Թուրքերը բացեցին Փաշինյանի հետ հանդիպման առաջին նախապայմանը

Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, երեկ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ:

Առաջին հանդիպումը կլինի Մոսկվայում: Հույս ունենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակում»,- ասել է Չավուշօղլուն Անկարայում լրագրողների հետ զրույցում: Նա նաև հավելել է, որ առաջիկա օրերին կբացվեն Ստամբուլի և Երևանի միջև չվերթները: Նաև տեղեկություն կա, որ հանդիպումը տեղի է ունենում հայկական կողմի նախաձեռնությամբ:

Ու մինչ Փաշինյանի իշխանությունը թուրքերից հանդիպում է սպասում, թուրքերն արդեն բացահայտում են իրենց օրակարգը:

Հայ-թուրքական գործընթացը կոչնչացնի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները, Չիկագոյում Թուրքիայի քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։ Քալինն ասել է, որ ԱՄՆ-ում հայկական լոբբին հակաթուրքական տրամադրություններն իր ինքնության մաս է դարձրել: «Կովկասում հիմա բոլորովին այլ գործընթաց է իրականացվում, և այն հիմքը, որի վրա այդ սփյուռքը կառուցել է իր բոլոր փաստարկները, կործանման եզրին է։ Այսինքն՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունը կամ հայ-թուրքական հակամարտությունը Կովկասում մոտենում է ավարտին։ Ղարաբաղի ազատագրմամբ և այդ շրջանի` Ադրբեջանի կազմ վերաինտեգրմամբ պատմության նոր էջ է բացվել»,- ասել է Քալինը։

Նրա խոսքով` ուրիշ ոչ ոք այս առումով ուրիշ ակնկալիքներ չունի, Անկարան և Երևանը փոխադարձ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Միաժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանն ամենաշատը կշահի կարգավորումից. «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մեծ ներդրում կունենա Հայաստանի համար` որպես դեպի ծով ելք չունեցող, տնտեսապես թույլ և Ռուսաստանի խնամակալության տակ գտնվող երկրի` թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով»,- ասել է Քալինը։

Բաքուն էլ իր հերթին իր օրակարգն է առաջ տանում:

Անկլավների հարցն իրականություն է, որը ոչ ոք հերքել չի կարող, երեկ տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Անկախ տարբեր քարտեզներին կատարվող տարբեր հղումներից՝ դեռևս խորհրդային ժամանակներում կային այնպիսի բնակավայրեր, որոնք գոյություն են ունեցել հարյուրավոր տարիներ։ Այնտեղ եղել են պետական և մասնավոր սեփականության օբյեկտներ, փաստաթղթեր։ Չի կարելի ժխտել դա։ Բայց ի՞նչ ձևով պետք է լուծվեն այդ հարցերը ներկա դարաշրջանում։ Միայն սահմանազատման ընթացքում։ Դրա համար էլ կարևոր է ստեղծել հայ-ադրբեջանական աշխատանքային խումբ, և մենք դրան պատրաստ ենք։ Մենք պետք է իրատես լինենք. պետք է կատարել համակարգված և անընդհատ աշխատանք այս ոլորտում։ Ադրբեջանը կարծում է, որ գործընթացը պետք է ընթանա բանակցությունների սեղանի շուրջ, և ոչ մի լարվածություն զինվորականների միջև չպետք է լինի»,- ամփոփել է Բայրամովը։

Անկարան Փաշինյանից պահանջելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, «Զանգեզուրի միջանցք» ու Հայոց Ցեղասպանության ուրացում, Ալիևն էլ արդեն անկլավների թեման է թեժացնում: Անկարան ու Բաքուն իրենց նախապայմաններն արդեն իսկ հրապարակավ ներկայացնում են:

Իսկ Փաշինյանը ո՞ր օրակարգով է գնում բանակցությունների Էրդողանի ու Ալիևի հետ... Դեպի ծով ելքով, ավտոճանապարհներից ու երկաթուղիներից բացվող լայն տնտեսական կապերի ամրապնդման կենացներն ու խոստումնե՞րն են նրա համար հիմք:

Իսկ Հայաստանի անվտանգության, ՀՀ քաղաքացիների անվտանգության մասին ո՞վ պետք է մտածի: Հայաստանի պետական շահը ո՞վ պետք է պաշտպանի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6822 անգամ
Լրահոս
Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am