Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դևիդ ՄքԱլիսթերը, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների նախագահ Սաջադ Քարիմը և «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ռեբեկա Հարմսը հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ.
«Եվրախորհրդարանը մեծապես մտահոգված է այս շաբաթվա սկզբին վերսկսված բռնության առնչությամբ, որը Ֆիզուլիի շրջանում դարձել է քաղաքացիական անձանց մահվան պատճառ: Մենք մեր խորը վշտակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին:
Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: Ինչպես ասվել է նախկինում, մենք հավատացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական կարգավորում: Փոխարենը հակամարտությունը կարիք ունի շուտափույթ քաղաքական կարգավորման՝ համաձայն միջազգային իրավունքի: Սա միակ ճանապարհն է՝ դադարեցնելու երկու կողմերի զինվորների ու քաղաքացիական անձանց շրջանում կորուստները:
Մենք լիարժեքորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին ու առաջարկներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողելու հնարավորություն ունենա, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քաղաքական քաջություն գտնեն բարեխղճորեն բանակցություններ անցկացնելու համար»:
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դևիդ ՄքԱլիսթերը, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների նախագահ Սաջադ Քարիմը և «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ռեբեկա Հարմսը հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ. «Եվրախորհրդարանը մեծապես մտահոգված է այս շաբաթվա սկզբին վերսկսված բռնության առնչությամբ, որը Ֆիզուլիի շրջանում դարձել է քաղաքացիական անձանց մահվան պատճառ: Մենք մեր խորը վշտակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին: Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: Ինչպես ասվել է նախկինում, մենք հավատացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական կարգավորում: Փոխարենը հակամարտությունը կարիք ունի շուտափույթ քաղաքական կարգավորման՝ համաձայն միջազգային իրավունքի: Սա միակ ճանապարհն է՝ դադարեցնելու երկու կողմերի զինվորների ու քաղաքացիական անձանց շրջանում կորուստները: Մենք լիարժեքորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին ու առաջարկներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողելու հնարավորություն ունենա, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քաղաքական քաջություն գտնեն բարեխղճորեն բանակցություններ անցկացնելու համար»:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը