Էրդողանն ու Ալիևը Հայաստան են գործուղել հատուկ նշանակության հանձնակատարի

 

 

Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքն համաձայն չէ, որ Արցախը կարող է լինել հայկական, քանի որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ։
«ԼՂԻՄ-ը բանակցային բովանդակության մեջ երբեք հայկական չի եղել։ Ես նախկինում բանակցային բովանդակության վերաբերյալ իմ վերապահումները արտահայտելիս ասել եմ՝ ենթադրենք էդ հանրաքվեն, ենթադրենք հայկական մեկնաբանությամբ պիտի տեղի ունենար, իսկ հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ հանրաքվեին պիտի մասնակցեն ԼՂ ադրբեջանցի բնակիչները, հիմա երբ ինքնորոշման իրավունքը իրացվում էր, հարց, իսկ ԼՂ ադրբեջանցիները այդ համատեքստում իրենց հերթին կարող են բարձրացնել իրենց ինքնորոշման խնդիրը: ԼՂ-ն միշտ դիտարկվել է ադրբեջանական և հայկական տարածք, եթե ինքնորոշման հարցը լուծվեր, բա Ադրբեջանի բնակիչը որտեղ պետք է բնակվեր, իսկ որ հայկական կողմը բանակցություններում ընդունել է այս իրողությունը կարող եմ ապացուցել անհրաժեշտության դեպքում, եթե հարցնեք թե ի՞նչ աղետ է տեղի ունեցել 2016 թվականին բանակցությունների մեջ ես կպատասխանեմ՝ 2016 թվականին ներկայացվել է առաջարկությունների 3 փաթեթ, որտեղ 2011 թվականից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանցիկ կարգավիճակ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ՄԱԿ-ում 1993 թվականին ընդունվել է բանաձև որտեղ ասվում է, որ ԼՂ-ն Ադրբեջանի տարածաշրջան է և ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այ սա է մեծ աղետ, որ եղել է 2016 թվականին։ Հարց է առաջանում ԼՂ-ն, ո՞ր երկրին է պատկանում։ Նա նաև նշել է․ <<Ես համաձայն չեմ այն մտքին, որ Արցախը պետք է լիներ հայկական, այնտեղ նաև ադրբոջանցիներ են ապրել>>,- հայտարարել է Փաշին յանը։
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի հարցով բանակցություներն իր սեփական կետից սկսելու ինտրիգը լիովին բացահայտված է։ Դա Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու և Արցախի ոչ հայկական լինելու թուրքական և ադրբեջանական օրակարգի գլխավոր թեզն է, որն առաջ տանելու համար Էրդողանն ու Ալիևը Հայաստան են գործուղել սափական գործակալին։ Նիկոլ Փաշինյանն ինքը մարմնավորում է թուրք-ադրբեջանական գործակալական ցանցի գաղափարախոսությունը։ Հայաստանի բոլոր նախկին իշխանությունների օրոք, երբեք չի ասվել, թե Արցախը կարող է որևէ կարգավիճակով գտնվել Ադրբեջանի կազմում։ Նիկոլ Փաշինյանն այսօր բաց տեքստով հայտարարում է այդ մասին։ Սա շատ վտանգավոր և հավելյալ ճգնաժամային զարգացումներ ենթադրող թեզ է, որը Փաշինյանը միտումնավոր հնչեցրեց հրապարակային հարթակում։
Սա առնվազն նշանակում է, որ նա արդեն ունի պայմանավորվածություն և պատրաստվում է այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրմամբ վերջնականապես հրաժարվել Արցախից։
Բայց Արցախը կարող է չհամաձայնվել դրան և գնալ հարցի լուծման իր ճանապարհով։

Հայկ Դավթյան

դիտվել է 2922 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am