Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվում է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը։
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը մինչ թեմային անցնելը նախ շնորհակալություն հայտնեց Հայկ Մարությանին երեք տարվա աշխատանքի համար։
«Անշուշտ, երեք տարիների ընացքում բազմաթիվ գործեր են արվել ի նպաստ քաղաքի, մի քանի կարևոր հիմնարկներ են ստեղծվել Ձեր ղեկավարման տարիներին, որոնք էական նշանակություն ունեն քաղաքի կառվարման տեսանկյունից։ Մի փոքր ծանր իրավիճակ է, և այս որոշմանը մենք ինքներս ծանր ենք հանգել, բայց կարծում եմ, որ սա ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն էր, որովհետև իսկապես ճգնաժամ էր առաջացել ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև», - նշեց Արմեն Գալջյանը։ Նա ասաց, թե չի ցանկանում անձնավորված ելույթներ ունենալ, որովհետև Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք չկա։
«Որևէ անձնային խնդիր չկա, զուտ ինստիտուտների բախում է տեղի ունեցել և ուզում ենք, որ այդ շրջանակում ելույթներ ու քննարկումներ ունենանք», - ասաց խմբակցության ղեկավարը։
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը