«Գողացված մանկություն» -ը` կրկին Գյումրիում

 Ութսունութի աղետը մի պահ խաթարեց Հանրապետության երկրորդ քաղաքի`  Գյումրու կյանքի բնական ընթացը: Մի պահ թվաց, որ այլեւս երբեք չի կարողանա գյումրեցին ուղղել մեջքը: Աղետյան խնդիրներին եկան գումարվելու արդեն սոցիալական ծանր լուծը, որի տակ ակամա հայտնվեց գյումրեցին ինչ-ինչ հանգամանքների պատճառով: Այսօր` աղետից մոտ երեսուն տարի անց,  Գյումրին դեռ կրում է իր վրա աղետի հետեւանքները, իսկ գյումրեցին համարվում է Հանրապետության սոցիալապես առավել խոցելին: Այսօրվա Գյումրու եւ գյումրեցիների սոցիալական խնդիրներն է փորձում ներկայացնել գյումրեցի կինոռեժիսոր Արմեն Գասպարյանն իր "Գողացված մանկություն" ֆիլմում, որտեղ տասնամյա փոքրիկ Նինան ներկայացնում է իր ապրած եւ իր զգացած արվեստների եւ արհեստների քաղաքը: Միջազգային մի շարք հեղինակավոր փառատոններից հետո ֆիլմը կրկին Գյումրիում է, եւ փետրվարի քսանին  գյումրեցին կրկին հնարավորություն ունեցավ տեսնելու մեծ էկրանից իր հարազատ քաղաքն իր բազմաթիվ խոցերով եւ վերքերով: Շնորհանդեսը կազմակերպվել էր հովանավորությամբ ՀՀ Արդարադատության նախկին նախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի: Ցուցադրությանը ներկա էր Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ներկայացուցիչներ մարզային եւ քաղաքային իշխանություններից, մտավորականներ: Ֆիլմին ներկա էր նաեւ գլխավոր հերոսուհին` փոքրիկ Նինան:
Ա. Գրիգորյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am