Գերեվարված և անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ պահանջելով հանդիպում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, քայլերթով եկան դեպի Բաղրամյան պողոտա՝ շարունակելու բողոքի գործողությունները։
Մինչ այդ ծնողներին խորհրդարանից տեղեկացրեցին, որ Սիմոնյանը պատրաստ է հանդիպել նրանցից միայն երկու հոգու հետ, ինչից էլ վրդովված՝ բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին փակել փողոցներ։
Ոստիկանները, կարմիրբերետավորները բողոքի գործողություն իրականացնող ծնողներին փորձում են հեռացնել տարածքից՝ նրանցից ոմանց բերման ենթարկելու միջոցով։ Քաշքշուկ է ծագել, բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են իրենց պահանջը՝ Ալեն Սիմոնյանը պետք է գա և պատասխան տա իր հայտարարության համար։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը