Թուրքի դրոշակակիրը

 
Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո, այն բոլոր համայնքներում, որտեղ ՔՊ-ն իշխանություն չի վերցրել, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը զբաղված են ընտրությունների արդյունքների բացահայտ կեղծմամբ:
Փաշինյանը, որ հայտարարում էր, թե ժողովուրդը երբ իրեն տուն ճանապարհի, ինքն անխոջ կհեռանա, հիմա պատերազմում է ժողովրդի կամքի հետ, ընդդիմադիր դաշինքներին պարտադրում միանալ ՔՊ-ին, կոալիցիա կազմել եւ զավթել իշխանությունը: Մեկ շաբաթից ավել է իշխանությունը շանտաժ ու սպառնալիքներով իշխանություն է զավթում Վարդենիսում, Արթիկում, Թալինում նախօրեին պարտադրեց, որ ընդդիմադիր Հայք կուսակցությունը ինքնաբացարկ տա, Վարդենիսում ընդդիմադիր թեկնածուներից մեկին կալանավորեցին, Արթիկում Սամվել Բաբայանի միջոցով իշխանություն զավթեցին եւ այլն:


Հիմա հերթը Վեդիին է։ Այստեղ ՔՊ-ն, նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ, փորձում էր համաձայնության գալ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Գագիկ Հակոբյանի հետ, ով հայտնի է Գոջի մականվամբ:
Սակայն մամուլը գրեց, որ Գոջին նախընտրական շրջանում երդվել է որեւէ ուժի չմիանալ ու հիմա չի համաձայնում որեւէ տարբերակի: Ինչպես հայտնի է Հզոր համայնք կուսակցությունն է այստեղ առաջատարը՝ մոտ 47 տոկոս ձայն է հավաքել Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ:

ՔՊ-ն երկրորդ տեղում է, երրորդը՝ Հանրապետություն կուսակցությունը, ՔՊ-ն իշխանությունը Հզոր համայնքին չզիջելու համար անգամ Գոջիին առաջարկել է համայնքի ղեկավարի պաշտոնը, իսկ մնացած պաշտոնները վերցնել իրեն, սակայն ըստ մամուլի տեղեկությունների՝ Գոջն այս տարբերակին եւս չի համաձայնել ու հայտնվել է թե ՔՊ-ի, թե Հանրապետության թիրախում: Մամուլը գրեց, որ երկու օր առաջ նրան անգամ ծեծի են ենթարկել: Ծեծողներն էլ եղել են ոչ ավել, ոչ պակաս Վեդի Ալկո գինու գործարանի սեփականատեր Մանվել Ղազարյանի որդին ու նրա կողմնակիցները, որոնք ընտրություններին աջակցել են Արամ Սարգսյանին ու հիմա էլ ամեն ինչ փորձում են անել, որ ՔՊ-ն վերցնի իշխանությունը: Մանվել Ղազարյանը, որը մասնակցել է արցախյան առաջին ազատամարտին, փաստորեն դարձել է թուրքի դրոշակակիր եւ ամեն ինչի պատրաստ է հանուն Փաշինյանի ու իր իշխանության: Նրանց ճնշումները տվել են արդյունքներ, Գոջը եւ ողջ թիմը ինքնաբացարկի դիմում են գրել, նույնն են արել ՔՊ-ն, իսկ այս պարագայում Հզոր համայնքը ըստ օրենքի չի կարող իշխանություն վերցնել, որովհետեւ չունի մեծամասնություն:

Անի Սահակյան

դիտվել է 2060 անգամ
Լրահոս
Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am