Պատժիչ գործողությունները չեն կարող զսպել հակառակորդին

Հուլիսի 4-ին կրկին սրվել է Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գիծը, տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ադրբեջանական կողմը կիրառել է  ականանետ, հաստոցավոր հակատանկային, այն զինատեսակները, ինչը կրառել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: Հակառակորդն ունի կորուստներ, որոնց թվում երկու տարեկան երեխա: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:Ուշագրավ է, որ հերթական լարումն արժանացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուշադրությանը, վերջինս  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հեռախոսազրույցներում խոսել է Ադրբեջանի ձեռնարկած սադրանքի և դրա հետևանքների մասին: Քաղաքագետ Սուրեն Զոլյանի գնահատմամբ հերթական սահմանային լարումն ամենեւին էլ անակնկալ չէ: Եւ քանի դեռ չկան հետաքննող մեխանիզմներ, ապա Ադրբեջանը շարունակելու է դիմել սադրանքների: -Ադրբեջանի համար մարդկային կորուստները կարեւոր չեն, հատկապես, որ զոհերը հիմնականում ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են լինում: Ինչպես գիտեք, Ադրբեջանի սահմանին հիմնականում ազգային փոքրամասնության ներկայացուցիչներն են, նույնը վերաբերում է սահմանամերձ գյուղերին, որոնք որպես կենդանի վահան են օգտագործվում: Այս առումով Հայաստանի պատժիչ գործողությունները չեն կարող զսպել հակառակորդին եւ դա վտանգավոր է: Բոլոր դեպքերում այդ միջոցները բերում են կոնֆլիկտի էսկալացիայի,որտեղ տրամաբանորեն օգտագործվելու են հզոր զինատեսակներ: Այս առումով մենք գիտենք, որ նման դեպքեր կարող է լինել ցանկացած պահի եւ որեւէ միջոց չի կարող նրանց կանխել: -Իսկ այս անգամ պաշտոնական Երեւանի եւ Արցախի հայտարարություններում փոփոխություն նկատե"լ եք, օրինակ ԱԳ նախարարն է անգամ կապ հաստատել Կասպրշիկի հետ:Իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմը թիրախավորել է խաղաղ բնակչության, սա ինչ հետեւանքներ կարող է ունենալ: -Անկեղծ ասած գիշերն եմ վերադարձել եւ առանձապես ծանոթ չեմ այդ հայտարարություններին: Բայց բնական է, որ Ադրբեջանը պետք է ասի, որ հայկական կողմն է սկսել, սա գալիս է հարցի չկարգավորվածությունից: Որեւէ կերպ հնարավոր չէ պարզել, թե որ կողմն է առաջինը սկսել, քանի որ չկան հետաքննող մեխանիզմներ:Բնական է, որ Ադրբեջանը օգտագործելու է զոհերի խնդիրը քարոզչական նպատակներով, բնական է, որ երեխայի մահը պատրվակ է, որը մեծ արձագանք կարող է ունենալ: Եւ ինչպես փոքրամասնություններին է օգտագործում, նույն կերպ էլ կարող է օգտագործել սահմանային գյուղերի բնակիչներին, որոնք ինչ որ չափով պատանդ են այս քաղաքականությանը: -Իսկ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել, որպեսզի կյանքի կոչվեն հետաքննող մեխանիզմների տեղադրման վերաբերյալ Վիեննայում կայացած պայմանավորվածությունը, որի մասին հայտարարեցին հայաստանյան իշխանությունները: -Բայց չէ՞ որ Ադրբեջանը չի համաձայնվել, Պետերբուրգի հանդիպման ընթացքում այդպիսի առաջարկ հնչել է, բայց Ադրբեջանը դրան չի համաձայնել, որեւէ տեղ չկա պաշտոնական համաձայնություն: Սա խոսում է այն մասին, որ մենք անգամ չունենք հակադարձելու կոնցեպցիա, թե բացի բողոքելուց ինչ քայլեր պետք է արվեն, որ հասնենք նպատակին: Իսկ թշնամու դեմ բողոքելը դա ոչ մի խնդիր չի լուծում: -Ո՞րն է այս իրավիճակից ելքը, թե ելք չկա: -Այսօրվա պայմաններում, այո, ելք չի երեւում: Անի Սահակյան  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am