Զառանցանքներ Փաշինյանից

Ինչպես եւ սպասվում էր, Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը դառնալու է քննադատության, ավելի ճիշտ՝ ծաղրի առարկա: Մանիպուլացիաների արքա Փաշինյանն այնքան է ստել, որ այլեւս կամ հակասում է ինքն իրեն, կամ էլ բառի բուն իմաստով զառանցանքներ է դուրս տալիս, որոնցում տրամաբանության հատիկ դժվար է գտնել: Այսպիսով՝ դատեք ինքներդ եւ փորձեք գտնել տրամաբանություն Փաշինյանի ասածներում:
Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դարձել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, որպեսզի երաշխավորի բուհի ապակուսակցականացումը։
Նա այս մասին ասել է ի պատասխան հարցի, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից շատերը, տարբեր պաշտոնյաներ բուհերի կառավարման խորհուրդների նախագահներ են դարձել, մինչդեռ 2018թ․ հեղափոխության ժամանակ Փաշինյանը լրվի այլ բան էր խոստանում, որ բուհերն այլեւս երբեք կուսակցականացված չեն լինելու։
Փաշինյանն իր կուսակիցների՝ տարբեր բուհեր գործուղվելը 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո տարբեր «թաքնված կուսակցականների ծավալած հակապետական գործունեությամբ» է բացատրում։«2020թ․ իրադարձությունները ցույց տվեցին, որ բուհական համակարգը ապակուսակցականացրել ենք, մեր կուսակցականներին չենք ներդրել, եւ պարզվեց, որ այդ բուհերում թաքնված կուսակցականներ են, Հայաստանում թաքնված կուսակցականների ինստիտուտ կա։ Մեր պետականության համար ամենադժվար պահին բուհական համակարգից տասնյակներով նետվում էին մեր հայտնի ընդդիմադիրների գիրկը՝ մտածելով, որ իշխանությունը փլուզվում ա, հիմա գնան արագ այնտեղ տեղավորվեն, որտեղ էին 2000-ականներին։ Հիմա, որ Սուրեն Պապիկյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ա դառնում, գնում ա բուհերի ապակուսակցականացումը երաշխավորելու համար։ Երբ մենք մեզ հեռու էինք պահել, պարզվեց՝ էդ ամբողջը կրթության հետ կապ չունի, ամեն ֆակուլտետի մի կուսակցության բոստան ա։ Մենք էդ շանսը տվել էինք, ու սկզբունքորեն պահել ենք, բայց դժվար պահին շատ մարդիկ հակապետական գործունեությամբ հանդես եկան, եւ այդ շանսը չօգտագործեցին։ Չեն գնում կուսակցականացնելու, այլ մեր ասած ապակուսակցականության սկզբունքը պահպանելու համար»:
Հարցին, թե ինչ երաշխիք կա, որ դա ինչ-որ պահից սկսած հակառակ նպատակին չի ծառայելու, Փաշինյանն արձագանքեց․
«Դուք, ես, հանրությունն ենք երաշխիքը։ Երբ որ կտեսնեք, որ ընտրությունների ժամանակ բուհերում էլի ստորագրություն են հավաքում, կուսակցական բջիջներ են ստեղծում, եկեք ասեք։ Բայց դուք տեսաք, որ բուհերում եղած այդ երբեմնի կուսակցական բջիջները նոյեմբերի 9-ից հետո ակտիվացան։ Մենք չենք կարող թույլ տալ, որ որեւէ տեղ հակապետական օղակներ ձեւավորվեն, գնում ենք բուհական համակարգի ապակուսակցականացումը երաշխավորելու համար»: Փաստորեն, բուհերում իբր ծպտյալ կուսակցականների գործունեությունը արգելելու փոխարեն, Փաշինյանը զարկ է տալիս ՔՊ-ականացման գործընթացին:
Հաջորդը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են պաշտոնյաներն ու պատգամավորներն իրենց աշխատասենյակներում իր լուսանկարը կախել, եթե ընդդիմադիր եղած ժամանակ ինքն անձամբ քննադատել է նախորդ իշխանությանը Սերժ Սարգսյանի լուսանկարը պատից կախելու համար։
«Ես ժամանակին ասել եմ, որ Սերժ Սարգսյանի նկարը ՀՔԾ քննիչի աշխատասենյակում է կախված եղել։ Ես երբեք չեմ ասել, որ նախարարի կամ բարձրաստիճան պաշտոնյայի սենյակում երկրի ղեկավարի նկարը չի կարող կախված լինել։ Հեղափոխության սկզբնական շրջանում, այո, չի եղել, բայց հետագայում հասկացել ենք, որ պետական ատրիբուտների հարցում երկչոտ չպետք է լինենք՝ եթե պատասխանատվություն ենք ստանձնել, ուրեմն, արարողակարգերին էլ պետք է ուշադիր լինենք»,- բացատրեց Փաշինյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար պետբյուջեի միջոցներով ծառայողական նոր՝ մոտ 200 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա գնելու անհրաժեշտությունը Փաշինյանը հիմնավորեց նրանով, որ հին մեքենաները «ամեն օր փչանում են»։
«Ես վարչապետ եղած ժամանակ մի քանի անգամ մեքենաներով ճանապարհին եմ մնացել, ընդ որում՝ բնակավայրի մեջ։ Խնդիր չի՝ կարամ իջնեմ, բրդեմ մեքենան խոդի գցելու համար՝ պարզությունը չեմ կորցրել, որ ասեմ՝ վայ, ոնց։ Բայց հասկանում ե՞ք՝ 5-6 անգամ վարչապետին սպասարկող մեքենան փչացել է, մարդիկ հելել են, ասել՝ վայ, վարչապետ ջան, էս ի՞նչ ա եղել, կարողա՞ սվեչայա թրջել, եւ այլն, եւ այլն, էդ մեքենաները ձեռք են բերվել, օրինակ, 2007թ-ին։ Էդ մեքենան նրա համար չի, որ ինձ մի տեղից մյուս տեղը տեղափոխի, այլ որ ՊՊԾ-ն իրականացնի իր վրա դրված պարտականությունները։Ինչո՞ւ է ԱԺ նախագահի համար նոր մեքենա գնվում՝ երբ նայում ենք՝ ինչքան գումար է ծախսվում հին մեքենայի սպասարկման վրա ամեն ամիս՝ միլիոնավոր դրամներ։ Էն ժամանակ, երբ ես ասում էի՝ մեքենա պետք չի գնել, հիմա իմ դիմաց բերում դնում են, ասում՝ պարո՛ն վարչապետ, արդեն 30 միլիոն դրամ ծախսել ենք էս մեքենայի սպասարկման համար, որովհետեւ ամեն օր էս մեքենան փչանում ա, Ձեր՝ մեջը չեղած ժամանակ էլ ա փչանում, տանում, պետական փող ենք ծախսում, եկեք փող դնենք, նորն առնենք, որ ավելի էժան ծախսենք։ Ասում են՝ աղքատ երկրում ո՞նց էդքան փող կտան, մեքենա կառնեն․․․սենց ասացվածք կա՝ ես էդքան հարուստ չեմ, որ էժան ապրանք առնեմ ու ամեն տարի փոխեմ>>: Նիկոլ Փաշինյանը բացի այն, որ անկրկնելի ցինիկ է եւ աղքատության այս չափանիշն ունեցող երկրում չի խորշում նման հայտարարություն անել, տառապում է նաեւ ամնեզիայով, ինքն ու իր թիմն էին հավատացնում, որ պատրաստ են ոտքով էլ աշխատանքի գնալ, միայն թե փրկեն Սերժի Հայաստանը կործանումից:

