Քաղաքականության մեջ չկան հավերժ բարեկամներ և հավերժ թշնամիներ.Կարեն Քոչարյան

Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային,  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց.  «Հանրությունը վաղուց կողմ չէ Հայաստանի քաղաքական դաշտին, որովհետև ոչ ոք հանրությանը ոչինչ չի հարցնում: Բոլորն ասում են, հասկանալի է, որ ՀՅԴ-ն ունենում է լծակներ, քանի որ մյուս տարի ընտրություններ են, արդեն չկան հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Դաշնակցության ռեալ խնդիրն իշխանության հետ հենց դա էր »: «Այս ամենը ոչ այնքան ՀՀԿ-ին է պետք, որքան շատ ավելի հզոր աշխարհաքաղաքական խաղացողներին:Իրենց պետք է, որ այսօր, երբ Թուրքիայի և Սիրիայի շուրջ գործընթացներ են ընթանում, ՀՅԴ-ն լինի Հայաստանում խաղի մեջ: Կարծում եմ, եթե հետևենք, թե ինչ է կատարվում ռուսական լրատվական դաշտում, ինչ հռետորիկա կա հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, ապա ևս մեկ անգամ կհամոզվենք իմ ասածի մեջ»,- ասաց բանախոսը՝ ընդգծելով, որ մյուս պատճառն այն է, որ պետք է ակտիվացնել սփյուռքը` այդ թվում նաև Մերձավոր արևելքի, իսկ համար 1 կամուրջը սփյուռքի հետ հենց ՀՅԴ-ն է. մեր տարածաշրջանում ծավալվող գործընթացներում ՀՅԴ լուրջ անելիքներ ունի: « ՀՅԴ-ն առաջին անգամ չէ, որ կոալիցիայում է:Այն ժամանակ միշտ ասում էր, որ իր մասով է պատասխանատու, իսկ հիմա պատրաստ կլինի՞ նա պատասխանատվությունը կիսել ՀՀԿ-ի հետ, ինձ պետք է ՀՅԴ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից լսել՝ կիսո՞ւմ են պատասխանատվությոնը, թե էլի յուրաքանչյուրն ասելու է՝ ես միայն իմ ոլորտի համար եմ պատասխանատու:Քաղաքականության մեջ չկան հավերժ բարեկամներ և հավերժ թշնամիներ: Մեր խնդիրն այն է, որ որքան էլ փոքրաթիվ հանրապետություն ենք, չենք ուզում նայել աշխարհին: Այսօր աշխարհում զարգացումները շատ արագ են ընթանում, իսկ մենք մեր համար հանգիստ նստած ենք, թե երբ կստորագրեն, բայց տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում. 6 ամիս հետո կարող է այնպիսի բան փոխվել, որ պորտֆելներն օդում մնան »,- ասաց Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ իր համար շատ հետաքրքիր է, թե ինչու ՀՅԴ-ն չվերցրեց Սոցապ նախարարությունը որպես սոցիալիստական կուսակցություն, որովհետև կոալիցիաների ժամանակ միշտ Սոցապը եղել է ՀՅԴ-ինը:  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am