Խաչատուր Սուքիասյանն Իշխան Զաքարյանի համար գյուղ կհիմնի

Դեկտեմբերի 10–ին, Իշխան Զաքարյանը հայտարարությամբ տեղեկացրեց, որ դուրս է գալիս «Պատիվ ունեմ» խմբակցությունից, նշելով, որ «ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ եւ իր որոշումը հիմնականում պայմանավորված է դրանով եւ ինքը չի ուզում իր գործունեությունը կաշկանդել»։ Առնվազն երկու ամիս է՝ մամուլը գրում է Իշխան Զաքարյանի մտադրությունների մասին: Զաքարյանի քայլը թերեւս հետաձգում էր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը Զաքարյանին իր կուսակցության քվոտայով ընդգրկել է ցուցակ: Վանեցյանը փորձել է հետ պահել Զաքարյանին նման քայլից, հորդորել մանդատը վայր դնել, սակայն Զաքարյանի իշխանական հովանավորները ի դեմս Խաչատուր Սուքիասյանի ավելի ուժեղ գտնվեցին: Նրանք Իշխան Զաքարյանով ըստ էության ապահովեցին Քաղպայմանագրի խորհրդարանում սահմանադրական մեծամասնությունը: Հաշվի առնելով Զաքարյանի անցած ճանապարհն ու կենսագրությունը, առնվազն քաղաքական հասունությունից զուրկ գործիչը կարող էր նման ական դնել իր խմբակցության տակ, որպիսին արեց Արթուր Վանեցյանը: Զաքարյանը, որ հանուն իր բարեկեցության, իշխանության, դիրքի ծառայել է մի քանի իշխանության եւ այդ տարիներին բավականին մեծ հարստություն կուտակել, կանխատեսելի է, որ պատեհ պահին թռնելու է գործող իշխանության գիրկը հենց միայն այն բանի համար, որ պահպանի ունեցածը՝ չգիտակցելով, որ այս իշխանությանն աջակցելը կնշանակի օրհնել թուրքի ոտքը Հայաստան, կնշանակի թուրքին նվիրել մեր հայրենիքը, եւ դրա հետ մեր ունեցած-չունեցածը: Վանեցյանը մեծ հաշվով է ձախողել իր հաշվարկներում, խնդիրը միայն Իշխան Զզաքարյանը չէ, մեր ժամանակներում՝ պետության լինել-չլինելու այս փուլում, երբ օրախնդիրը գործող իշխանություններից ազատումն ՝ իբրեւ պետության լինելիության երաշխիք , ինչպես կարելի է խորհրդարան գործուղել անհուսալի մարտիկների՝ ի դեմս Զաքարյանի, եւ նույնիսկ Թագուհի Թովմասյանի, որը տարբեր ժամանակներում ճկուն մանեւրելու մեծ հմտություններ է դրսեւորել եւ կարող է նաեւ այս փուլում անել: Քաղաքական կենսափորձ չունեցող Վանեցյանը առնվազն պետք է լսեր դաշնակիցների խորհուրդները, իսկ որ նրան հորդորել են հրաժարվել երկու թեկնածուներից էլ, մենք այդ մասին գրել ենք: Ինչ վերաբերում է մամուլի այն տեղեկություններին, որ Վանեցյանը գոնե Իշխան Զզաքարյանի մասով պարտադրված որոշում է կայացրել, քանի որ ընտրություններից հաշված օրեր առաջ Զաքարյանն ուլտիմատում է ներկայացրել՝ կամ կլինի ցուցակում, կամ ընտրություններին ինքը չի աշխատի, այդպիսով դաշինքը կզրկվի մի քանի հազար ձայներից, քանի որ Զաքարյանին իր ունեցած նախկին կապերի ու ԲՀԿ-ում ընտրարշավ վարելու համար են դաշինք հրավիրել, սա նույնպես անհեռատեսություն է: Վանեցյանն առնվազն այլընտրանքային տարբերակ պետք է ունենար եւ իր ղեկավարած ուժի ընտրարշավը չկառուցեր մեկ մարդու վրա եւ նրան մեծ գումարներ չտրամադրեր: Զարմանալի է, որ թե Վանեցյանը, թե Սերժ Սարգսյանը տեղի են տվել Զաքարյանի շանտաժին: Մյուս կողմից՝ Իշխան Զաքարյանը դուրս գալով ընդդիմադիր դաշտից փորեց իր գերեզմանափորը,քանի որ քաղաքական դիակի հետ համագործակցությունը, այս դեպում՝ ավելի շատ խաղեր տալը նույն վախճանն է ունենալու: Խաչատուր Սուքիասյանը, որը վաղուց իշխանական կեղտաջրի մեջ է, կարողացավ մեկ մարդու էլ քաշել այդ կեղտի մեջ, իսկ Զաքարյանը չկարողացավ դիմադրել եւ գնում է մի իշխանության կողմը, որը Արցախը հանձնելուց, հազարավոր զոհերից հետո հիմա էլ Հայաստանն է անկլավի վերածում, բոլոր կողմերից շրջափակման մեջ վերցնում, ցեղասպանության դուռ է բացել մեր ժողովրդի առջեւ: Առնվազն քաղաքական տհաս է պետք լինել թեկուզ մի քանի ամսով համագործակցության համաձայնելու համար: Եթե Իշխան Զաքարյանին թվում է, թե հետո լոլոներով կարող է արդարանալ, իբր դուրս է եկել, որ միութենական պետություն ստեղծելու ճանապարհին օգտագործի իր ռուսական կապերը, ապա չարաչար սխալվում է, քանի որ նույնիսկ Ռուսաստանը քայլեր չի անում այդ ուղղությամբ, իր համար հարցը դեռեւս օրակարգում չի, եթե լինի էլ, ապա Իշխան Զաքարյանը չէ այն մարդը, որը պետք է աշխատանքներ տանի այդ ուղղությամբ, նման հարցերն այս մակարդակում չեն լուծվում: Սա ընդամենը հետագայում արդարանալու հիմք է, որպեսզի վաղը Նիկոլ Փաշինյանին ճամփելուց հետո, եթե բախտի բերմամբ մի քանի գյուղ փրկվի եւ անունը դնեն Հայաստան, Զաքարյանը սովորության համաձայն կարողանա մի պաշտոն էլ՝ ասենք մի գյուղի պահակի, այդ փոքրիկ Հայաստանից պոկել իր համար: Կամ էլ, Սուքիասյանը խոսք է տվել, որ վաղը եթե անգամ Հայաստան էլ չլինի, ինքը մի գյուղ կհիմնի Իշխանի համար եւ նրան գյուղապետ կնշանակի:

Անի Սահակյան

դիտվել է 10035 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am