ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ազգային ողբերգություն է, երբ մարդը չի գիտակցում, որ չի կարելի գալ ու եթերում պատմել ընտանիքիդ անդամների հետ քո ունեցած հարաբերությունների մասին հայտարարեց.«Ընտանիք, մարդկային հարաբերություններ հասկացությունները մեր հեռուստաեթերում շատ հաճախ տանում են նրան, որ մեկ էլ եթերում տեսնում ես, որ 100 հոգի մտել են 2 հոգու անկողնու մեջ ու սկսել են այնտեղ ինչ-որ վերլուծություններ անել, թե ինչ է տեղի ունենում այդ անկողնում:Հանրությունն էլ բերանը բաց լսում է, թե ով ում «քրֆեց», քանի՞ անգամ, ո՞նց։ Սա մարդկանց փոքրացնում է»:
«Մենք անընդհատ ասում ենք՝ տաքսու վարորդը` այսպես, երթուղայինի վարորդը` այնպես, բայց ըստ նրա՝ ամբողջ հանրապետությունը ծխախոտի ծխուկների շերտի տակ ծածկված է: Սա ի՞նչ խնդիր է. այստեղ կրթական ցենզի խնդիր կա։ Եթե մենք չենք կարողանում այդ մարդու կրթական ցենզը բարձրացնել այնքան, որ իր մեջ ռեֆլեքս առաջանա, որ այս գործողությունն անել չի կարելի, դա անընդհատ լինելու է։ Այո, կարող ենք բյուջետային միջոցները շատացնել, ծխախոտ հավաքողի հազար հաստիք ավելացնել, բայց հարցը դրանով չի լուծվելու։ Այս խնդրի լուծման մեխանիզմը հեռուստա-ռադիո հեռարձակման որակն ու մակարդակն է»,-հայտարարեց նա:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը