի լինելու։ Արտահայտելով Արցախի Հանրապետության հանրային եւ քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը՝ մեր անհամաձայնությունն ու վրդովմունքն ենք հայտնում հարցազրույցի ընթացքում հնչած մի շարք վնասակար եւ վտանգավոր ձեւակերպումների ու գաղափարների առթիվ»: Այսպիսով՝աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ Արցախի քաղաքական էլիտան՝ իշխանությունից ընդդիմություն հակադրվում են պաշտոնական Երեւանին եւ այս գործընթացը հայաստանյան ներքաղաքական տիրույթում կարող է տրամաբանական հանգուցալուծում ստանալ Փաշինյանի դեմ ներ ալիք բարձրացնելով եւ Հայաստանը վերջապես մաքրելով ապազգային ու դավաճան իշխանությունից, որն Արցախի մեծ մասը հանձնելուց հետո պատրաստվում է եղածն էլ նվիրել իր կիրթ ու կառուցողական ընկերոջը: Իհարկե, այնպես չէ, որ Արայիկ Հարությունյանը ավելի լավն է, քան հայաստանյան իշխանությունը, մենք քանիցս գրել ենք, որ Արցախի հանձնման 44-օրյա ստի հաղթարշավի գլխավոր դերակատարներից է նաեւ ԱՀ նախագահը՝ բունկերում Աննա Հակոբյանի ինքնագործունեության խրախուսմամբ, շարժում անցած գեներալներին , նախկին նախագահներին պատերազմի օրերին մերժելով, ստի քարոզչության շրջանակներում հոլիվուդյան ժպիտով դիրքերում նկարվելով , Փաշինյանի դավաճանական ծրագիրը անվերապահորեն կյանքի կոչելով : Հետեւաբար Փաշինյանից ազատվելուց առաջ արցախցներն առնվազն պետք է Արցախը մաքրեին նրանից, սակայ այստեղ կա մի բայց, ակնհայտ է, որ նրա հրաժարականից հետո Արցախում ընտրություն անցկացնելու հարցը հեշտ չի լինելու, Ադրբեջանը ընդդիմանալու է դրան, կամ էլ պահանջելու, որ ադրբեջանցիներն էլ քվեարկեն, ինչի անոնսը Փաշինյանը տվեց իր վերջին ասուլիսում, սրանով է պայմանավորված, որ արցախյան ուժերը հանդուրժում են Փաշինյանի հանցակցին՝ ելնելով պետության շահից: Բայց այսօր ունենք մի իրավիճակ, որ Արայիկ Հհարությունյանի պաշտոնանկության հարցն արագացնում է իր երբեմնի դաշնակից Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, Ադրբեջանի պահանջով, որպեսզի վերջնականապես լուծեն Արցախի՝ Ադրբեջանի կազմում տեղավորելու հարցը: Ցավալիորեն Ռուսաստանը դեռեւս չի ընկալում, որ նույն պրոցեսը գեներացվում է նաեւ Հայաստանում, ռուսական փորձագիտական միտքը եւս փաստում է, որ թեեւ Պուտինին թվում է, որ պատերազմից հետո թուլացած Փաշինյանն այլեւս ամբողջությամբ իր ազդեցության տիրույթում է, բայց սխալվում է, քանի որ Փաշինյանը շարունակում է իր հիմնական տերերի պատվերն իրագործել, որի վերջնարդյունքը լինելու է ռուսական ռազմաբազաների հանումը Հայաստանից եւ մեր պետությունում թուրքական ազդեցությունը մեծացնելու հակահայ ծրագիրը: Բայց նախեւառաջ Արցախի հանձնումն է արագացնում, որ հետո անցնի Հայաստանին
Ինչեւէ, հիմա կարեւոր է Արցախի դիրքորոշման պահպանումը, գաղտնիք չէ, որ Արայիկ Հարությունյանը վախկոտ, ողորմելի եւ պատեհապաշտ կերպար է, բայց եթե ոչ հայրենիքի, ապա իր անձնական շահն է պահանջում չնահանջել, այլեւս արցախահայությունը պետք է սինխրոնացված գործի հայաստանյան ազգային քաղաքական ուժերի հետ եւ գիտակցի, որ կա ոչ թե հայ հանրություն, այլ իշխանություն եւ հայ ժողովուրդ: 90-ականներին էլ Արցախը իր կղզյակային վիճակից դուրս եկավ հայ ժողովրդի հետ համատեղ պայքարի արդյունքում, հիմա էլ նման փորձության շրջան է, արցախահայությունը կամ-կամ-ի ընտրության առաջ՝ կամ Արցախը ոչնչացնելու վճռականությամբ լի իշխանության հետ է, կամ հայ ժողովրդի:

Անի Սահակյան

դիտվել է 3823 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am