Դեկտեմբերի 22-24-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրականացման և ՀՀ նախագահության շրջանում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների գծով նախատեսված միջոցառումների նախագիծը:
Ակնկալվում է նաև, որ Ստանիսլավ Զասը բանակցություններ կվարի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ կայքէջից:
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը