Ափսոս է էշը

Ես մի բան ասեմ, Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե Հայաստանում Ազգային ժողովի նախագահը պետք է էշով ման չգա։ Այս մասին դեկտեմբերի լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի քննադատություններին, թե երկրում մոտ 30 տոկոս աղքատության պարագայում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար 200 հազար դոլարանոց մեքենա են գնում։ «Պատկերացնում ե՞ք, մի երկիր, որը, կրկնում եմ, 30 տոկոս աղքատություն ունի, որը իր միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, իբր դա պետության պրեստիժի համար է։ Ուրեմն ասեմ, հարգելիներս, դա պրեստիժ չի, հակառակը՝ դա մովետոն է, դա շատ վատ տպավորություն է թողնում։ Դրանով դուք անգամ խղճահարություն չեք առաջացնում դրսում, այլ միայն տարակուսանք և քմծիծաղ»,- ասել է Մարուքյանը: Նրա հետ համամիտ չէ գործարար դասի պատգամավոր Սուքիասյանը:


«ՀՀ ԱԺ ղեկավարության մասին է խոսքը, իհարկե, պետք է ինչ-որ աստիճան որակով մեքենայով ման գա: Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե Հայաստանում Ազգային ժողովի նախագահը պետք է էշով ման չգա»,- իշխանության անունից արդարացել է Սուքիասյանը:
Իհարկե, Հայաստանում, եւ այն էլ հիմա ԱԺ նախագահը չպետք է էշով ման գա,իսկ գիտի արդյոք պարոն Սուքիասյանը, թե ինչու, շատ պարզ մի պատճառով, որ հայրենավաճառ իշխանավորներին, որոնցից երկրորդ պաշտոնյան ԱԺ նախագահն է, այդ կենդանին էլ է ափսոս:

Սրանց՝ այս ազգադավերին մի օր անգամ սեփական ոտքերն են հուսախաբ անելու, դրա համար էլ իրենք չեն կարող աշխատանքի գնալ ոտքով՝ իմանալով, որ մի օր ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկի կողմից ոչ միայն այդ ոտքերն են ջարդվելու, այլ մարմի այլ մասեր,հետեւաբար եթե պարոն Սուքիասյանն այդքան շատ է հուզված հեղափոխական իշխանիկների տեղաշարժի խնդիրներով, կարող է նրանց մի-մի հեծանվով ապահովել, մանավանդ, որ իշխանության գալուն պես Նիկոլ Փաշինյանը մի սրտաճմլիկ ներկայացում էր հրամցնում հանրությանը եւ ախրանայի ողեկցությամբ հեծանվով գնում էր աշխատանքի:
Հայկ Մմարությանի մեկ այլ քննադատությանն անդրադառնալով, Խաչատուր Սուքիասյանը մի ուրիշ ցավ է ապրել.«Ինձ համար ցավալի է, որ մեր պատգամավորներն այդքան ցածր աշխատավարձ են ստանում. Խոսքը միայն պատգամավորների մասին չէ»,- ասել է նա ու շարունակել.«Մենք այլ կերպ չենք կարող լավագույն կադրերին պահել Հայաստանում, մարդիկ կհեռանան: Եթե դու բարձրացնում ես աշխատավարձը, այդ աշխատանքի համար հայտ ներկայացնողների կրթական մակարդակը ավելի բարձր է լինում: Դրա համար մենք պետք է շատ բարձրացնենք, որ լավագույն կադրերը գան պետական համակարգ: Ես շատ կուզեի, որ պատգամավորների օգնականներ ինստիտուտն էլ բարձր աշխատավարձով լիներ, որովհետեւ եթե մարդը խելացի է, չի գա Ազգային ժողով այդ աշխատավարձով, կգնա մասնավորում կաշխատի: Փոխնախարարների ու վարչության պետերի աշխատավարձն էլ պետք է բարձրացնել, շատ ցածր է: Հակառակ դեպքում՝ կգնան մասնավոր սեկտոր»,-ասել է նա:

Նախ հետաքրքիր է՝ իրեն հաջողված գործարար համարող մերօրյա հեղափոխականն այդ դեպքում ինչու է թողել իր բիզնեսը ու խղճուկ աշխատավարձի համար գործուղվել խորհրդարան, իսկ միգուցե նա այդ աշխատանքը ձեռքի հետ է անում եւ իրականում շարունակում է կառավարել սեփական բիզնեսը: Եւ երկրորդ՝ իսկ գործարարը ցավ չի ապրում, որ Հայաստանում աղքատության ցուցանիշը պաշտոնական վիճակագրությամբ 30, իսկ իրականում ավելի մեծ տոկոսներ է կազմում, ցավ չի ապրում, որ սերունդներ կրթող ուսուցիչները գրոշներ են ստանում, իսկ թոշակառուների մասին ավելորդ է խոսել:Չենք խոսում, որ հեղափոխական պաշտոնյաները պետք է պատրաստ լինեն անգամ անվճար աշխատել հանուն պետության ու ժողովրդի:
Սուքիասյանն ասել է նաեւ, թե Հայաստանում 30 տարի այն մարդիկ, ովքեր քրտնաջան աշխատել են, բոլորին դատապարտել են: Լավ կլիներ, որ պարոն Սուքիասյանը խոսեր մեր ժամանակների մասին, երբ մարդիկ իրենց կյանքում մատը մատին չխփելով՝ երեք տարի է բարձր պաշտոններ են զբաղեցնում ու խաղում մի ողջ ժողովրդի ճակատագրի հետ, մարդիկ, որոնց աշխատանքային կենսագրությունը սկսվել է 2018-ից, այսօր մեր ներկան ու ապագան են որոշում, իսկ արդյունքն ուղիղ համամետական է նրանց կրթական ու փորձառության մակարդակին:

Անի Սահակյան

դիտվել է 2233 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am