ԱԺ արտահերթ նիստին այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016թ. իր գործունեության հաշվետվության քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ հեռուստառադիոդաշտը հիմնականում ապահովում է լրատվություն, շահույթ հետապնդող կազմակերպություններ են եւ քաղաքական վերահսկողություն ունի։
Հեռուստատեսությունն ու ռադիոն իշխանությունների ձեռքին որոշակի գործիք են վերահսկողության իմաստով։ Հեռարձակման նպատակը պետք է լինի այն, որ օգնենք այն մարդուն, որ հաղթահարի, կրթական մակարդակը: «Մենք անընդհատ ասում ենք՝ տաքսու վարորդը` այսպես, երթուղայինի վարորդը` այնպես, բայց ըստ նրա՝ ամբողջ հանրապետությունը ծխախոտի ծխուկների շերտի տակ ծածկված է: Սա ի՞նչ խնդիր է. այստեղ կրթական ցենզի խնդիր կա։ Եթե մենք չենք կարողանում այդ մարդու կրթական ցենզը բարձրացնել այնքան, որ իր մեջ ռեֆլեքս առաջանա, որ այս գործողությունն անել չի կարելի, դա անընդհատ լինելու է։ Այո, կարող ենք բյուջետային միջոցները շատացնել, ծխախոտ հավաքողի հազար հաստիք ավելացնել, բայց հարցը դրանով չի լուծվելու։ Այս խնդրի լուծման մեխանիզմը հեռուստա-ռադիո հեռարձակման որակն ու մակարդակն է»,- նկատեց նա:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ ազգային ողբերգություն է, երբ մարդը չի գիտակցում, որ չի կարելի գալ ու եթերում պատմել ընտանիքիդ անդամների հետ քո ունեցած հարաբերությունների մասին. «Հանրությունն էլ բերանը բաց լսում է, թե ով ում «քրֆեց», քանի՞ անգամ, ո՞նց։ Սա մարդկանց փոքրացնում է: Հաղորդում են անում, տեսնում ես` 100 հոգի մտել են մեկի անկողնու մեջ ու նայում, վերլուծում են, թե ինչ է այնտեղ կատարվում։ Նստած լսում են, թե ով ինչ է բամբասում իր սկեսուրից կամ իր երեխայի մասին ինչ է պատմում»:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը