Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը գոտեպնդել են Ալիեւին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ աղմուկը չի դադարում: Գերիների մասին իր սկանդալային, հակամարդկային հայտարարությունը նոր զարգացումների է տանում: Գերիների ծնողների, նրանց հարզատների ԱԺ նախագահի հրաժարականի պահանջին են միացել նաեւ խորհրդարանի ընդդիմությունը: ԱԺ նախագահն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ, Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը: Ձեր այս արարքը նշանակում է երկու բան. Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել»։
Ինչ խոսք՝ զվարճալի է, երբ Ալեն Սիմոնյանն է քաղաքական ապիկարության մասին խոսում, որի թիմի ապաշնորհ եւ դավաճանական գործողությունների հետեւանքով կորցրել ենք Արցախի զգալի հատվածը, մեր հազարավոր եղբայրներին, հարվածի տակ է դրվել Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը:
Ճիշտ հակառակը՝ Հայաստանի պատմության ամենավճռորոշ այս փուլը ամենաողբերգական ավարտը կունենա, եթե իշխանության շարունակեն մնալ Ալեն Սիմոնյանն ու իր քաղաքական ղեկավարը։ Նորմալ երկրում Ալեն Սիմոնյանը իր հայտարարությունից հետո մեկ օր չէր պաշտոնավարի, չնայած ավելի նորմալ երկրում Նիկոլ Փաշինյանը մեկ ժամ չէր պաշտոնավարի, բայց այս մարդիկ շարունակում են ու փորձում իրենց մեղքի ու պատասխանատվության այլ նոխազներ հռչակել, մի բան էլ մուննաթ գալ, թե ինչպես կարող են իրենց հրաժարականը պահանջել:
Դե, իհարկե, իրենք երկնային իրավունք են ստացել սպանդ իրականացնելու, հային բնաջնջելու, բայց ոչ ոք իրավունք չունի իրենց հրաժարականը պահանջելու: Մյուս կողմից՝ ընդդիմությունը պետք է հասկանա, որ սահմանադրական ճանապարհով չի կարող հեռացնել այս իշխանություններին , սրանց բառի բուն իմաստով վռնդել է հարկավոր:
Այս իշխանության ամեն մի օրը Հայաստանը մոտեցնում է իր գերեզմանափորին: Մինչեւ հիմա բանակն էին հիմնարար ջարդուփշուր անում, վարկաբեկում գեներալներին, փորձում իրենց կրած պարտության մեղքը դնել բանակի ու զինհրամանատարության ուսերին, հիմա մի նոր այլանդակություն ու այլասերվածություն են մտածել, գերիերին են քավության նոխազ դարձնում, Փաշինյանն ակնարկում էր, որ այդ մարդիկ դավաճան են, Ալեն Սիմոնյանն ուղիղ ասում, որ նրանք իր համար չկան:
Այս իշխանությունը որոշել է հատել բոլոր կարմիր գծերը, հիմա մարդկային, բարոյական արժեքները պղծելու, այլասերելու գիծ է վերցրել ու փորձում է ջնջել, խզբզել մեր նկարագիրը:

Իսկ Ալեն Սիմոնյանը փաստորեն այդպես էլ չի ուզում հասկանալ ու ընդունել սխալը եւ հայցել հասարակության ներողամտությունը, ընդունել, որ իրեց ապիկար իշխանության պատճառով է, որ տղաները հայտնվել են գերության մեջ, չենք քննարկում հանգամանքները, գլոբալ պատճառը իշխանությունն է իր ստեղծած բարդակով:

Իսկ ընդհանրապես պատերազմի դաշտում հայտնված եւ գերի ընկածներին դավաճան անվանելուց առաջ նախ իշխանությունը պետք է պատասխան տա՝ ինչու զորքը հետ քաշվեց այն տարածքներից, որոնք պատերազմից հետո մեր վերահսկողության տակ էին, ինչու պատերազմից հետո թուրքին նվիրեցին Հին թաղերն ու Խծաբերդը, ինչու են Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներից զիջում թշնամուն, ինչու Սեւ լճի տարածքից թուրքին չեն հանում եւ այսպես շարունակ, էլ չենք խոսում ռազմի դաշտում նահանջի հրահանգների եւ այլ դավաճանությունների մասին:
Գերիներին դավաճան ասելուց առաջ նախ պետք է հստակեցնել՝ ինչ հրահանգ է տրված սահման պահող զինվորին՝ կրակել, թե՞ չկրակել, գերի ընկնել, թե դիմադրել:
Այս ամենի փոխարեն իշխանությունը հետեւողականորեն կյանքի է կոչում բանակն ու զինվորին, հային նվաստացնելու, բարոյազրկելու քաղաքականությունը: Օրերս հրապարակայնացրեցին 62 գերիների ցուցմունքները, որոնք իբր գերի են հանձնվել չորս ադրբեջանցու: Ակնհայտ է, որ արտահոսքի հեղինակն իշխանությունն է, փորձում են իրենց սիրելի ադրբեջանցիներին հոգեբանորեն գոտեպնդել, քաջալերել՝ մեսիջ հղելով, որ հայն այսպիսի խեղճ ու անպատիվ է, որ ձեր մի ադրբեջանցին 20 հայ արժե ու ինչ ուզում եք, կարող եք անել այս ազգի հետ:
Նույն օպերացիայի շարից է հայրենիք վերադարձած գերիների ձերբակալումը: Հերիք չէ, որ այս տղաներին խոշտանգել են Բաքվի բանտերում, հերիք չէ, որ իշխանության ստեղծած բարդակի արդյունքում այս մարդիկ գերի են ընկել ու խեղվել է տասնյակ-հարյուրավոր ճակատագրեր, հիմա էլ հանրությանը փորձում են ներկայացնել, որ սրանք մարդիկ են, որ չեն կռվել, չեն պաշտպանել հող հայրենին եւ գերադասել են թշնամուն գերի ընկնել:

Անի Սահակյան

դիտվել է 1141 անգամ
Լրահոս
Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am