Հերթական դավաճանությանն ընդառաջ․ Նիկոլ Փաշինյանի մշտական ալիբին

 

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան հերթական գրառմամբ կրկին անդրադարձել է նախկինների թեմային՝ նրանց մեղադրելով իր դեմ դավադրության մեջ։ Փաշինյանի պնդմամբ՝ նախկիններն են դրդել իրեն՝ հանձնել Արցախը, շուտով նաև Հայաստանի այն հատվածները, որոնց շուրջ արդեն տևական ժամանակ ընթանում են խոսակցություններ։
<< Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենեւին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկումը չէ: Դա շատ լրջորեն մտածված եւ երկա՜ր տարիներ նախապատրաստված հիբրիդային պատերազմի դրվագ է:
2018 թվականին վարչապետի կարգավիճակում չէի էլ հասցրել կարդալ ԼՂ հարցի կարգավորման բանակցային թղթերը, այդ նույն ուժերը փսփսում էին, թե մեր իշխանությունը պատրաստվում է հանձնել հողերը: Այդ միտքը կամաց-կամաց, քայլ առ քայլ, ականջ առ ականջ շրջանառության մեջ էր դրվում:
Նպատակը մեկն էր, որ եթե/երբ գա Արցախի ու Հայաստանի շահերը զենքով պաշտպանելու ժամանակը՝ արժանահավատ հնչի միտքը, թե կռիվն ու պայքարն անիմաստ են, ամեն ինչ վերեւներում պայմանավորված է, «հողերը հանձնած են» եւ այս թեզերի միջոցով երկրի դիմադրողականությունը, զինվորի մոտիվացիան ու կամքը կոտրվի: Իսկ մինչ հնարավոր պատերազմը՝ թուլանա երկրի դիրքը բանակցային սեղանի շուրջ:
Նման կոմբինացիաները, իհարկե, կառուցվում են դրսի եւ ներսի ուժերի սերտ համագործակցությամբ, եւ ներսում նմանատիպ խոսույթները ձեւավորողները շատ հաճախ չեն էլ կռահում ինչին են մասնակցում, որովհետեւ ամենը մատուցվում է բարձր «հայրենասիրական» սոուսով: Բայց վերնախավային նեղ շրջանակը չի կարող չիմանալ սեփական առաքելությունը, որ հիմնված է արտաքին ուժերի հետ փոխշահավետ համագործակցության վրա: Արտաքին ուժերը՝ տարածքներ, ներքին ուժերը՝ իշխանություն:
2020-2021 թվականներին առաջին մասը ստացվեց, երկրորդ մասը՝ ոչ: Բայց ինչպես տեսնում եք, ներքին «հայրենասերները» չեն հանդարտվում, որովհետեւ նրանց արտաքին գործընկերները առաքելությունը ավարտված չեն համարում:
Այստեղ տեղին է քննադատությունը կառավարության եւ պետական մարմինների հասցեին: Իսկ ինչու՞ չեք կանխում. իհարկե, կան տասնյակ գործոններ, դրանցից առանցքայինը պետական ինստիտուտների կայացածության աստիճանն է:
Այս է պատճառը, որ համարում եմ, որ մեր առանցքային խնդիրը պետականության եւ պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակն է, եւ հիմնական անելիքը պետականության եւ պետական ինստիտուտների զարգացումը, որ մեր ապագայի միակ երաշխիքն է իմ խորին համոզմամբ:
Թերեւս՝ շարունակելի...>>,- գրել է նա։
Նախ այստեղ ուշագրավ է Փաշինյնաի ինքնախոստովանությունը, որ ինքը գաղափար չի ունեցել արցախյան խնդրի բովանդակությունից և նրբություններից։ Սա ի միջի այլոց։ Նա նաև շատ բաց տեքստով ասում է, որ նախկինների սադրանքների և արտաքին ուժերի հետ համագործակցության հետևանքով է Արցախն հանձնվել թշնամուն։ Քանի որ առաջիկայում սահմանազատման գործընթացն է՝  Նիկոլ Փաշինյանն ըստ էության հող է նախապատրաստում հերթական դավաճանության և հողերի հանձնման համար։ Այս անգամ արդեն զոհասեղանին  դրված է Արցախն ամբողջությամբ, քանի որ վերջին ԱԺ նիստում Փաշինյանը շատ պարզ ու հստակ արտահայտվեց՝ ասելով, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու հնարավարություն չկար դեռ 2016 թվականին։ Սա բացարձակ սուտ է, որովհետև 2016 թվականին Ալիևը խոստովանել էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Հիմա արդեն հակառակն է տեղի ունենում, ոչ թե փակ դռների հետևում, այլ շատ բացահայտ Հայաստանին պարտադրում են Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս, մոռանալ Արցախի կարգավիճակի մասին, Ադրբեջանին հանձնել ՀՀ սուվերեն տարածքի մի շարք հատվածներ, որոնք մի դեպքում Բաքվում և Անկարայում ձևակերպվում են իբրև միջանցք, մեկ այլ դեպքում՝ սովետական սահմաններ։
Նիկոլ Փաշինյանը Ալիևի բոլոր պահանջները պատրաստվում է ընդունել և հերթական դավաճանությունից առաջ փորձում է կրկին բոլոր զիջումներն ու պարտությունները բարդել նախկինների վրա։
Փաստորեն, նախկինները Նիկոլ Փաշինյանի ալիբին են․ նա ամեն ինչ արել և անում է նախկինների պատճառով, նախկինների դրդմամբ, նախկինների թողած ժառանգության հետևանքով․․․

Չզարմանաք, եթե մի օր էլ պարզվի, որ ագամ Նիկոլ Փաշինյանի գոյությունը այս մոլորակի վրա ոչ թե սեփական ծնողների, այլ նախկինների մեղքով է տեղի ունեցել։ 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5456 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am