Ահարոն Խաչատրյանի տունը խուզարկում են, նրա թիմակիցներին՝ ձերբակալում
Վարդենիս խոշորացված համայնքում գիշերվանից սկսվել են «Ահարոն Խաչատրյան» ընդդիմադիր դաշինքի անդամների ապօրինի ձերբակալությունները: Տորֆավանի գյուղապետ Ահարոն Խաչատրյանի շուրջ ձևավորված այս դաշինքը երկրորդ հաղթող ուժն է Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում, որը կոալիցիա է կազմել մյուս ընդդիմադիրների հետ և հիմա քաղաքապետ է ընտրելու:
Այս պահին ոստիկանները գտնվում են Տորֆավանի գյուղապետի տանը:
«8։20 րոպեին մտել են Ահարոն Խաչատրյան դաշինքի առաջին համար Ահարոն Խաչատրյանի բնակարան, 2 ժամ ապօրինի խուզարկություն անելուց հետո, Ահարոնի փաստաբանը ոստիկաններին պարտադրել է դուրս գալ Ահարոնի տնից։ Հիմա ոստիկանները Ահարոնի տան բակում են: Ոչ մի հիմք չեն կարողանում ներկայացնել խուզարկության համար», - ասում է Խաչատրյանի թիմակիցը:
Ասաց նաև, որ «Միասնական Վարդենիսի» անդամներին հանգիստ են թողել, հիմա էլ անցել են իրենց: Փաստաբանը մեր զանգին ի պատասխան ասաց, որ հիմա խառը վիճակ է, չի կարող այս պահին խոել:
