Փաշինյանը հերթական կապիտուլացիոն ակտն է կնքել. ինչպես եւ երբ կյանքի կկոչվի

Հայ-թուրքական երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, նախօրեին հայտնեց ՀՀ արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, վերջինս փորձառու դիվանագետի, հայատյաց գործչի համբավ ունի, համարվում է թուրքական դիվանագիտության ամենաարմատակն դիվանագետներից մեկը, որը Հայոց Ցեղասպանությունը ժխտող առաջամարտիկներից է:

Առաջին հայացքից դժվար է ընկալելը՝ ինչպե՞ս է պաշտոնայան Երեւանը նման փորձառու դիվանագետի հետ բանակցելու գործուղում իր անփորձ հեղափոխական երիտասարդին, որի աշխատանքային կենսագրությունը սկսվել է 2018-ի հեղափոխությունից հետո, երբ Փաշինյանի հետ քայլելու, պառկելու, ասֆալտին փռվելու եւ նման այլ արժանիքների համար նշանակվեց փոխարտգործնախարար:

Եթե նկատի ունենանք, որ հաշվի է առնվել նրա՝ թուրքական գործակալ լինելու հանգամանքը, որի մասին ակտիվորեն քննարկում են հասարական-քաղաքական շրջանակներ, ապա այդպիսինների պակաս իշխող թիմը չի զգում, գրեթե բոլորն էլ Թուրքիայի շահերի պաշտպաններն ու ջատագովներն են: Եւ ուրեմն կարելի էր զուտ ներկայացուցչական նպատակով ավելի փորձառու մեկին նշանակել:
Հիշեցնենք, որ Ռուբինյանը 2017-2018 թթ «հետազոտական» նպատակներով եղել է Թուրքիայում եւ խիստ պատահականորեն Հայաստան վերադառնալուն պես մասնակցել հեղափոխությանը: Նա վերջերս ԱԺ-ում իր Թուրքիայում անցկացնելու մասին պարզաբանել է. «Կա Հրանտ Դինքի անվան հիմնադրամ, որի ծրագրի շրջանակում իրականացրել եմ հետազոտություն։ Թեման էր՝ Թուրքիայի հասարակական կազմակերպությունների դերը Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում։ Զուգահեռ, հիմնադրամում թուրքերենի դաս էի վերցնում» :

Խնդիրն այն է, որ իրականում հայ-թուրքական երկխոսությունում Ռուբինյանը ունենալու է բառի բուն իմաստով ներկայացուցչական բնույթ, նա ֆորմալ ներկայություն է ունենալու այդ այսպես կոչված երկխոսության գործընթացում: Բանն այն է, որ իրականում երկխոսությունը կամ որ ավելի ճիշտ է՝ պայմանավորվածություններն արդեն կայացել են եւ կայացել են Փաշինյանի մակարդակով, որը ամիսներ առաջ շտապել էր Վրաստան եւ իր պաշտոնակցին խնդրել հանդիպում կազմակերպել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ըստ որոշ աղբյուրների՝ այդ հանդիպումը նույնիսկ կայացել է եւ հենց դրանից հետո է, որ Թուրքիան հայտարարեց երկխոսության պատրաստակամության մասին: Կան տեղեկություններ, որ նա համաձայնել է թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներին՝ Արցախի կարգավիճակի մասով, այն է՝ Ադրբեջանի կազմում, Զանգեզուրի միջանցքի հարցում, ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջատիրությունից հրաժարվելու գնով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում, իհարկե, դեռ հարց է՝ այդ ամենը զիջելուց հետո կլինի խաղաղություն, թե Փաշինյանը նոր ցեղասպանության դուռ կբացի:
Եւ, ահա, այս պայմաններում է, որ Փաշինյանին պետք է կամակատար, որը կյանքի կկոչի Փաշինյանի կապիտուլացիոն նոր ակտը Հայաստանի մասով: Եւ այդ սեւ գործը իր վրա է վերցնում Ռուբեն Ռուբինյանը: Իսկ թվարկածը սոսկ գուշակություն չէ, այլ թուրքական պաշտոնյաների հնչեցրած հայտարարություններ:
Օրինակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օրերս մասնավորապես ասել է. «Հայաստանի հետ փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչ նշանակելուց հետո նրանք ուղիղ կապի դուրս կգան, կհամաձայնեցնեն, թե որտեղ ու ինչպես են հանդիպելու: Ճիշտ չի լինի նախօրոք ասել, թե ինչ են խոսելու ներկայացուցիչները, սակայն առաջնահերթությունները կարելի է որոշակիացնել: Այնուհետև աշխատանք է տարվելու ճանապարհային քարտեզի վրա»: Ասել է նաեւ՝ «Հայաստանին Ադրբեջանի հետ համընդգրկուն խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկ կարվի: Մենք էլ կարող ենք ընդգրկվել դրանում: Որպես օրինակ եմ ասում՝ նման պայմանագիր ստորագրելու ժամանակ սահմանների բացումն էլ կարող է մտնել դրա մեջ»։
Իսկ միջանցքի եւ ցեղասպանության մասին բազմից են հայտարարել:

Անի Սահակյան

դիտվել է 1958 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am