Անդրադառնալով այն փաստին, որ պետական ապարատում ծանոթ-բարեկամներին է աշխատանքի տեղավորում, ասել է, որ ընդունում է՝ Հայաստանում բոլորը բոլորին բարեկամ են, սակայն իրենք առաջնորդվում են պրոֆեսիոնալության չափորոշիչով:
Ինչպես նկատում եք՝ մեկնաբանության կարիք էլ չկա, Փաշինյանի խոսքի սնանկությունը արդեն իսկ ապացույցն է այն բանի, որ ինչպես ինքը խոստովանեց, իրեն արդարացում չկա:

Անի Սահակյան

դիտվել է 3236 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյա՛ն, «Հայաստան» դաշինք, ճիշտ ժամանակն է, ի՞նչ եք անում, ձևը չգիտե՞ք... (video) Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ․ «Արդար քվե»-ի զեկույցը Այս պահին միայն Սամվել Կարապետյանը կարող է այդ քայլն անել․ Լևոն Զուրաբյան (video) Հաջիևը եկել էր Նիկոլին ասելու․ «Դու չե՛ս տիրապետում իրավիճակին»․ Սուրեն Սուրենյանց (video) «Կարմիր գլխարկում» ավելի շատ կրիմինալ կա. Արմեն Աշոտյանի գլխին հեքիաթ են սարքում. Զոհրաբյան (video) Հենց այս պահին Փաշինյանն իր առաջ կարևոր գործ է դրել․ ինչպե՞ս պետք է կանխի ընդդիմությունը․ Զուրաբյան (video) Իշխանությունն ամեն ջանք ներդրել է, որպեսզի սխրանքն ընկալվի որպես կորուստ և մեռելություն Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ահազանգում է ադրբեջանագետը Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել Սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման Աբովյան Ազատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊ Մախաչկալայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ Փամբակ գետում հայտնաբերվեց 13-ամյա աղջկա մարմինը (video) Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ազդանշանային համակարգը սխալմամբ է գործարկվել․ ՌԴ ՔԿ #ՈՒՂԻՂ․ Պլանը կա․ ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում․ Սուրեն Սուրենյանց (video) Շատ մտահոգիչ տեղեկություններ են հասել․ Ի՞նչ է կատարվում Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Շտապ. Ադրբեջանի քարտեզում արդեն ներառված են Սյունիքը, Վայոց ձորը․․․ (video) «Հիվանդանոցից նոր էի դուրս եկել, երբ գազազած հարձակվեցին իմ վրա ու կեղծ գործ կարեցին»․ Սամվելյան (video) Չասե՛ք սուտ Է, հենց հիմա մեջբերում եմ փաստեր՝ 300 հազար ադրբեջանցիների գալու մասին․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am