Փոխհրաձգությունը Սոթքի հատվածում է, իրավիճակը շատ լարված է, բայց մերոնք կարողանում են վերահսկել, հակառակորդն ունի կորուստներ. Համայնքապետ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները այսօր՝ կեսօրին, կրկին հարձակվել են արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա և ընթանում է փոխհրաձգություն։

Գեղարքունիքի խոշորացված Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ փոխհրաձգությունը սահմանամերձ դարձած Սոթքում է ընթանում։

«Հենց Սոթքի հատվածում է փոխհրաձգությունը՝ հանքի ուղղությամբ»։

Նրա տեղեկություններով՝ թշնամին ունի մարդկային կորուստներ։

«Իրենք շատ տեղերում հաջողության հասնելու նպատակ ունեն, բայց եթե մի դիրքն էլ փորձում են թիրախավորել ու գրավել, ուրեմն հատուկ, կարևոր նշանակություն ունեցող դիրք է լինում, որ դրանով կարող են ամրապնդվել։ Փառք աստծու, կանգնած տղերքին շատերին ճանաչում եմ, գիտեմ, որ պատրաստ են ամեն գնով պաշտպանել»,- ասել է Ավետյանը։

Ըստ համայնքապետի՝ այս պահին ինքնապաշտպանության անցնելու կարիք չկա. կապվել է տեղում գտնվող զինվորականների հետ, բանակը վերահսկում է իրավիճակը։

«Աստված չանի, եթե կարիք լինի, ժողովուրդը միասնական ձևով պատրաստ է պաշտպանելու։ Իրավիճակը շատ լարված է, բայց այս պահի դրությամբ մերոնք կարողանում են վերահսկել, չեմ կարծում, որ իրենց կհաջողվի առաջխաղացում ունենալ։

Ամեն դեպքում կրակոցներ են, երկու կողմը տարբեր զենք ու տեխնիկա է կիրառում։ Դեռ մեծ անհանգստություն չկա, կարծում եմ՝ մեր տղաները կարող են վերահսկել»։

Այս պահին բարձունքում եղանակային պայմանները բարենպաստ չեն, սակայն ձնապատ բարձունքները խոչընդոտում են միայն հարձակվողներին։

Նրա խոսքերով՝ սարերում ձյուն է՝ մանավանդ դիրքերի հատվածում, որը դժվարություն է ստեղծում հարձակվողի համար, իսկ հարձակվողին հեշտ է հետ շպրտելը։ «Եթե փորձեն առաջ գալ, եղանակային պայմանները ի նպաստ մեզ են։ Մեր տղերքը հզոր են, հոգով-սրտով»,-ասել է Ավետյանը՝ նշելով, որ հակառակորդը շատ է գերազանցու միայն քանակով, ֆինանսով, աջակցությամբ։

Փոխհրաձգությունը Սոթք բնակավայրից 7-8 կմ հեռավորության վրա է, չնայած Ավետյանը նշեց, որ կիրառվող զինատեսակները այնպիսին են, որ եթե ցանկանան թիրախավորել, հեշտ հասանելի է։

Համայնքապետի կարծիքով՝ հստակ է, որ հակառակորդը ուզում է բարելավել դիրքերը, կատարել երկրի ղեկավարի երազանքները։

«Մեզ բոլորիս էլ պարզ է՝ Ալիևը մինչև հիմա մեծ պահանջներ ունի՝ «Զանգեզուրի միջանցք», ինչպես նաեւ Վարդենիսի տարածքում շատ մեծ սահմանային հատվածներում է ուզում առաջխաղացում ունենալ, որ ավելի ամուր դիրքավորվեն։

Ցանկությունը ունեն, փորձերն արվում են, բայց մեզ ուժեղ գտնվել է պետք, որպեսզի թույլ չտանք, որ առաջ գան»,- նշել է մեր զրուցակիցը։

դիտվել է 941 անգամ
Լրահոս
Արցախցիների շրջանում աղքատությունը կազմել է 50 տոկոս, տապալել եք նրանց զբաղվածության հարցը (video) Աննա Վարդապետյան, ձեր երեխաների հաշվի՞ն եք անում էս սարսափելի գործողությունները․ Արմինե Ադիբեկյան (video) ԲԴԽ-ն Քոչարյանի գործը ձգձգելու համար դադարեցրել է Աննա Դանիբեկյանի լիազորությունները «Ես ձեր գնահատականի կարիքը չունեմ, մի՛ խանգարեք,», «Չփորձվեք ինձ մի բան ասել»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Գյումրիում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազին Սասուն Միքայելյանը ասում ա՝ ցարի բոգ էր Քոչարյանը, լռե՛ք․մանրամասն խոսե՞մ հոկտեմբերի 27-ից․Մանուկյան (video) Ու էս ամենը իմ և ձեր հարկերի հաշվին. Դավիթ Գալստյան Ռուբինյա՛ն, փորդ չէր ցավու՞մ, երբ սուտ էիր խոսում․ Մեսրոպ Մանուկյանի խոսքից Ռուբինյանը պոռթկաց (video) Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանը ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից Ես ձեզ դեռ անդրադառնալու եմ․ լեզվակռիվ Էդգար Ղազարյանի և ՔՊ-ականների միջև (video) Կոտայքի մարզում «Chevrolet»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է Ագնեսա Խամոյանը բղավեց Սասուն Միքայելյանի ու Անդրանիկ Քոչարյանի ուղղությամբ. «էս ինչ ցուցակ է» (video) Սխալ գնահատականներով կառավարությունը իրար է հակադրել Հայրենիքի և Սփյուռքի հզորացումը․ ՀՅԴ Հայ Դատ Հենց այդ քայլերով Ադրբեջանի ոչնչացումն անխուսափելի է լինելու, պետք է գործել․ Նաիրի Հոխիկյան (video) «Հլը սրան նայե՛ք, էդ դուք չեք փակե՞լ Հ2-ը, Երկիր Մեդիան․․․»․ Անժելա Թովմասյան (video) Այս հասցեում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը Բագրատ Սրբազանի գործով անցնող Տիգրան Գալստյանի տանն այս պահին խուզարկություն է․ նիստը հետաձգվեց Ինչ է զգուշացրել Սուրեն Սուրենյանցը Փաշինյանի որոշ մերձավորներին (video) Տրանսֆերտների ռեկորդային ներհոսքը վտանգում է արտահանման մրցունակությունը․ «Լույս» հիմնադրամ Հայաստանի իշխանությունների «նոր ընկերները» օգտագործում են երկիրը Ռուսաստանի հետ առճակատման մեջ 2026 թ․ առաջին ութ ամիսներին Հայաստանին 17 միլիոն դոլարի դեղորայք են տրամադրել․ Հարութ Սասունյան Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ Ասեմ 3 պատճառ՝ ինչու է Փաշինյանն անցել այս հարձակումներին․ Սուրեն Սուրենյանց (video) Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am