Ով է ում ընդդիմությունը

Ազգային ժողովում ընդդիմություն հռչակված Ծառուկյան դաշինքը հերթական փորձությունը ձախողեց եւ մեկ անգամ եւս կասկածի տակ դրեց  ընդդիմադիր կարգավիճակը։ ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Մինչ այդ ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է 2016 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությանը: «Կարծում եմ ճիշտ կլիներ, որ ընդդիմությունը չքվեարկեր, քանի որ խորհդարանական մեծամասնության քվեարկության դեպքում այն չի անցնի: Առաջարկում ենք չմասնակցել քվեարկությանը, որպեսզի դեմը հաստատվի նաեւ դե յուրե»,- ասաց Փաշինյանը: Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից շատերը բացակա էին, շատերը գործուղումների էին։ Վարման կարգով խոսեց նաեւ Ծառուկյան դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա հայտարարեց, որ խմբակցությունում հարցը քննարկել են, եւ 2016 թվականին տեղի ունեցածն արդեն իսկ իրականություն է: «Մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք դեմ ենք եւ չքվեարկելու հիմք չենք տեսնում»,- հայտարարեց Էնֆիաջյանը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ տեղեկացրեց, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը գործուղման է, սակայն գրավոր տեղեկացրել է, որ կողմ է կատարման հաշվետվությանը: Արդյունքում կողմ քվեարկեց 52 պատգամավոր, դեմ էր 22-ը, իսկ եւս մեկ պատգամավոր ձեռնպահ մնաց: Ի դեպ, քվեարկությունից հետո արդարանում էին ոչ միայն Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները, այլեւ նրանց աջակցում էին ՀՀԿ-ական պատգամավորները։ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կառավարության 2016թ. բյուջեի կատարողականի հաստատումից հետո լրագրողներին վստահեցրեց, որ, անկախ «Ծառուկյան» դաշինքի քվեարկությունից, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորների ձայները բավարար էին բյուջեի կատարողականը հաստատելու համար: «Մեր պատգամավորների թիվը բավարար էր, առավել ևս` մեկ ձայնով էլ ավելի էր»,- ասաց նա: Չգիտես ինչ հաշվարկով՝ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն 54 ձայն ապահովել են, և բացատրեց, որ 53 կողմ է գրանցվել, իսկ ՀՀԿ-ական Վահան Հարությունյանի «կողմ» քվեարկությունը չի արձանագրվել տեխնիկական պատճառներով, քանի որ կոճակը չի աշխատել, բայց դահլիճում հայտարարվել է, որ նա ներկա է և կողմ է քվեարկել: Բացի դրանից՝ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ գործուղման էր և գրավոր հայտնել էր, որ կողմ է քվեարկելու: «Ուստի ընդդիմադիրների մտահոգությունը, որ եթե «Ծառուկյան» դաշինքը չմասնակցեր, բյուջեի կատարողականը չէր անցնի, իրականության հետ որևէ աղերս չունի»,- ասաց նա և ընդգծեց, որ որևէ մեկը ուրիշի փոխարեն չի քվեարկել: Սակայն ԱԺ պաշտոնական կայքում ցուցանիշներն այլ են, որի մասին վերեւում նշել ենք։ Դե ինչ ստացվում է, որ Ծառուկյան դաշինքը հերթական անգամ ապացուցեց իր կեղծ ընդդիմադիր կարգավիճակը, իսկ Ելք-ն էլ առիթը բաց չթողեց դիվիդենտներ շահելու, հատկապես որ իրենց հասցեին էլ իշխանության հետ համագործակցելու մեղադրանքների պակաս չի զգացվում։ Անի Սահակյան

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am