«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, որ «Ոսկե ծիրան 2017» միջազգային կինոփառատոնի շրջանակներում նախատեսվում է ցուցադրել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կյանքի մասին մեկ գեղարվեստական՝ «Ծիրանի այգիներ» ֆիլմը, որի ռեժիսորը Փուրիա Հեյդարին է, և մեկ փաստավավերագրական ֆիլմ` «Լսիր ինձ», որի ռեժիսորն էլ Գագիկ Ղազարէն է: Գեղարվեստական ֆիլմում խաղում են հայ դերասաններ, իսկ երկրորդում իրական կերպարներ են: Նախնական տեղեկատվության համաձայն` երկու ֆիլմերն էլ պետք է հանդիսատեսին ներկայացվեին հուլիսի 13–ին, ժամը 12:00–ին և 14:00–ին, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի շենքում:
Այս տեղեկությունը բուռն արձագանքի արժանացավ համացանցում: Սոցիալական ցանցերի օգտատերերը սկսեցին անգամ երջանկահիշատակ Հենրիկ Մալյանի «կողմից» մեջբերումներ անել: Կրկին հիշատակվեց փոքրամասնությունների կողմից մեծամասնությունների իրավունքները ոտնահարելու հերթական փորձի, այլ սեռական կողմնորոշման բացահայտ քարոզի և այլ թեմաների մասին, ինչն էլ հունից հանել էր մարդկանց ու անհանգստութան մեծ ալիք առաջացրել:
Փաստի մասին պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք «Ոսկե ծիրանի» գրասենյակ՝ պարզելու, թե տեղյա՞կ են հասարակական ընդվզման մասին, բայց հարցի առաջին իսկ բառը լսելուն պես հեռախոսի այն կողմից տեղեկացրին, որ ֆիլմերը հանվել են փառատոնում ցուցադրվելիք ֆիլմերի ցանկից, որի մասին պաշտոնական հաղորդագրությունը գրասենյակը կտարածի այսօր:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, որ «Ոսկե ծիրան 2017» միջազգային կինոփառատոնի շրջանակներում նախատեսվում է ցուցադրել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կյանքի մասին մեկ գեղարվեստական՝ «Ծիրանի այգիներ» ֆիլմը, որի ռեժիսորը Փուրիա Հեյդարին է, և մեկ փաստավավերագրական ֆիլմ` «Լսիր ինձ», որի ռեժիսորն էլ Գագիկ Ղազարէն է: Գեղարվեստական ֆիլմում խաղում են հայ դերասաններ, իսկ երկրորդում իրական կերպարներ են: Նախնական տեղեկատվության համաձայն` երկու ֆիլմերն էլ պետք է հանդիսատեսին ներկայացվեին հուլիսի 13–ին, ժամը 12:00–ին և 14:00–ին, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի շենքում: Այս տեղեկությունը բուռն արձագանքի արժանացավ համացանցում: Սոցիալական ցանցերի օգտատերերը սկսեցին անգամ երջանկահիշատակ Հենրիկ Մալյանի «կողմից» մեջբերումներ անել: Կրկին հիշատակվեց փոքրամասնությունների կողմից մեծամասնությունների իրավունքները ոտնահարելու հերթական փորձի, այլ սեռական կողմնորոշման բացահայտ քարոզի և այլ թեմաների մասին, ինչն էլ հունից հանել էր մարդկանց ու անհանգստութան մեծ ալիք առաջացրել: Փաստի մասին պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք «Ոսկե ծիրանի» գրասենյակ՝ պարզելու, թե տեղյա՞կ են հասարակական ընդվզման մասին, բայց հարցի առաջին իսկ բառը լսելուն պես հեռախոսի այն կողմից տեղեկացրին, որ ֆիլմերը հանվել են փառատոնում ցուցադրվելիք ֆիլմերի ցանկից, որի մասին պաշտոնական հաղորդագրությունը գրասենյակը կտարածի այսօր: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը