«Ես մի բան ասեմ, Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե Հայաստանում Ազգային ժողովի նախագահը պետք է էշով ման չգա։ ՀՀ ԱԺ ղեկավարության մասին է խոսքը, իհարկե, պետք է ինչ-որ աստիճան որակով մեքենայով ման գա: Խնդրին պետք է մասնագետներն անդրադառնան»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի քննադատություններին, թե երկրում մոտ 30 տոկոս աղքատության պարագայում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար 200 հազար դոլարանոց մեքենա են գնում։
«Կան մեքենաներ, որոնք մի քանի հազար դոլարով կարող է էժան լինեն, բայց սպասարկման ծախսն ավելի թանկ է։ Հիմա այդ ընտրությունն էլ արդյունավետության հետ կապված խնդիր է, մասնագետները պետք է ասեն»,- մանրամասնեց Խաչատուր Սուքիասյանը։
Ինչ վերաբերում հնչող քննադատություններին, թե ժամանակին ինքն է ցանկացել Երևանի քաղաքապետ լինել, Խաչատուր Սուքիասյանն ասաց․՝որ ժամանակին նման առաջարկ եղել է․
«Այդպիսի զրույցներ ժամանակին եղել են, ես ասել եմ, որ դեռ վաղ է դրա մասին խոսել, ինչո՞ւ, որովհետև ասել եմ՝ մարդիկ կան, որ աշխատում են», -նշեց նա։
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը