ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի և AMCHAM-ի Խորհրդի այցը՝ Ամուլսար ծրագրի և ContourGlobal հիդրոկասկադի տարածք

Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատի (AMCHAM) խորհրդի անդամները այցելեցին hուլիսի 5-6-ին Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում գտնվող «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի ոսկու հանքի շինարարության հրապարակ և բացահանքերի տարածք և ContourGlobal-ի հիդրոկասկադ (Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր) Սյունիքի մարզում: Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատը տարբեր ոլորտների ավելի քան 100 բիզնես կազմակերպություններ միավորող առաջատար միություն է: Իսկ պալատի Խորհրդի անդամները ներկայացնում են Հայաստանում ԱՄՆ կապիտալով գործող առաջատար ընկերություններին: Lydian International Limited-ի դուստր ընկերություն հանդիսացող «Լիդիան Արմենիա» ընկերությունն ու ContourGlobal-ը ներկայումս Հայաստանի տնտեսությունում ամերիկյան խոշորագույն ներդրումն ապահովող ընկերություններն են: Lydian International Limited ընկերությունը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում, գրանցված է Միացյալ Թագավորությունում և Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ֆինանսավորմանը մասնակցող խոշոր ամերիկյան ֆոնդերի մասնակցությամբ՝ Հայաստանում ամենամեծ ամերիկյան ներդրումն է: Ամուլսարի հանքի 2018թ-ին ավարտվող շինարարության արժեքը կկազմի 370 մլն ԱՄՆ դոլար: Հանքի շինարարության շրջանակներում Հայաստանում արդեն իսկ ստեղծվել է ավելի քան 750 աշխատատեղ: Իսկ առավելագույն 1300 աշխատատեղ նախատեսվում է ստեղծել՝ շինարարության ամենակտիվ փուլում, այնուհետ ապահովելով 700 մշտական աշխատատեղ՝ հանքի շահագործման 10 տարիների ընթացքում: ContourGlobal ընկերությունը զբաղվում է ջերմակայանների և վերականգնվող էներգիայի ծրագրերի նախագծմամբ և շահագործմամբ: Ընկերությունը տնօրինում, տիրապետում և շահագործում է մոտ 4,000 մեգավատ ընդհանուր սահմանված հզորությամբ 62 էներգակայան, որոնք գտնվում են 20 երկրներում և 3 մայրցամաքներում: Ընկերությունն ունի BBB միջին կշռված սուվերեն վարկանիշ և գործունեության ընթացքում կիրառում է տարբեր տեսակի վառելիք, տեխնոլոգիաներ և սարքավորումներ: 2015թ. հուլիսին, տեղական դուստր ընկերություն հանդիսացող «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» ՓԲ ընկերության կողմից ձեռք բերվեց «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ, որը 404.2 մեգավատ ընդհանուր հզորությամբ երեք հիդրոէլեկտրակայանների համալիր է, որը տարեկան կտրվածքով արտադրում է միջինը 1.16 մլրդ կիլովատ/ժամ էներգիա: Դեսպան Ռիչարդ Միլսն ու AMCHAM-ի Խորհրդի անդամներն այցելեցին Ամուլսար ծրագրի շինարարության հրապարակ և մոտակա Գնդեվազ համայնքը, որտեղ ծանոթացան Լիդիանի աջակցությամբ իրականացվող փոքր և միջին բիզնեսի զարգացման ծրագրերին: 2006 թվականին Ամուլսարում հետախուզական աշխատանքներ սկսելուց հետո Լիդիանի ներդրումները Ամուլսարի մոտակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում կազմել է ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար: Երկօրյա այցելությունն ավարտվեց Որոտանի Համալիրի այցով: Դեսպան Ռիչարդ Միլսը խոսեց Հայաստանի տնտեսական զարգացման համար ուղղակի օտարերկրյա ներդրումների կարևորության մասին: «Ամուլսարի ծրագրում «Լիդիանի» և Որոտանի հիդրոկասկադում «Կոնտուր Գլոբալի» ներդրումները եղել են վերջին տարիների խոշորագույն օտարերկրյա ներդրումները Հայաստանում: Այս ներդրումների հաջողությունը ի ցույց է դնում գործարար դաշտում հավասար պայմանների ապահովման և նպաստավոր ներդրումային միջավայր ձևավորելու Հայաստանի կառավարության հանձնառության կարևորությունը: Ես հատկապես ուրախ եմ նկատել, որ այս ներդրումներով Հայաստանում ոչ միայն տնտեսական հնարավորություններ են ձևավորվում, այլ նաև ի հայտ է գալիս կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ: Որպես Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության աջակից՝ մենք հուսով ենք, որ Ամուլսարի հանքավայրում ոսկու կորզման աշխատանքները նոր ուղենիշ կդառնան Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում՝ թափանցիկության, բնապահպանական ու սոցիալական պատասխանատվության և արդյունավետ կառավարման հարցերում», – ասաց դեսպան Միլսը: «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն և AMCHAM-ի Խորհրդի անդամ Հայկ Ալոյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Միլսին և AMCHAM-ի Խորհրդին կատարած այցելության համար և հավելեց. «Լիդիան ընկերությունը պարտավորվել է Ամուլսարի ծրագիրն իրագործել միջազգայնորեն ընդունված լավագույն մեթոդներով և բնապահպանական ու սոցիալական կառավարման ամենաբարձր չափանիշներով: Մենք հուսով ենք, որ կկարողանանք ապացուցել, ինչպես հանքի շինարարության, այնպես էլ շահագործման ընթացքում, որ սոցիալական տեսանկյունից պատասխանատու բիզնես իրականացնելը ոչ միայն հնարավոր է, այլև շահավետ է Ընկերության համար: Մենք հավատացած ենք, որ Լիդիանի և Contour Global-ի Հայաստանում կատարած ներդրումները կնպաստեն Հայաստանի ճանաչմանը միջազգային ներդրումային շուկայում և կարող են գրավել ավելի շատ ներդրումներ՝ ի շահ մեր երկրի»: AmCham-ի նախագահ՝ Արա Հովսեփյանը, ով հանդիսանում է նաև «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ գլխավոր տնօրենը, ասաց հետևյալը. «Անչափ կարևոր է գիտակցել Լիդիանի և ContourGlobal ընկերությունների կողմից կատարված ներդրումների կարևորությունը Հայաստանի տնտեսության համար: Խոսքը ոչ միայն ֆինանսական արդյունքի, այլ առաջին հերթին աշխատանքային մշակույթի, առողջության և անվտանգության բարձր չափանիշների, թափանցիկության և օրենքի շրջանակներում գործելու և կայուն սոցիալական զարգացման ծրագրերին աջակցելու մասին է: Սա հենց այն արժեքներն են, որոնք Lydian և ContourGlobal ընկերությունները պատրաստ են խթանելու Հայաստանի տնտեությունում գալիք տարիների ընթացքում:»

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել Վայոց ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 4 վիրավոր կա Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա Թուրք պրոֆեսորը պարզաբանել է, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում կամ Ադրբեջանում չեն լինի Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին Իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում․ Գարիկ Քեռյան Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստն ու թափանցիկ ակնարկը Տաթևիկ Գրիգորյանին. 168.am Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան Հանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.am Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի Մեզ շեղում են մտածելու ունակությունից․ մենք պարտվում ենք, որովհետև չգիտենք, թե ում դեմ պետք է պայքարենք․ Միքայել Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am