Ալեն Սիմոնյանն ի՜նչ պակաս Դոն Պիպո ու Շիշ բռնող է

Երեբ երեք տարի առաջ իշխանությունը զավթելուց հետո Նիկոլ Փաշինյանը ստեղծեց իր խունվեյբիների հրոսակախումբը եւ նրանք իրենց հռչակեցին
«Հեղափոխության պահապանները»,իշխանության բարձրաստիճան այրերը չքմեղանում էին, թե հրոսակախումբն իրենց հետ կապ չունի, իրենց ստեղծածը չէ, այլ պարզապես ՀՀ մտահոգ քաղաքացիներ են, որոնք ուզում են պահպանել հեղափոխությունը:
Խմբում էին հանրահայտ Ջիվան Աբրահամյանը, Հայկ Ստեփանյանը եւ մյուս հրոսակները, որոնք հեղափոխությունից հետո մոտ երկու տարվա ընթացքում բազում «հերոսություններով» են աչքի ընկել: Սկզբում Աբրահամյանի մասին ասում էին, թե Դոն Պիպոյի ջահելն է, բայց հետո պարզվեց, որ իշխանության հրոսակախումբն է: Հենց այս երիտասարդներն էին, որ սպառնում էին ջարդել Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, որ հարձակվեցին թոռնիկի հետ զբոսանքի դուրս եկած ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի վրա, որ ձվերով հարձակում գործեցին Հայելի ակումբի վրա, սպառնացին ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի, բարոյական ու գույքային վնաս պատճառեցին, բայց մնացին անպատիժ, սրանք՝ այս խունվեյբիները, հեղափոխության պահապաններ անվան տակ փնտրում ու գտնում էին Փաշինյանի թթու խոսք ասած մարդկանց ու տեղում նրանց դատաստանը տեսնում՝ ծեծում ու ջարդում: Այս բանդան ներխուժեց նաեւ Արցախ՝ փորձելով սորոսական Մասիս Մայիլյանի լոբինգն անել նախագահական ընտրություններին ընդառաջ եւ այլն: Այս խումբը մշտապես մնաց անպատիժ: Դոն Պիպոյից հետո խմբի համակարգումն իր ձեռքը վերցրեց Շիշ բռնող պատգամավոր Հայկ Սարգսյանը, պատերազմից հետո նա խմբին դարձրեց Փաշինյանի պահապաններ, որոնք կառավարական ամառանոցում հսկում ու պահում էին ազգադավի անվտանգությունը: Ինչ որ մի փուլ էլ սրանք Ալեն Սիմոնյանի կուրացիայի տակ էին, հիմնական գրոհն <<այլախոհների>> նկատմամբ այդ փուլում իրականացնում էին սոցիալական ցանցերում: Անցած տարի նրանցից Հայկ Ստեփանյանին ծեծի ենթարկեցին, մամուլում տեղեկություն տարածվեց, թե Սիմոնյանի մատն է խառը, ինչ-ինչ հարցերում խումբը չի ենթարկվել: Ինչեւէ, ԱԺ նախագահ դառնալուց հետո Ալեն Սիմոնյանը բանդայի ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանին նշանակեց օգնական՝ ըստ էության չթաքցնելով, որ խունվեյբիների խումբը իսկզբանե գործել է իշխանության հովանու ներքո: Օրերս մամուլը գրեց, որ Ստեփանյանին ազատել է, քանի որ նա եւս մասնակցել է խորհրդարանում դեկտեմբերի 7-ի ծեծկռտուքին, որի ժամանակ իշխող ուժի պատգամավորները, նրանց օգնականները ծեծի էին ենթարկել ընդդիմադիր պատգամավորների օգնականներին
Ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանի տեղը հիմա նեղ է, մեկը մյուսին հաջորդած սկանդալային հայտարարությունները, գործողությունները բերել են նրան, որ ընդդիմությունը պաշտոնանկության նախագիծ է ներկայացրել, Սիմոնյանի հրաժարականն են պահանջում գերիների ծնողներն ու հարազատները, նա էլ ըստ էության այսպիսի քայլերով փորձում է մաքրել իրեն: Իսկ իրականում կյանքը ցույց է տալիս, որ այս մարդիկ գողականով ապրելու բարդույթ ունեն, սրանց մանկության երազանքն է Դոն Պիպո կամ այլ լինելը, Շիշ բռնողը բացահայտ է գնում այդ ուղով, մամուլը գրեց, որ նա Տույի սպանության հայտնի միջադեպին որոշակի մասնակցություն է ունեցել:

Անի Սահակյան

դիտվել է 3339 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am