Դասալիքների իշխանությունը շարունակում է վարկաբեկել Հայոց բանակը

2018-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրեց Հայոց բանակը, Արցախյան հաղթանակը, հաղթանակն ապահոված գործիչների հետևողական վարկաբեկման քաղաքականություն։ Այդ գործով նա և իր թիմակիցները, իհարկե, ընդդիմություն աշխատած տարիներին էլ էին զբաղվում, բայց 2018-ից հետո հակաբանակային քարոզին միացան կոնկրետ գործողությունները։ Բանակի վարկաբեկումը դարձավ պետական քաղաքականություն։

Բանակի շարունակական վարկաբեկումը, բանակում իրականացվող կադրային ու կառուցվածքային փոփոխությունները զգալիորեն թուլացրեցին մեր բանակը մինչև 44-օրյա պատերազմը։ Թեև հայտարարվում էր, որ բանակը 2018-ից հետո արդեն արդիականացել է, հակաօդային պաշտպանությունն ի համեմատ 2016-ի ապրիլյան պատերազմի՝ էականորեն լավացել է, օդը փակվել է, 2020-ի պատերազմը ցույց տվեց, որ դա սուտ էր։

Բանակը շարունակեցին քանդել նաև բուն պատերազմի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանի, իր կնոջ, քայլարած այլ գործիչների, իշխանական քարոզչամեքենայի կողմից ռազմական գործողությունների սկսման գրեթե առաջին օրվանից շրջանառության մեջ դրվեց այն թեզը, որ հայ զինվորը դիրք լքող է, դասալիք է, վախկոտ է և այլն։ Դասալիքների այս իշխանությունը հայ զինվորի մասին ձևավորում էր դասալիքի իմիջ։ Դա, թերևս, հատուկ նպատակով էր արվում, որպեսզի հետո հիմնավորվեր ու արդարացվեր պարտությունը։

Հայոց բանակը դասալիքների խումբ ներկայացնելու քաղաքականությունը շարունակվում է նաև պատերազմից հետո։ Նիկոլ Փաշինյանը ու նրա թիմակից Ալեն Սիմոնյանը հիմա էլ գերիներին են հռչակում դասալիքներ, թե բա զենքը թողել փախել են։

Եթե նույնիսկ մի պահ հիմք ընդունենք, որ նոյեմբերի 16-ին որոշ զինվորներ չեն կռվել, ապա հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր հաղթանակած բանակում դասալիքներ հայտնվեցին։ Պատասխանը միանշանակ է՝ դասալիքների իշխանությունը բարոյազրկել է բանակը։ Բանակն ամեն օր շարունակելու է բարոյազրկվել, քանի դեռ իշխանության ղեկին պարտության խորհրդանիշն է։

Երբ թշնամի պետության ղեկավարը Նիկոլին անվանում է հարբած ծաղրածու ու պատասխան չի ստանում, երբ ադրբեջանական զորքը մտնում է մեր տարածք, երբ Ալիևի հետ բանավոր փոխըմբռնմամբ Նիկոլը ՀՀ տարածքաներն ու կենսական նշանակության ճանապարհն է հանձնում, երբ Ալիևի հոխորտանքներին ի պատասխան Նիկոլը խաղաղություն է մուրում, բանակն ավտոմատ բարոյազրկվում է։

Այս վիճակը փոխելու կարևորագույն նախապայմանը իշխանափոխությունն է։ Այլապես մենք բանակի վերացումից հետո կկանգնենք պետություն կորցնելու հարցի առաջ։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 1026 անգամ
Լրահոս
Աննա Վարդապետյան, ձեր երեխաների հաշվի՞ն եք անում էս սարսափելի գործողությունները․ Արմինե Ադիբեկյան (video) ԲԴԽ-ն Քոչարյանի գործը ձգձգելու համար դադարեցրել է Աննա Դանիբեկյանի լիազորությունները «Ես ձեր գնահատականի կարիքը չունեմ, մի՛ խանգարեք,», «Չփորձվեք ինձ մի բան ասել»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Գյումրիում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազին Սասուն Միքայելյանը ասում ա՝ ցարի բոգ էր Քոչարյանը, լռե՛ք․մանրամասն խոսե՞մ հոկտեմբերի 27-ից․Մանուկյան (video) Ու էս ամենը իմ և ձեր հարկերի հաշվին. Դավիթ Գալստյան Ռուբինյա՛ն, փորդ չէր ցավու՞մ, երբ սուտ էիր խոսում․ Մեսրոպ Մանուկյանի խոսքից Ռուբինյանը պոռթկաց (video) Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանը ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից Ես ձեզ դեռ անդրադառնալու եմ․ լեզվակռիվ Էդգար Ղազարյանի և ՔՊ-ականների միջև (video) Կոտայքի մարզում «Chevrolet»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է Ագնեսա Խամոյանը բղավեց Սասուն Միքայելյանի ու Անդրանիկ Քոչարյանի ուղղությամբ. «էս ինչ ցուցակ է» (video) Սխալ գնահատականներով կառավարությունը իրար է հակադրել Հայրենիքի և Սփյուռքի հզորացումը․ ՀՅԴ Հայ Դատ Հենց այդ քայլերով Ադրբեջանի ոչնչացումն անխուսափելի է լինելու, պետք է գործել․ Նաիրի Հոխիկյան (video) «Հլը սրան նայե՛ք, էդ դուք չեք փակե՞լ Հ2-ը, Երկիր Մեդիան․․․»․ Անժելա Թովմասյան (video) Այս հասցեում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը Բագրատ Սրբազանի գործով անցնող Տիգրան Գալստյանի տանն այս պահին խուզարկություն է․ նիստը հետաձգվեց Ինչ է զգուշացրել Սուրեն Սուրենյանցը Փաշինյանի որոշ մերձավորներին (video) Տրանսֆերտների ռեկորդային ներհոսքը վտանգում է արտահանման մրցունակությունը․ «Լույս» հիմնադրամ Հայաստանի իշխանությունների «նոր ընկերները» օգտագործում են երկիրը Ռուսաստանի հետ առճակատման մեջ 2026 թ․ առաջին ութ ամիսներին Հայաստանին 17 միլիոն դոլարի դեղորայք են տրամադրել․ Հարութ Սասունյան Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ Ասեմ 3 պատճառ՝ ինչու է Փաշինյանն անցել այս հարձակումներին․ Սուրեն Սուրենյանց (video) Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Ռուբեն Ռուբինյան, արի պապայիցդ խոսենք․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am