Ինչպես կավարտվի հերթական ռաունդը. Փաշինյանը նոր սցենարով

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում նոր մակընթացություններ ու ալեկոծություններ է նկատվում: Ի տարբերություն նախորդ անգամների, կողմերն այս անգամ ոչ թե թեիմակիցների միջոցով են ասելիքը տեղ հասցնում, այլ ուղիղ եւ այն էլ բավականին կոշտ: Սկզբում Նիկոլ Փաշինյանն իր ընտանեկան լրատվամիջոցում մի հոդված էր գրել այն մասին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն սկսել է «սևերի» հետ խաղեր տալ։ «Սևերն» էլ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն են՝ Սեյրան Օհանյան, Ամարասի Արթուր, գուցե էլի ինչ-որ մարդիկ՝ ըստ իշխանությունների։
Հոդվածի հաջորդ օրը հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ սպասաչկող վարորդներ գործադուլ հայտարարեցին՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը, նրանք դժգոհում են 15 օրվա համար ստացած 260 հազար դրամ աշխատավարձից: Ըստ տեղեկությունների՝ վարորդների այս «բոյկոտը», մեղմ ասած, այնքան էլ ինքնաբուխ չէր, ավելին, հրահրված էր հենց իշխանական շրջանակների կողմից: Նպատակը՝ հնարավորինս վարկաբեկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որին հետպատերազմական Հայաստանում քիչ թե շատ աշխատող իշխանական եզակի պաշտոնյաներից է:
Իսկ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում, որ իր ՝ զրոյից մինչեւ մինուս անվերջություն ձգվող վարկանիիշից բարձր վարկանիշ ունեցողներ լինեն: Ի վերջո, իշխանության բովանդակային բնորոշումը նա տվել է իր ուսապարկերից Վահագն Ալեքսանյանի շուրթերով, որ թիմում բոլորն իր ուսապարկին հավասար կարգավիճակ ունեցողներ են:
Հայկ Մարությանը, գոնե մինչև վերջերս, շարքային ՔՊ-ական էր՝ ամբիցիոզ, պոպուլիստ, նախկինացավով տառապող, չմոռանանք, որ էժանագին սկեչների ծաղրածուի ձեռամբ էր, որ տարիներ առաջ հայաստանյան քաղաքական լեքսիկոնում ներմուծվեց սեւերի ու սպիտակների բաժանումը: Իսկ պատերազմից հետո հանկարծ սկսեց հանդես գալ իբրեւ մեծ հայրենասեր՝ մերժելով Փաշինյանին ու նրա արած բազում սխալները, որոնց հետեւանքով երկիրն այս վիճակին է հասել: Մարությանը կամ չի ուզում, կամ չի գիտակցում, որ երկիրն այս վիճակի է հասել նաեւ հենց իր պատճառով, այն օրը, երբ դաշտը բաժանում էր սեւերի ու սպիտակների, հեղափոխականների կամ հակահեղափոխականների, իսկ հիմա կարող են ասել՝ հայի ու թուրքի, իսկ այս դեպքում թուրքն ինքներդ եք, դրանով սեպ էր խրում ազգային միասնության մեջ ու ճանապարհ բացում նման աղետի առջեւ:
Ինչեւէ, Մարությանը մեկ տարուց ավելի է մեկուսացել է իշխող Քաղպայմանագրից, գրեթե դադարել է շփումը թիմի ու իր միջեւ, պարբերաբար նման բռնկումներ են լինում հիմնականում մեդիայի եւ ֆեյսբուքի միջոցով, իշխանությունը Մարությանի վրա <քսի>> է տալիս ֆեյքերին ու իր ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներին: Սակայն ունենալով Մարությանից ազատելու գործուն մեխանիզմներ, Փաշինյանը դրանք չի բանեցնում, օրինակ կարող է ավագանու միջոցով անվստահություն հայտնել ու ցուցակից մեկ ուրիշին ընտրել ավագանի, կամ էլ օրենքում փոփոխություն անելով արտահերթ ընտրություն կազմակերպել: Երկրորդ տարբերակին, հասկանալի է՝ չի գնում, որովհետեւ գիտի, որ Երեւանում իրեն մերժելու են, Երեւանում ընտրողի կրթական ցենզն անհամեմատելի բարձր է մարզերի համեմատ եւ այստեղ Փաշինյանի մանիպուլացիաները քիչ են ազդելու։
Փաշինյանն ու Մարությանը սա հասկանում են, սակայն առաջինը պարբերաբար հայտնի կենդանու եւ փայտի առակի օրինակով փայտը միշտ պահում է ձեռքում, որպեսզի Մարությանը չփորձի մինչեւ պաշտոնավարման ավարտը զուգահեռ խաղեր տա եւ առաջադրվի հաջորդ ընտրություններին ՝ օգտագործելով վարչական լծակները իր օգտին: Իսկ Մարությանին վարկաբեկելու հիմնական մեթոդը, բնականաբար, նախկինների հետ կապելն է։ Նիկոլ Փաշինյանն այնքան է կտրված իրականությունից, որ չի գիտակցում պատերազմից հետո ՔՊ-ական լինելն է ամոթ եւ հայհոյանքին հավասար բան:

Անի Սահակյան

դիտվել է 2104 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am