Պարկեշտ ազգակործանը

Հիմնավոր կասկածներ կան, որ հայրենի ընդդիմադիրները կամ կորցրել են իրականության զգացումը, կամ ավելի լավ են ճանաչում գործող իշխանություններին, քան մենք՝ շարքային քաղաքացիներս, եւ իշխանություններն ամենեւին էլ ազգակործաններ չեն, որպիսին թվում է: Հատկապես խորհրդարանական ընդդիմության պահվածքը բազմիցս է քննարկումների թեմա դարձել, մինչեւ անգամ խորհրդարանից դուրս գալու, փողոց վերադառնալու կոչ-մեղադրանքներ են հնչել՝ նկատի ունենալով, որ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի հարցերը անհնար է լուծել սահմանադրական ճանապարհով:

Նրանք միեւնույն է շարունակում են ազգակործան ծրագիրը: Սակայն ընդդիմությունը շարունակում է փափուկ քաղաքականությունը, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ մենք լսում ենք միմյանց ուղղված գովեստի խոսքեր, հաճոյախոսություններ, անգամ մի մարդու՝ Աղվան Վարդանյանի կողմից, որն առաջին իսկ օրից մերժեց Նիկոլին, դեմ գնաց կուսակցական որոշմանը Փաշինյանին վարչապետ դարձնելու մասին, ասաց վտանգներ է տեսնում Արցախի հարցում: Հիմա, երբ նույն իշխանությունը հանձնել է Արցախի մեծ մասը, հանձնում է Հայաստանի սուվերեն տարքածքները, Աղվան Վարդանյանը կառավարության հետ հարցուպատասխանին <<պարկեշտ>> է անվանում պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին. « Առուշ Առուշանյանին Գորիսը երկու անգամ քաղաքապետ է ընտրել, բանտում էլ է հաղթել, Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը նույնպես պատգամավոր են, նույնպես Սյունիքի քաղաքապետներ, Մանվել Փարամազյան՝ Քաջարանի քաղաքապետ, Մենուա Հովսեփյան՝ Գորիսի փոխքաղաքապետ, Աշոտ Մինասյան՝ «Սիսական ջոկատի» հրամանատար, երեք պատերազի մասնակից: Պարզ հարց՝ ո՞ր դեպքում Սյունիքն ավելի պաշտպանված կլիներ, եթե այս մարդիկ իրենց տեղում լինեի՞ն, թե՞ բանտում», - հետաքրքրվեց Վարդանյանը, ապա շարունակեց.«Պարզ հարցիս հստակ, պարզ պատասխան եմ ակնկալում պաշտպանության պարկեշտ նախարարից»,-ասաց Վարդանյանը։
Հարցին պատասխանող Սուրեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար և նշեց. «Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, այնուամենայնիվ, անկեղծ ասած՝ չգիտեմ՝ Պաշտպանության նախարարի որ իրավասության տիրույթում է գտնվում խոսել դատաիրավական համակարգի կատարած աշխատանքի մասին: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր հատվածում ավելի պաշտպանված կլիներ, եթե յուրանքանչյուր դերակատար իր պարտականությունները կատարեր հավուր պատշաճի, այդ թվում, նաև քիչ թալաներ»:

Աղվան Վարդանյանն էլ արձագանքեց. «Երբ որ ես ասում էի պարկեշտ նախարար, իմ տեղեկացվածությունը այդպիսին է ձեր մասին, ես ձեզ հարց չէի տալիս դատական համակարգի մասին, պարզ հարց էի տալիս ու կարծում էի՝ պարկեշտությունն այնքան կարևոր հատկություն է, որ այդ պարզ հարցին պատասխանելու համար ուրիշ մեկի հուշարարության կարիք չպիտի ունենաք: Ցավում եմ, որ պարկեշտ նախարարը նույնիսկ այս հարցին չպատասխանեց, թե որ դեպքում Սյունիքն ավելի պաշտպանված կլիներ»,-Պապիկյանի մասին իր բարձր գնահատականը կրկնեց Վարդանյանը:

Տարակուսելի է, թե ինչու է Վարդանյանի մոտ նման կարծիք ձեւավորել, միգուցե Մովսես Հակոբյանի՝ Պապիկյանի նշանակման առիթով հնչեցրած գնահատականներից է տպավորություն ստեղծվել, որ Պապիկյանն իրոք պարկեշտ անձնավորություն է եւ բանակը կշահի նրա նշանակումից: Սակայն կարճատեւ ժամանակը ցույց տվեց, որ Պապիկյանի բանակի հրամանատար նշանակվելը մեծ բարդակ է ստեղծել: Ամեն օր ՀՀ սահմաններին կրակոցներ են, հայկական կողմը զոհեր է տալիս, մեր տղաները գերիներ են ընկնում, իսկ այդ <պարկեշտ> Պապիկյանը պարոն Վարդանյանի հարցին ի պատասխան շարունակում է հագուրդ տալ հասարակության դեբիլ ու բթացած այն զանգվածների կրքերը, որոնք տարիներ շարունակ ու հիմա էլ քննարկում են նախկին պաշտոնյաների, մասնավորապես, բանակի հրամկազմի արժանիքները: Կյանքը ցույց տվեց, որ նախկին պաշտոնյաների առնվազն կեսը ճանապարհ անցած, հող պահած, կրթություն ստացած ոլորտի գիտակներ էին, իսկ այսօր բանակը վստահվել է ասֆալտով միլիոնատեր դարձած մի <<հեղափոխականի>>, որի բանակի հետ կապը բանակում ծառայության տարիներին ցուցաբերած <<հերոսական>> դրվագներն են՝ դանակով հրամանատարին վնասելու հանցանքը: Եւ այսպիսի տականքին նման բնորոշում Աղվան Վարդանյանի կողմից առնվազն տարօրինակ է, եթե նույնիսկ դա արվել է հեգնելու նպատակով, ապա պետք է գիտակցել, որ բթամիտ մասսան չի հասկանալու այդ հեգնանքը , իսկ հասկացողների համար էլ անհասկանալի է այս ժամանակներում այդպիսի հեգնանքի, նման երկխոսության իմաստը: Մեր օրերում, երբ շարունակվում է զինվորների կոտորածը, զուգահեռ՝ ներքաղաքական դաշտում է իշխանությունը ջարդը շարունակում, կալանքի տակ են պահվում եւ կալանավորվում հայրենիքի նվիրյալներ՝ ի դեմս Աշոտ Երկաթի,Առուշ Առուշանյանի եւ մյուսների, ընդդիմությունն այլ ճանապարհ, քան իշխանության կյանքը դժոխքի վերածելը, պայմանական ասած՝ սրանց գլուխները կոտրելու չպետք է ընտրեր՝ կլինի դա շուրջօրյա զանգվածային ակցիաներ, հացադուլներ, միջազգային կազմակերպությունների դռները ջարդել, թե մի այլ բան, կամ բոլորը միասին, նախընտրության հարց է:
Իսկ այն, ինչ ընդդիմությունն է անում, պետք է վաղուց հասկացած լիներ, որ ցանկացած սուր հարց, դիտարկում Նիկոլ Փաշինյանի կողմից հակազդում է լկտի ու ցինիկ, նախկիններին ուղղված մեղադրական պատասխաններով: Եթե սա է ընդդիմության ուզածը, ապա մեզ մնում է ասել, բարով մեղադրեք զմիմյզնս:

Անի Սահակյան

դիտվել է 3056 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am