Կան թեմաներ, որոնց մասին խոսելու իրավունքը պետք է վաստակել. Այսօր տեղից վեր կացողը խոսի, գնահատի առաջնագծում կանգնած տղաներին, որոնց մեջ դժբախտաբար, նաեւ գերեվարվածներ կան, ես դա բարոյական չեմ համարում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մեղրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանը, ով չցանկացած կոնկրետացնել, թե ում նկատի ունի:
«Պոստ պահող տղաների վարքը գնահատելու իրավունքը պետք է վաստակել: Շատ հեշտ է փափուկ աթոռին նստած գնահատել՝ իրենք ճիշտ արեցին, թե ոչ: Որպեսզի կարողանաս գնահատական տալ գերեվարվածին, դու պետք է պատկերացնես իր հոգեվիճակը, ֆիզիկկան վիճակը: Ես ինքս զինվոր եմ եղել 1993-1994-ին, Հորադիզում եմ ծառայել: Առաջնագծում կանգնած զինվորը մեկ տրամաբանություն պետք է ունենա՝ թշնամին մտենալու դեպքում ոչնչացնի, առաջադրանքի դեպքում թշնամու պոստը գրավի ու էլի ոչնչացնի: Եթե երրորդ, չորրորդ տարբերակը մտնում է զինվորի առօրյա, դա ամբողջությամբ աղաղավում է հոգեբանությունը: Նորից եմ ասում, ես բարոյական չեմ համարում մանավանդ զինվորական ծառայությունից հեռու մարդկանց գնահատականներն այդ տղաներին»,-ասաց նա:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը