Հայկ Մարությանի կոշտ ելույթը (video)

Այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով իրեն անվստահություն հայտնողներին։

«Օրինակ՝ բյուջեի խոշոր չափերի գումարների հափշտակում, աշխատանքային կամ կենցաղային զարհուրելի հանցանք։ Ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է։ Քանի որ դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, պետք է լքեմ նաև այս պաշտոնը», - հայտարարեց Մարությանը։

Նա հիշեցրեց՝ հեղափոխական «Իմ քայլը» դաշինքը ստեղծվելիս ավագանու առաջին 57 հոգուց միայն 27-ն էին այդ պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

«Սա հատկանշական տվյալ է, որն արտացոլում է մեր հեղափոխական թիմի իրական ներկապնակը», - ասաց քաղաքապետը։

Նա որպես «կարևոր նրբություն» հիշեցրեց, որ հեղափոխական թիմն ընտրությունների չգնաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրոշի ներքո.

«Ոչ միայն նրա համար, որ հեղափոխությունն արեց ամբողջ ժողովուրդը, այլ նրա համար, որ ուղղակի «Քաղաքացիական պայմանագիր» անունն այդ ժամանակ լայն զանգվածներին գրեթե ծանոթ չէր։ Եկեք արձանագրենք, որ 2018 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ժողովուրդն ընտրեց «Իմ քայլը» հեղափոխական դաշինքը։ Այսօր այս պրոցեսը նախաձեռնող խումբը որպես անվստահության հիմք ասում է՝ քանի որ ես դուրս եմ եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և դուրս եմ եկել «Իմ քայլը» դաշինքից, ապա չեմ կարող լինել քաղաքապետ։

Սիրելի հայրենակիցներ, պաշտոնապես ասում եմ՝ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից։ Շարունակում եմ մնալ «Իմ քայլը» խմբակցության անդամ և նախաձեռնող խմբի այս պնդումն ուղղակի կեղծիք է»։

Մարությանն ասաց, թե ավագանու անդամները, հիշատակելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը, այդ մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը։

Նա ասաց, թե այս օրերին նախաձեռնության հեղինակները և նրանց կուսակցության ընկերներն ասում են, թե Հայկ Մարությանը շեղվել է հեղափոխական արժեքներից.

«Հիմա տեսնենք, թե ով է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից:

2018-ի արտահերթ ընտրություններից հետո սկսեցինք աշխատել և հանկարծ մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակ՝ նախարարները 1.5 միլիոն դրամ են ստանում, խոսքը մաքուր գումարի մասին է, փոխնախարարները 1 միլիոն դրամ են ստանում՝ գաղտնի որոշմամբ։ Հեղափոխական նախարարները։

Ես չեմ խոսում պետական համակարգի, այսպես կոչված, տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից պրոֆեսիոնալներ են և իրենց աշխատանքի համար պետք է գնահատվեն։ Ես խոսում եմ գաղափարական, հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած և հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին։

Ես կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավվել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը, այն դեպքում, երբ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը շարունակում էր տատանվել 30 տոկոսի սահմաններում։ Կասեք՝ ինչու չէիր շուտ խոսում սրա մասին։

Ուրեմն բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում, տարբեր մակարդակներում, ոչ մի արձագանք», - հայտարարեց Հայկ Մարությանը:

դիտվել է 813 անգամ
Լրահոս
ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ» Կոնջորյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարվել են․ ի՞նչ է կատարվում ԱԺ փոխնախագահի եղբոր գործով ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել. «Հրապարակ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» 6-ամյա երեխան ինքնագլորով բшխվել է «Lexus»-ին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Աղվան Վարդանյանից պահանջում են բռնագանձել 3 անշարժ գույք և ավելի քան 235 մլն դրամ «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք․ քաղաքագետ Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել է Արցախ վերադարձի իրավունք, գերիներ, Ամուլսար ու Հայաստանում բռնաճնշումներ․ «COP17»-ի օրերին բողոքի ակցիաներ են լինելու ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում են Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին է իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին Այս դիրքորոշման մեջ է մեր Եկեղեցին տեսնում իր հեղինակությունը․ Գարեգին Բ Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Արդուկը միացնես կամ սառնարանը բացես՝ ավետում են, որ ԵՄ–ն իր շուկան գրեթե ամբողջությամբ «մերկացրել» է Հայաստանի արտահանումների համար. Հակոբ Բադալյան Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am